ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ

                                       «Իմ գաղտնիքը պարզ է...
Ես աղոթում եմ» ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ

 Բաժինը վարում է ` Էլինա Հակոբյանը

«Շատ տառապանքներ կան այս աշխարհում, շատ-շատ: Նյութական տառապանքը, սովի, անտունության, բոլոր տեսակի հիվանդություններից տառապանքը… Բայց ես դեռեւս մտածում եմ, որ մեծագույն տառապանքը մենակ լինելն է, չսիրված եւ ոչ ոքի չունենալու զգացողությունը: Ես արդեն հասել եմ այն գիտակցությանը, որ անցանկալի լինելը ամենավատ հիվանդությունն է, որ մարդը կարող է երբեւիցե ունենալ»: Այս համոզմամբ էր ապրում բոլորի կողմից սիրված ու իր ունեցած «լավը» համայն մարդկության հետ կիսած, բոլորիս քաջ հայտնի Մայր Թերեզան, մի կին, ով իր կյանքը նվիրեց' աղքատներից աղքատներին օգնելուն: «Արմատներով եւ արյունով ալբանացի եմ: Քաղաքացիությամբ հնդիկ եմ: Կաթոլիկ միանձնուհի եմ: Կոչումով պատկանում եմ ամբողջ աշխարհին: Սրտով ամբողջությամբ պատկանում եմ Հիսուսի սրտին»,- այսպես էր իրեն ներկայացնում Մայր Թերեզան:
Նա ծնվել է 1910թ. օգոստոսի 26-ին Սկոպիե քաղաքում' Բոյաջուների ընտանիքում, ծնողները երեխային կնքել էին Ագնես Գոնջա: Հակառակ նրանց' երկրորդ տղա ունենալու փափագին, աղջկա ծնունդը երջանկացնում է ծնողներին. նրան համարում են Աստծու պարգեւ: «Բարի կին կլինի մոր նման»,- կանխագուշակում էին մարդիկ, երբ նրան ծնունդից հետո մկրտում էին, ու չսխալվեցին: Ծնողները' Նիկոլան եւ Դրանան, ալբանացիներ էին: Ագնես Գոնջան ընտանիքի երրորդ զավակն էր, քրոջից' Ագեից ու եղբոր'Լազարից հետո: «Ես երջանիկ մանկություն եմ ունեցել»,- հետագայում հիշում էր Ագնեսը: Նրա ծնողները, լինելով կարգապահ ու մարդասեր, նույն ոգով դաստիարակում են նաեւ երեխաներին: Ագնեսի դաստիարակության գործում շատ մեծ է եղել իր հոր դերը, ումից աղջիկը սովորել է բարեգործություն անել: Եղբայրը' Լազարը, քրոջ մանկությունից պատմում էր, որ նա սովորական աղջիկ էր՝ մի քիչ ինքնամփոփ եւ ներքաշված: Ուներ շատ ընկերուհիներ, որոնց հետ էլ անցկացնում էր ժամանակի մեծ մասը, գերազանց էր սովորում, սիրում էր բանաստեղծություններ գրել եւ կարդալ ընկերուհիների համար:
Աղջիկն ութ տարեկան էր, երբ հայրն անսպասելի մահանում է: Նրա մահվան հանգամանքներն անհայտ էին, կար տեսակետ, որ նրան թունավորել էր հարավսլավական ոստիկանությունը: Ագնեսի հիշողության մեջ դրոշմված են մնում հոր խոսքերը. «Ոչ մի պատառ չուտես, առանց որեւէ մեկի հետ կիսելու» եւ «Անձնասիրությունը հոգեկան հիվանդություն է, որ քեզ ստրկացնում է' թույլ չտալով ապրելու կամ ուրիշներին ծառայելու»: Հետագայում այդպես էլ եղավ: Հոր մահից հետո ընտանիքի ողջ բեռը մնաց Դրանայի ուսերին: Նա, գիշերուզօր աշխատելով, երեխաներին ապահովում էր ամեն ինչով: «Ես ձեզ կտամ ամենը, ինչ խնդրե՛ք, վերցրե՛ք, բայց ես էլ ձեզնից ակնկալում եմ ձեր լավ եւ օրինակելի վարքը»,- հորդորում էր իր երեխաներին միայնակ մնացած կինը: Երեխաներին դաստիարակում էր այն մեծ հավատով ու սիրով դեպի Աստված, որ կար նաեւ իր մեջ: Նրանց տանը աղքատները միշտ գտնում էին մարդկային ջերմություն, տաքություն ու սնունդ:«Սկոպիեի ու շրջակայքի աղքատներից բոլորը գիտեին մեր տան տեղը, եւ ոչ ոք այնտեղից դատարկաձեռն չէր հեռանում: Ամեն օր, ճաշին, մենք հյուր ունեինք»,- պատմում էր Ագնեսը: Դրանան երեխաներին հաճախ իր հետ տանում էր հիվանդներին խնամելու, աղքատներին օգնելու, որպեսզի նրանք իրազեկ լինեն մարդկային տառապանքին: Երեխաները մեծանում են պարկեշտ ու կարգապահ: Շուտով ընտանիքի միակ տղամարդը' Դրանայի որդին, հեռանում է ընտանիքից դեպի Ավստրիա'զինվորական ուսումնարան հաճախելու նպատակով: Սակայն մայրը դեռ չէր հասցրել համակերպվել, երբ հաջորդեց մյուս' իր համար ծանր հարվածը' Ագնեսի որոշումը վանք մտնելու: Սակայն հոգու խորքում նա հպարտ էր աղջկա որոշմամբ. միան հուզում էր այն, որ աղջիկն իր որոշման մեջ իրոք անկեղծ ու հաստատակամ լիներ: Մայրը միշտ էլ զգացել է Ագնեսի կրոնավորական կոչումը:
Վարդապետներից մեկի ջանքերով հիմնվել էր «Սուրբ կույս Մարիամ» անունով միությունը, որին անդամակցելը նույնպես իր դերն է խաղում Ագնեսի հոգեւոր ձեւավորման մեջ: Միության անդամները սկսում են ուսումնասիրել սրբերի վարքը եւ միսիոներների կյանքը: Այն խանդավառ ճառերն ու քարոզները, որ Գոնջան լսում էր այդտեղ, թողնում են իրենց ազդեցությունը նրա ներաշխարհում: Խանդավառված աղջիկը, ցանկանալով ավելի գործնականորեն օգնել, ստիպում էր իր միակ՝ փող աշխատող զարմիկին' Անտոնիին, վաստակած գումարը նվիրաբերել Հնդկաստանի առաքելություններին:
1928 թ. Ագնեսը վերջնական որոշում է կայացնում'գնալ առաքելությունների եւ իրեն նվիրել Աստծուն: Նա բազմաթիվ երազանքներ թողեց անկատար. շատ էր սիրում, երաժշտություն, գրականություն, մանավանդ քնարերգություն. «Ահավասիկ, երազանքներիս մեծ մասը հավանաբար չեմ կարող իրականացնել: Հավաստի մի բան կա, սակայն, որն ինձ համար էական է: Գիտեմ, որ Տերն ինձ կանչում է: Նա ինձ սիրում եւ քայլերս առաջնորդում է' ինձ տալով միսիոների կոչում. ահա իմ միակ վստահությունը»,- ասում էր Ագնեսը:
Ճանապարհը նրան տարավ դեպի Հնդկաստան: Դիմում է «Լորետոյի միանձնուհիներ» միաբանությանը ու ստանալով դրական պատասխան'մեկնում է: Միաբանության կանոնադրության համաձայն'մինչեւ նորընծայությունը վանք դիմող երիտասարդուհիները պարտավոր էին անցնել հայեցողության շրջան, այսինքն' այս շրջանում բացահայտվելու էր նրանց վճռականությունը եւ հոգեւոր կյանքի նկատմամբ կոչման իսկությունը: Ագնեսը սկսում է իր նորընծայության շրջանը: Այս առիթով մատուցված պատարագի ընթացքում նրան հանձնում են կրոնական կյանքի խորհրդանշանները' խաչը, քողը, վարդարանը եւ սքեմը: Նա ընտրում է Թերեզա անունը' ներշնչված իր պահապան սրբուհուց' Լիզիոյի Սրբուհի Թերեզայից, որն ավելի հայտնի է որպես Սրբուհի Թերեզա: Անվան ընտրությամբ քույր Թերեզան ընդունում է նաեւ կյանքի մասին Սրբուհի Թերեզայի հետեւյալ փիլիսոփայությունը. «Իմ փոքրիկ ճանապարհը մանկության հոգեւոր ճանապարհն է' վստահության եւ անսահման անձնուրության ճանապարհը»: Քույր Թերեզայի նվիրումը գործին անսահման էր: Նա շատ ընթերցում էր' սկսած Աստվածաշնչից մինչեւ գեղարվեսական գրականություն: Ծառայության երկրորդ տարում նա արդեն հնարավորություն ուներ մյուս միանձնուհիների նման մասնակցելու աղքատների եւ հիվանդների խնամքի գործին: Նրա մեջ այնքան շատ էր պատրաստակամությունն ու նվիրումը մարդկանց օգնելու: Նրա հոգում արդեն թեւ էին առնում զոհաբերվելու եւ նվիրվելու փափագները: Վանքում հոգեւոր պարտականությունների կատարման հետ մեկտեղ' զբաղվում է նաեւ մանկավարժությամբ: Անցնում են օրեր, ամիսներ, տարիներ…Մոտենում են մշտնջենավոր ուխտի օրերը: Քույր Թերեզան շուտով դառնալու էր մայր, այսինքն' ավագ միանձնուհի: 1937թ-ի մայիսին, լռությամբ եւ աղոթքով անցկացրած հոգեւոր կրթությունից հետո, քույր Թերեզան կատարում է աղքատության, ողջախոհության եւ հնազանդության մշտնջենավոր ուխտը: Վաղուց սպասված «Այո»-ն հնչում է. նա արդեն իսկական միանձնուհի էր:
Թերեզայի մտքում եւ հիշողության մեջ անընդհատ իր ընտանիքն էր, մայրը, նրա խոսքերը: Ընտանիքի հետ նամակագրական կապը պահում էր, բայց հետագայում նրան միշտ ցավ էր պատճառում միտքը, որ ինքն այդպես էլ քրոջն ու մորը չհանդիպեց:
Հնդկաստանում տարեցտարի վիճակը ծանրանում էր' սոված ու օնօթեւան ժողովուրդ, ամենուր աղքատություն, սով, հիվանդություն: Քույր Թերեզան էլ այդ մռայլ տեսարանի ականատեսն էր, ու նրան չէր կարող ցավ չպատճառել: Դպրոցները, ընտանիքներ այցելությունները, դասավանդումը, աղջիկների հետ զբոսնելը կազմում էին նրա ամենօրյա աշխատանքը, բայց ինչ-որ բան նրան տանջում էր. չէր գոհանում իր արածից, դատարկություն էր զգում: Տարին մեկ անգամ բոլոր միանձնուհիներն ունենում էին արձակուրդային ժամանակ՝ մտածելու, խոկալու եւ աղոթելու. ահա մոտենում էր այդ շրջանը: Հենց այդ օրերին էլ Թերեզան ստանում է այսպես կոչված «կոչումը կոչման մեջ»: «Գնում էի Դարջիլինգ հոգեւոր կրթության,-պատմում է նա,- գնացքով ճանապարհորդելիս ինձ հետ կատարվեց անսպասելի բան. ես լսեցի այդ ձայնը, զգացի այդ կոչը, որն ինձ կանչում էր, հրամայում թողնել ամեն բան եւ ծառայել Նրան գետնախորշերում, փողոցներում: Ինձ կանչում էր Իրեն ծառայել աղքատից ամենաաղքատի միջոցով: Գիտակցում էի, որ դա Նրա կամքն էր, եւ ես պարտավոր էի հետեւել եւ հնազանդվել Նրան: Անկասկած դա լինելու էր իր գործը: Առաջադրանքը հստակ էր: Ես պետք է թողնեի վանքը եւ ծառայեի աղքատի'ապրելով նրա հետ: Դա կարգադրություն էր, հանձնարարություն եվ համոզվածություն: Ես գիտեի ինչ անել, բայց չգիտեի ինչպես»: Նա դիմում է Դուբլինում գտնվող Լորետոյի մեծավորուհուն միաբանությունը լքելու խնդրանքով, սակայն գործը հասնում է մինչեվ Հռոմ, ու ի վերջո Թերեզան ստանում է թույլտվությունը, չնայած նրա համար ծանր էր թողնել Լորետոն: Նրա այդ որոշումը բուռն քննարկումների ու քննադատությունների առիթ է դառնում: Փոխելով Լորետոյի միանձնուհու հանդերձանքը, որպես համազգեստ ընտրում է պարզ սաիր եւ տափակ ոտնամաններ, ուղղվում Կալկաթայից 240 մղոն հեռավորության վրա գտնվող Պատնա քաղաք:Հասկանալով, թե ինչքան էր իր օգնությունը պետք աղքատներին ու հիվանդնեորին, մասնակցում է բժշկական դասընթացների, ձեռք բերում հմտություններ: Աշխատում եւ ծառայում էր անձնվիրաբար: Հիմնվում է «Գթության միսիոներներ» միաբանությունը, քույր Թերեզան էլ, որպես հիմնադիր, դառնում է Մայր Թերեզա եւ աշխատում այդտեղ մինչեւ 1997թ-ի մարտ ամիսը: Նրա կյանքում,ինչպես ինքն էր ասում, ամենագեղեցիկ երկու երեւույթներն աղքատությունն ու հիվանդությունն էին: Նա համոզված էր' աղքատին օգնելու համար պետք էր լինել աղքատ, ապրել ու հասկանալ աղքատությունը, հետո նոր գործել: Բացահայտել էր որն է աղքատների հարստությունը. «Աղքատներն այնքան քիչ ունեն, բայց գիտեն շատ տալ' ամեն բան»:
Մի անգամ մայր Թերեզան տեսավ, թե ինչպես մի տղա սայլակի վրա իր հիվանդ մորը բերեց ու թողեց հիվանդանոցի դռների մոտ: Կինը պատված էր քոսով, կենդանի-կենդանի փթում էր: Թերեզան փորձեց համոզել բժիշկներին վերցնել կնոջը, սակայն նրանք չհամաձայնեցին: Ինքը նույնպես անկարող էր օգնել կնոջը: «Ես չէի կարողանում մնալ նրա կողքին, դիպչել նրան, տանել նրա հոտը: Հեռու վազեցի ու սկսեցի աղոթել սուրբ Մարիամին ինձ ուժ տալու, որ կարողանամ սիրել Քրիստոսին այս կործանված մարմնում: Վերադարձա նրա մոտ, լողացրեցի նրան, օգնեցի: Նա մահացավ` ժպիտը դեմքին: Դա նշան էր, որ ես հասկանայի, որ Քրիստոսի սերն ու իմ սերը դեպի Քրիստոսն ավելի ուժեղ են, քան իմ թուլությունը»:
Նրա ջանքերով 1952 թ-ին հիմնվում են մահամերձ աղքատների համար կացարաններ: Մայր Թերեզայի նպատակը հիվանդներին բուժելը չէր, այլ նրանց համար «գեղեցիկ» ու «բարի» մահ ապահովելը, ուներ իր կողքին մոտ 26 բարեգութ օգնականներ: Նա գործեց շուրջ 40 տարի, և փողոցներում մահանալուց զերծ մնացին տասնյակ հիվանդներ:
Երբ արդեն մահամերձ Մայր Թերեզային հարցնում են, թե արդյոք նա հանգստյան կամ տոնական օրեր ունեցե՞լ է, պատասխանում է. «Այո, ինձ համար ամեն օր տոն է»:
«Հիշում եմ, դեռ երիտասարդ տարիքում ինձ ցնցեց մի վավերագրական ֆիլմ, որտեղ մի փոքրամարմին ծեր կին ճարպկորեն մաքրում-լվանում էր սենյակները: Մահճակալներում պառկած էին մահամերձ երեխաներ, որոնց նայելիս միայն արյունդ սառչում էր երակներումդ»:
Մի լրագրող, ով հետևում էր, թե ինչպես են Մայր Թերեզան և գթության քույրերն ամեն օր խնամում բորոտներին, հիվանդներին և մահամերձ մարդկանց, ինքնաբերաբար արտահայտվում է. «Ես այդ գործն անգամ մեկ միլիոն դոլարի դիմաց չէի անի»: «Մեկ միլիոնի համար ես էլ չէի անի, – պատասխանում է Մայր Թերեզան, – միայն անվճար` ի սեր Քրիստոսի »:

Նրան ասում էին. «Դուք բուժում եք ոչ թե հիվանդության արմատը, այլ հետևանքը: Դուք կարկատում եք պատռվածքը: Ձեր ջանքը խորտակվում է խնդիրների օվկիանոսում, որոնք կարող են լուծվել միայն պետական միջամտությամբ»: Բայց նշենք, որ Մայր Թերեզան չէր ընդունում նման քննադատությունները և համարում էր, որ Աստվածաշնչի հոգուն ու յուրաքանչյուր տառին համապատասխան է վարվում. չէ՞ որ Քրիստոս ասաց. «…սոված էի, հաց տվեցիք, ծարավ էի, ջուր տվեցիք, օտար էի, ինձ ձեզ մոտ առաք, մերկ էի, հագցրիք ինձ, հիվանդ էի, այցելեցիք, բանտում էի, ինձ տեսության եկաք»:
Սրտի հերթական կաթվածից ապաքինվելուց հետո, հիվանդանոցում իր օրագրում գրում է. «Ո՞վ է Հիսուս ինձ համար. Հիսուս…»: Այդ արտահայտությանը հետևում է մի հրաշալի ցանկ.
«Անուն է, որն արժե արտաբերել: Լույս, սեր, խաղաղություն էՀիսուս այն քաղցածն է, ում հարկ է կերակրել, ծարավն էանտունն էհիվանդն էմիայնակն էանցանկալին էբորոտն էաղքատն էկույրն էկաղն էբանտարկվածն է»:  «Հիսուս քարացած սրտով այն մարդն է, ում պետք է օգնենք»:
Մայր Թերեզան հիմք ընդունելով Հիսուսի այս խոսքերը ՝ «Քանի որ իմ եղբայրներից մեկի համար արեցիք, Ինձ համար արեցիք, եթե եղբայրներիցս որևէ մեկին չարեցիք, Ինձ չարեցիք», վերոնշյալ մարդկանց մեջ տեսնում էր Հիսուսին և օգնում էր նրանց այնպիսի մեծ սիրով, ինչչպես Հիսուսին կօգներ։


 Յուրաքանչյուր աշխատանք իրականացնելիս Մայր Թերեզան աղոթում էր, խնդրում Աստծու գութն ու աջակցությունը: Օրեցօր Մայր Թերեզան դառնում է ճանաչված աշխարհում, չնայած նա իր աշխատանքը համարում էր «կաթիլ օվկիանոսի մեջ»: Իր գործունեության ընթացքում արժանանում է տասնյակ մրցանակների ու պարգեւների տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից, ստանում է ԱՄՆ պատվավոր քաղաքացու կոչում, ինչպես նաեւ Նոբելյան մրցանակ: «Չեմ կարողանում շնչել». սրանք էին նրա վերջին խոսքերը: Մայր Թերեզան մահանում է 1997 թ. սեպտեմբերի 5-ին' շնչարգելության պատճառով: Կաթոլիկ եկեղեցին դասել է երևելիների շարքին։
Մայր Թերեզան արժանացել է բազմաթիվ պարգևների և մրցանակների՝
«Լոտոսի տիրուհի» հնդկական շքանշան (1963)։
Հռոմի Պապ Հովհաննես XXIII-ի առաջին մրցանակը ստացել է Պողոս VI Պապից։
Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1979)։[1]
«Ազատության շքանշան» - ստացել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանից (1985)։
Ահա մի քանի իմաստուն խոսքեր ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻՑ՝1979թ. նրան տրվում է Նոբելյան մրցանակ՝ «Կարիքավոր մարդկանց օգնելու գործունեության համար»: 1979թ. նրան տրվում է Նոբելյան մրցանակ՝ «Կարիքավոր մարդկանց օգնելու գործունեության համար»: 1979թ. նրան տրվում է Նոբելյան մրցանակ՝ «Կարիքավոր մարդկանց օգնելու գործունեության համար»:
Սիրել ցավելու աստիճան:
Սերը օրեցօր , մինչեւ մեր մահը, պետք է այնքան սովորական լինի մեզ համար, որքան ապրելն ու շնչելը:
Յուրաքանչյուր սիրով արարք խաղաղության գործ է՝ անկախ այն բանից, թե ինչքան փոքր է:
Երջանիկ եղիր այս պահին, բավարար է:
Եթե իսկապես ուզում ենք աղոթել սովորել, պետք է նախ լսել սովորենք: Որովհետեվ սրտի լռության մեջ խոսում է Աստված:
Տալու համար պետք է ունենաս:
Մեր բառերն ավելորդ են այնքան ժամանակ, քանի դեռ սրտից չեն բխում:
Երբեք չենք իմանա  ի՜նչ ազդեցություն ունի մի պարզ ժպիտը:
Ամենակարեւոր դեղամիջոցը քնքուշ սերն ու հոգատարությունն են:
Մենք բոլորս մատիտներ ենք Աստծու ձեռքում:
Կարեվոր չէ, թե քանի բարի գործ եք կատարել, կարեւոր է'ինչքան սեր եք ներդրել այդ գործերում:
Մայր Թերեզան մի շարք իմաստուն մտքեր է արտահայտել կյանքի վերաբերյալ           
Կյանքը հնարավորություն էօգտագործի՛ր:
Կյանքը գեղեցկություն էհիացի՛ր:
Կյանքը երանություն է, ճաշակի՛ր:
Կյանքը երազ է, իրագործի՛ր:
Կյանքը մարտահրավեր է, դիմագրավի՛ր:
Կյանքը  պարտականություն է, կատարի՛ր:
Կյանքը խաղ է, խաղա՛:
Կյանքը թանկ է, գուրգուրի՛ր:
Կյանքը հարստություն է, պահպանի՛ր:
Կյանքը սեր է, վայելի՛ր:
Կյանքը խորհուրդ է, իմացի՛ր:
Կյանքը խոստում է, հարգի՛ր:
Կյանքը վիշտ է, հաղթահարի՛ր:
Կյանքը երգ է, երգի՛ր:
Կյանքը պայքար է, ընդունի՛ր:
Կյանքը ողբերգություն է, սրտապնդվի՛ր:
Կյանքը արկածախնդրություն է, հանդգնի՛ր:
Կյանքը կյանք է, կերտի՛ր:[2]
Կյանքը շա՜տ թանկ է, մի՛ կործանիր

ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ 10 թեզիսները
Մարդիկ լինում են անհասկացող, անհեթեթ ու եսասեր, միևնույնն է՝ ներեք նրանց

Եթե Դուք բարություն եք արել, սակայն մարդիկ մեղադրել են ձեզ, թե ծածուկ հետամուտ եք եղել անձնական շահին, միևնույնն է՝ բարություն գործեք:

Եթե Դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ թվացյալ ընկերներ և իսկական թշնամիներ: Միևնույնն է՝ հասեք հաջողության:

Եթե Դուք ազնիվ եք ու անկեղծ, ապա մարդիկ կխաբեն ձեզ, միևնույնն է՝ եղեք ազնիվ և անկեղծ:

Այն, ինչ կառուցել եք տարիներով, կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույնն է՝ շարունակեք կառուցել:

Եթե Դուք ձեռք եք բերել անխռով երջանկություն, ապա Ձեզ կնախանձեն, միևնույնն է՝ եղեք երջանիկ:

Բարիքը, որ արարել եք այսօր, վաղը մարդիկ մոռացության կմատնեն, միևնույնն է՝ բարիք արարեք:

Կիսեցեք մարդկանց հետ Ձեր ունեցածի լավագույն բաժինը, և նրանց դա երբեք չի բավականացնի: Բայցևայնպես` շարունակեք կիսել մարդկանց հետ Ձեր ունեցածի լավագույն բաժինը: Վերջիվերջո Դուք կհամոզվեք, որ այդ ամենը եղել է Աստծո և Ձեր միջև, և ոչ երբեք Ձեր և նրանց միջև:

Էական չէ, թե ով և ինչ է խոսում Ձեր մասին` ընդունեք այդ ամենը ժպիտով ու շարունակեք Ձեր գործը:

Աղոթեք միաբան և եղեք միության մեջ:

Մայր Թերեզայի ոսկեղեն աղոթքներից
Երբ ես սոված եմ, ուղարկի՛ր նրան, ում կարող եմ կերակրել, իսկ երբ ծարավ եմ, ուղարկի՛ր նրան, ում կարող եմ ջուր տալ:
Երբ մրսում եմ, ուղարկի՛ր նրան, ում կարող եմ ջերմացնել:
Երբ թախծում եմ, ուղարկի՛ր նրան, ում կարող եմ ինքս մխիթարել:
Երբ խաչս շատ ծանր լինի և չկարողանամ այլևս տանել այն, երբ ինձ օգնական անհրաժեշտ լինի, իսկ կողքիս ոչ-ոք չլինի, թեթևացրո՛ւ իմ ծանր խաչը և տո՛ւր ինձ մեկին, ով արժանի է սիրո, և ուղարկի՛ր մեկին, ում կարող եմ ծառայել:
Երբ ժամանակի կարիք ունենամ, թո՛ւյլ տուր նստել մեկի կողքին:
Երբ սրտումս ծանրություն լինի, օգնի՛ր գտնել մեկին, ում կստիպեմ ժպտալ:
Երբ ինձ օգնություն անհրաժեշտ լինի, ցո՛ւյց տուր նրան, ում մասին կարող եմ ինքս հոգ տանել:
Երբ աղքատանամ, ուղարկի՛ր ինձ մոտ կարիքավորներին:
Երբ աչքերս դադարեն տեսնել այն, ինչ սուրբ է, թո՛ւյլ տուր ինձ տեսնել Քրիստոսին յուրաքանչյուրի աչքերում, ում ես կերակրում եմ

Վերջում հարկավոր է նաև մեջբերել ամենագեղեցիկ կնոջ մտքերը գեղեցկության վերաբերյալ՝
Ծերունի տիկնոջը կը հարցնեն, թե ան ինչ կը գործածե իր դեմքը այդքան գեղեցիկ և իր կեցուածքը այնքան աողջ ու գրավիչ պահելու համար։
Ան կը պաըասխանէ
-Շրթունքներուս համար ճշմարտութիւն կը գործածեմ,
-Ձայնիս համար՝քաղցրութիւն,
-Աչքերուս համար՝ գութ
-Ձեռքերուս համարողորմութիւն,
-կերպարանքիս համար՝ պարկեշտութիւն,
-Սրտիս համար՝սեր,
Եւ բոլոր նրանց համար, որոնք զիս չեն սիրեր՝ԱՂՈԹՔ։

Ահա Մայր Թերեզայի մտորուներից մեկը ԱՂՈԹՔԻ մասին՝
Աղոթքը սնում է հոգին, ինչպես արյունը՝ մարմինը, աղոթքը հոգու համար է և քեզ Աստծուն ավելի է մոտեցնում։
Ճիշտ է Մայր Թերեզան ընդամենը 87 տարի ապրեց, բայց նրա գործերը միշտ կմնան պատմության մեջ։ Ինչպես կասեր ամենայն հայոց բանաստեղծը
«Գործն է անմահ, լավ իմացեք,
Որ խոսվումէ դարեդար,
Երնեկ նրան, ով իր գործով
Կապրի անվերջ, անդադար»։
Մայր Թերեզան միշտ ասում էր «Իմ արարքները մի կաթիլ են օվկիանոսի մեջ, բայց եթե դրանք չանեմ՝ այդ մի կաթիլն էլ կպակասի»։    
Մեզնից յուրաքանչյուրը պետք է այնպես անի, որ իր բաժին մի կաթիլը օվկիանոսից երբեք չպակասի։




[1]Վիքիպեդիա ազատ հանրագիտարան
³http://life.mediamall.am/?id=15576
http://www.dasaran.am/apps/wiki/view/id/3721
http://www.crossnews.am/2013/12/06/kyanq-martahraver-e-mayr-terez/
Share on Google Plus

About Vahram Toqmajyan

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

2 comments:


  1. Շնորհավորում եմ, եթե Ձեզ անհրաժեշտ է վարկ, կամ դուք պետք է ֆինանսական աջակցությունը սիրով դիմեք մեզ էլեկտրոնային փոստով, որպես johnlutherloanfirm1@outlook.com մենք առաջարկում ենք բոլոր տեսակի վարկի էժան եւ մատչելի փոխարժեքով, դիմեք ինձ հիմա, եթե Ձեզ անհրաժեշտ է վարկ johnlutherloanfirm1@outlook.com

    ReplyDelete
  2. Լավ օր ,
    Դուք փնտրում եք վարկ, փնտրում կորպորատիվ վարկ, անձնական
    վարկ, տնային վարկ, ավտովարկ, ուսանողական վարկ, համախմբման վարկ,
    անապահով վարկ, վենչուրային կապիտալ եւ այլն: Դուք բանկային վարկ եք կամ ֆինանսական
    մեկ կամ մի քանի պատճառներով մերժումը: Դուք ճիշտ տեղում եք `ստանալու համար
    վարկային լուծում: Ես մասնավոր վարկատու եմ, ես վարկավորում եմ ընկերություններին եւ այլն
    ցածր տոկոսադրույքով եւ 2% ցածր տոկոսադրույքով ֆիզիկական անձինք:
    Կապ մեզ հետ էլեկտրոնային փոստով: albakerloanfirm@gmail.com

    ReplyDelete