Աշխարհի տպավորիչ, բայց լքված վայրերը

ԱՄՆ, Հոլանդական կղզու վրայի վերջին տունը:
Էրոզիայի պատճառով` կղզու վրա ավելի քիչ տարածք էր մնում և նկարում պատկերվածը կանգուն մնացած վերջին տունն էր: Այն ավերվեց 2010 թ.-ին:
Հոլանդական կղզին հայտնվել է 1600-ականներին և անվանակոչված է կզղու առաջին սեփականատիրոջ` Դանիել Հոլլանդի, անունով: Արդեն 1910թ.-ին կղզու վրա ապրում էր 360 մարդ: [1]

Կոլմանսկոպ քաղաքը գտնվում է Նամիբ անապատում՝ Լյուդերիցից և Ատլանտյան օվկիանոսից 10 կմ հեռու: Այս փոքր լքված գյուղը 1900-ականներին ծաղկում էր: Այնուհետև գերմանացի բնակիչները սկսեցին ալմաստի արդյունաբերությունը: Սակայն ալմաստի պաշարները շուտով սպառվեցին: Եվ քաղաքի հիմնադրումից 10 տարի անց սկսվում է բնակիչները արտահոսքը: Այժմ Կոլմանսկոպը լիովին լքված ուրվական քաղաք է՝ անապատում:[2]
Ավստրալիա, լողացող անտառը` Սիդնեյում: Նավը պատրաստված է Անգլիայում 1911թվականին և օգտագործվում էր Ավստրալիայի կառավարության կողմից, որն այն օգտագործում էր ամերկիկական զորքերի մատակարարման համար երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Երբ նավերի արտադրամասը փակվեց, բազմաթիվ նավեր լքված մնացին: Ներկայումս այս գեղեցիկ լողացող նավը վառ օրինակ է նրա, որ բնությունը կարող է զարգանալ և դիմակայել ամենուրեք և բոլոր պայմաններում: [3]

Իտալիայում` Սորրենտոյի կենտրոնում կա մի հիանալի տեսարան: Հովիտը կոչվում է Valle dei Mulini կամ ջրաղացի հովիտ: Այնտեղ է գտնվում նկարում պատկերված լքված ջրաղացը:
Ջրաղացի հովտի այս կառույցը լքվել է 1866 թվականին: Մի ժամանակ այստեղ ցորեն էին աղում, իսկ կողքին գտնվում էր փայտասղոցման գործարան: Կառույցը մեկուսացվել էր ծովից Տոկկո հրապարակի կառուցումից հետո, որի պատճառով էլ տարածաշրջանում  խոնավության մակարդակը աճել էր և գործարանը ստիպված էին լքել: 
Այս պահին հնարավորություն չկա ջրաղացի հովիտ իջնելու, բայց դուք կարող եք իջնել հրապարակից ներքև և փողոցներից մեկով գնալ ծով: [4]

ԱՄՆ, կենտրոնական կայան Միչիգայում: Այն կառուցել են 1913 թվականին, որպեսզի ստեղծեն նոր տրանսպորտային հանգույց: Մի քանի շինարարական սխալներ հանգեցրել են նրան, որ 1988 թվականին կայանը փակեցին: Այն բաց էր այցելուների համար մինչև 1990-ականները: [5]
Share on Google Plus

About H M

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment