Իրական վայրեր, որոնք հայտնվել են հայտնի մուլտֆիլմերում

Նոյշվանշտայնի ամրոց, Գերմանիա
Գերմաներենից թարգմանված «Նոր կարապի ամրոց», գտնվում է Բավարիայի լեռներից մեկի վրա` Ավստրիայի սահմանի մոտ:
Այն կառուցվել է XIX դարում  թագավորի Լյուդվիգ ճգնավոր II-ի հրամանով: Գտնվելու վայրի շնորհիվ ամրոցը գոյատևեց երկու համաշխարհային պատերազմի: Ուոլթ Դիսնեյը առաջին անգամ տեսավ ամրոցը անցյալ դարի 30-ականների ընթացքում դեպի Եվրոպա ուղևորության ժամանակ: Ամայի ամրոցը Բավարիայի անտառներում, մուլտիպլիկատոր  թվում էր դարպաս դեպի առասպելական աշխարհ:

1959թ.-ին ամրոցը նկարված էր «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմում: Իսկ 1985թ.-ին  «Կարապի ամրոցը» դարձավ Walt Disney Pictures-ի լոգոն:

Թաջ Մահալ, Հնդկաստան
Թաջ Մահալը դամբարան է Ագրա քաղաքում՝ Հնդկաստանում, որը կառուցվել է Շահ Ջահան մուղալ կայսեր կողմից իր ամենասիրած կնոջ՝ Մումթազ Մահալի համար։ Կառուցման աշխատանքները սկսվել են մոտավորապես 1632թ և ավարտվել 1653 թվականին։ Շինարարությանը մասնակցել են ավելի քան 22 000 վարպետներ կայսրության բոլոր կողմերից, ինչպես նաև վարպետներ Միջին Ասիայից, Պարսկաստանից ու Մերձավոր Արևելքից։ (1)
Սպիտակ պատերը և ոսկյա գմբեթները հիշեցնում են «Ալադդին» մուլտֆիլմի պալատը: Գտնել պաշտոնական հաստատում, որ այն ոգեշնչել է «Ալադդին»-ի ատեղծողներին այսօր անհնար է: Բայց ընդհանուր առմամբ պատմությունների նմանությունը հեռացնում կասկածները:



Ոսկե դարպասները կամուրջ, Միացյալ Նահանգներ
Այն մեկն է աշխարհի առավել հայտնի կամուրջներից, գտնվում է Սան Ֆրանցիսկոյում: Կամրջի շինարարությունը սկսվել է 1933 թվականի հունվարի 5-ին և տևել է ավելի քան 4 տարի։ Կամուրջը պատրաստել է ինժիներ Ժոզեֆ Սթորուսսը: Այն եղել է «Հերոսների քաղաքը» մուլտֆիլմում:


Հարվարդի համալսարան, ԱՄՆ
«Հրեշների համալսարանը» պատճենահանվել է Հարվարդից, այն աշխարհի ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկն է: Հարվարդի համալսարան գտնվում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Հիմնադրումն սկսվել է 1636թ.-ի սեպտեմբերի 8-ին:



Անխել ջրվեժ, Վենեսուելա
Աշխարհի ամենամեծ ջրվեժն է  (979 մետր), դարձել է դրախտային ջրվեժի նախատիպը «Վերև» մուիլտֆիլմում: Անխել գտնվում է Վենեսուելայում, Կանայմաի ազգային պարկում: Գահավիժում է Վենեսուելայի ամենաբարձր կետից՝ Աույանտեպույա ժայռի բարձրունքից, որը թարգմանաբար նշանակում է՝ «Սատանայի լեռ»։ Ջրվեժի չափազանց մեծ բարձրության պատճառով, վայր թափվող ջրի կաթիլները, մինչ գետնին հասնելը, գոլորշիանում ու մառախուղ են դառնում։  (2)
                                                                                      Մոն –Սեն-Միշել, Ֆրանսիա
Կղզին բերդի հետ գտնվում է Փարիզից 285 կիլոմետր հեռավորության վրա: Քաղաքը կղզու վրա գոյություն ունեի 709 թվականից: Ներկայումս այն ունի մի քանի տասնյակ բնակիչ: Ֆրանսիայի հեղփոխության ժամանակ (XVIII դարի վերջին) օգտագործվել է, որպես բանտ, այդ ժամանակ այն կրել է  «ազատության լեռ» հեգնական անունը: Ըստ որոշ տվյալների այն ունեցել է 300 բանտարկյալ: Այն հիշեցնում է «Ռապունցել» մուլտֆիլմի ամրոցը: (3)





Share on Google Plus

About H M

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment