Ստորջրյա թանգարան

Մեքսիկայի Կանկուն շրջանում, ջրի տակ գտնվում է մի հրաշալի թանգարան: Քանդակները գտնվում են 10 մետր խորության վրա:
Ամբողջ ցուցահանդեսը կոչվում է «Լուռ Էվոլյուցիա» և նվիրված է մարդկության պատմությանը, սկսած Մայանիերից մինչև ժամանակակից հասարակությանը:
Այս հրաշքի հեղինակը բրիտանացի քանդակագործ Ջեյսոն Թեյլորն է: Հետաքրքրական է, որ հավաքածուի ստեղծումը Թեյլորից խլել է կես տարի: Նրան հարկավոր է եղել 120 հազար տոննա ցեմենտ, մոտ չորս հազար մետր ապակաթելք և 400 կգ. սիլիկոն: Իսկ այս մեծ նախագծի բյուջեն կազմել է մոտ 350 հազար դոլար: Որի մեծամասնությունը հատկարցրել է Մեքսիկայի կառավարությունը:
Թանգարանը նախ և առաջ սուզորդների համար է: Այդ պատճառով էլ, զբոսաշրջիկները թանգարան իջնում են հատուկ էքսկուրսավարների ուղեկցությամբ: Այնուամենայնիվ, որոշ ցուցանմուշների կարելի է տեսնել դիմակով:[1]
Արձանների տեղադրումը պլանավորում է կատարել այնպես, որ նրանց հասնելը հնարավոր լինի` օգտագործելով սովորական շնչառական ապարատներ: Մարդիկ անգամ գտնվելով նավի վրա, հնարավորություն կունենան պայծառ լուսավոր օրով տեսնելու այդ արձանները: Պլաններում նախատեսված է 400 արձանի համար տեղ գտնել  մինչև  2010թ. 250 արձան արդեն տեղադրված է  եղել: Բոլոր արձանները պատրաստվում են անվտանգ բետոնից, որը ոչ մի վնաս չի հասցնում շրջակա միջավայրին:[2]

Share on Google Plus

About H M

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment