Սպարտացիներն իրենց սպարտացի չեն կոչել

Իրականում այն, ինչ մենք անվանում ենք Սպարտա, տեղաբնակներն անվանում էին Լակեդեմոն, իսկ իրենց՝ լակեդեմոնցիներ։ Սպարտա տերմինը հետագայում հորինել են ամենևին ոչ հելլենները, այլ հռոմեացիները։

Սպարտայի պետական ու հասարակական կառուցվածքը

Սպարտան պարզապես քաղաք չէր, այլ լիարժեք պետություն՝ իր բարդ կառուցվածքով ու հասարակարգով։ Ըստ էության, սպարտական հասարակությունը բաղկացած էր երեք խմբերից. լիիրավ քաղաքացիներ, թերի իրավունքներով քաղաքացիներ ու կախյալներ։ Դրանցից յուրաքանչյուրն իր հերթին բաժանված էր ենթախմբերի։ Ընդ որում, կախյալները ստրուկներ չէին համարվում՝ համենայն դեպս այն իմաստով, որով այդ բառն օժտված է հիմա։

Սպարտացիները հիվանդ երեխաներին ժայռից ցած չէին նետում

Այստեղ պետք է հատուկ հիշատակել Հիպոմեյոնների հատուկ դասը, որի մեջ մտնում էին ֆիզիկապես ու մտավոր ոչ լիարժեք երեխաները, ովքեր ծնվում էին Սպարտայի քաղաքացիների ընտանիքներում։ Նրանք չէին համարվում լիիրավ քաղաքացիներ, բայց, այդուհանդերձ, ավելի շատ իրավունքներ ունեին, քան մի շարք այլ սոցիալական դասերի ներկայացուցիչներ։ Նման դասի առկայությունն իսկ արդեն հերքում է այն տարածված միֆը, որ սպարտացիներն անխնա ոչնչացնում էին արատներով կամ էլ տկար երեխաներին՝ ժայռից նետելով նրանց, հակառակ դեպքում որտեղի՞ց էին առաջանում սահմանափակ հնարավորություններով այդ մարդկանց դասի ներկայացուցիչները, եթե նրանց բոլորին պետք է սպանած լինեին դեռ մանկության ժամանակ։
Այս միֆն իրականում ստեղծել է Պլուտարքոսը, ու պետք է հաշվի առնել, որ նա հանդիսանում էր Հունաստանի այն հատվածի ներկայացուցիչ, որտեղ, մեղմ ասած, այդքան էլ հիացած չէին Սպարտայով ու բազմիցս են պատերազմել այդ քաղաք-պետության դեմ։ Ուստի զարմանալի չէ, որ հունական պատմիչների հատուկ ուռճացումներն ու ապատեղեկատվությունը Սպարտայի դեպքում էլ են ակտուալ։ Տեղեկատվական պատերազմները Հին աշխարհում էլ էին կիրառվում։

Անասելի խիստ դաստիարակություն

Ինչ խոսք, երեխաների ու հատկապես տղաների դաստիարակության սպարտական մոդելը շատ խիստ էր։ Այս համակարգը կոչվում էր ագոգե։ Սպարտական հասարակությունում քաղաքացիների երեխաները համարվում էին հանրային սեփականություն։ Քանի որ ագոգեն ինքնին շատ խիստ էր, ամենայն հավանականությամբ սպարտացիներն ունեին մանկական մահացության լուրջ խնդիր, հատկապես՝ տղաների շրջանում։ Ի դեպ, սա ևս կողմնակիորեն վկայում է այն մասին, որ սպարտացիները դժվար թե իրենց թույլ երեխաներին սպանեին նորածնության շրջանում։ Իդեալներն՝ իդեալներով, բայց գենոֆոնդի համար պետք էին նոր սերունդներ։

Անպարտելի սպարտական բանակը

Կասկածից վեր է, որ սպարտական բանակը հզոր էր ու բավական ազդեցիկ գործոն, որպեսզի գերիշխեր Հունաստանի զգալի հատվածի և իր հարևանների նկատմամբ, բայց նրանք էլ էին պարտություններ կրում։ Իսկապես, սպարտական բանակի ռազմիկներն անվախ էին, կարգապահ ու հմուտ մարտի դաշտում, բայց կային ռազմական բնույթի այլ հարցեր, որոնցում սպարտական ռազմական մեքենան զիջում էր այլ հունական պոլիսների բանակներին։ Օրինակ՝ սպարտացիները ծանոթ չէին ինժեներական գործին, ուստի բավականին քիչ արդյունավետությամբ էին գործում պարիսպներով քաղաքների պաշարման հարցում, իսկ ռազմական նավատորմի հարցում գրեթե միշտ զիջում էին Աթենքին։ Նույնիսկ հռոմեացիները, ովքեր հիանում էին սպարտական բանակի հզորությամբ, ի վերջո ջախջախեցին այն ճակատամարտում։

Սպարտայում դեմոկրատիա էր

Ի հեճուկս տարբեր պատկերացումների՝ Սպարտայում հիմնականում դեմոկրատիկ կարգեր էին տիրում։ Համենայն դեպս, առավել կարևոր հարցերը լուծվում էին քաղաքացիական ժողովներում, որոնցում հաղթում էին նրանք, ովքեր իրենց տեսակետն ավելի բարձր էին հնչեցնում ու ավելի շատ կողմնակիցներ գրավում։ Բնականաբար, Սպարտայում ոչ բոլորն էին օժտված քաղաքացու կարգավիճակով, ու իշխանությունն ամբողջ դեմոսինը չէր, բայց անտիկ Հունաստանում դեմոկրատիան երբեք էլ ամբողջ ժողովրդին չի ներառել։

Մտավոր աշխատանքները հարգի չէին

Սպարտայում իսկապես բարձր չէր գնահատվում մտավոր գործունեությունը, բայց դա ամենևին չի նշանակում, որ անտիկ Սպարտան աշխարհին չի պարգևել պոետների ու գրողների։ Նրանցից առավել հռչակավորները Ալկմանն ու Թերպանդրեսն էին։ Ի դեպ, նրանք էլ հրաշալի ֆիզիկական պատրաստվածություն ունեին, ինչպես ցանկացած առողջ սպարտացի տղամարդ։

Սպարտացիները խիստ կարևորում էին հանրային կապերը

Հանրային կապերն ու կառուցվածքն այն աստիճան էին կարևորվում սպարտացիների առօրյայում, որ մի շարք պատմաբաններ պնդում են, որ նրանց մոտ նույնիսկ արգելված էր սեփական տան մեջ սնվել՝ անկախ կարգավիճակից ու հասարակական հիերարխիայում զբաղեցրած դիրքից։ Փոխարենը, սպարտացիները պետք է սնվեին բացառապես հանրային վայրերում։
Սպարտացիների, ինչպես նաև վիկինգների կերպարն անասելի ուռճացվել և աղավաղվել է դարերի ընթացքում՝ ստանալով ռոմանտիզմի, սյուրռեալիզմի, առասպելական ու մի շարք այլ հատկանիշներ, որոնք ոչ մի կապ չեն ունեցել իրականության հետ։ Այդուհանդերձ, լակեդեմոնցի-սպարտացիներից մենք շատ բաներ կարող ենք սովորել ու իրականում շատ բաներ էլ սովորրել ենք։ Օրինակ՝ «լակոնիկ» բառը հենց արմատներով դեպի Սպարտա է գնում ու նշանակում է զուսպ, չափավոր ու ոչ շատախոս մարդ, և հենց այս բառի ու բնութագրի հետ էլ ասոցացվել են իրական սպարտացիներն իրական հին Հունաստանում։

ԵՎ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՄԻՖԸ`

300 սպարտացիները փրկել են Հունաստանը պարսիներից

Իհարկե, սպարտացիների մասնակցությամբ ամենահայտնի դրվագը դա Թերմոպիլյան կիրճի ճակատամարտն է տեղի ունեցած մ.թ.ա 480 թվականի սեպտեմբերին: Այդ ճակատամարտը որոշիչ դարձավ հույն-պարսկական պատերազմի ընթացքում: Ձգտելով վրեժ լուծել հույներից ապստամբած քաղաքներին օգնելու համար, պարսից արքա Քսերքսեսը հսկայական զորքով, որի դեմ գրեթե անհնար էր պայքարել, շարժվեց դեպի Հունաստան: Ընդհանուր թշնամու ի հայտ գալու պայմաններում, հունական պոլիսները միավորվեցին վերջինիս դեմ: Զինվորական խորհրդում որոշվեց պարսկական զորքի դեմն առնել Թերմոպիլյան կիրճում, որ միջոցով էլ պարսիկները մտնելու էին Հունաստանի խորքը: Ըստ առասպելի պարսկական 250000-անոց զորքի դիմավորում է սպարտացի թագավոր Լեոնիդասը իր 300 քաջերի հետ: Նրանք մի քանի օր դիմացան թշնամու գրոհներին, մինչև նրանց մեջ ի հայտ չեկավ դավաճան Էֆիալտ անունով, որը պարսիկներին ցույց տվեց սպարտացիներին շրջանցելու և ետևի կողմից հարձակվելու ուղի: Չնայած դրան պարսկական զորքը հոգեպես կոտրվեց և հետագայում պարտության մատնվեց հունական միացյալ բանակի կողմից:
Թերմոպիլյան ճակատամարտը պատմական փաստ է: Սակայն ինչպես պարզվում է հույներին դիմակայել են ոչ թե 300 սպարտացիներ, այլ 5-7 հազար մարդ միավորված Հունաստանի մեկուկես տասնյակ քաղաքներից: Ծայրահեղ դեպքում այդպես են գրում հույն հին պատմագիրներ(այդ թվում պատմահայրը) Հերոդոտոսը և Դիոդորը, որոնց շնորհիվ էլ մենք տեղյակ ենք ճակատամարտի մասին: Զորքերին իսկապես գլխավորել է արքա Լեոնիդասը, որը իր հետ բերել էր 300 հոպլիտների: Բայց մի քանի այլ փաստերի համաձայն Լեոնիդասը իր հետ վերցրել էր նաև ստրուկներ, որոնք խիզախաբար կռվել են ճակատամարտում: Սակայն նրանց այդպես էլ չհաշվեցին սպարտացիներ կազմում, քանի որ այդ ժամանակ ստրուկներին մարդ չէին համարում և դասում էին ապրանքների շարքերը:
Բայց ամեն դեպքում պարսիկների հետ կռվել են ոչ միայն սպարտացիները, այլև հույն զինվորները:Միայն այն բանից հետո, երբ որ իմացան պարսիկների` իրենց շրջանցած լինելու մասին, նրանք նահանջեցին: Եվ միայն այստեղ է երևում սպարտացիների ամուր կանքը: Լեոնիդասը մնում է պաշտպանելու նահանջողների թիկունքը, գերադասելով մահը անպատվությունից: Բայց նույնիսկ այս դեպքում մնացողների քանակը ոչ թե 300 էր, այլ 500: Սպարտացիների հետ մինչը վերջին վայրկյանը մնացին և կռվեցին Ֆեսպիա քաղաքի զինվորներ:
Ոչ այնքան ճիշտ կլինի համարել Թերմոպիլյան ճակատամարտը որոշիչ պատերազմի այդ փուլում: Անկեղծ ասած, դա հույների տակտիկական պատությունն էր, քանի որ Քսերքսեսի զորքերին այդպես էլ կանգնեցնել չհաջողվեց, իսկ վերջիններս էլ հաղթահարելով խոչընդոտը ներխուժեցին Հունաստան` ավերելով քաղաքները և մահ տարածելով: Հերոդոտոսի վկայությամբ Թերմոպիլյան կիրճում հույներ կորուստը կազմում էր 4000 զոհ, իսկ պարսիկներինը` 20000: 
Որոշիչ ճակատամարտը տեղի է ունենում Պլատեայի և Սալամինի մոտ, որտեղ, իսկապես հույները կատարյալ հաղթանակ տարան: Բայց մինչ այդ, Քսերքսեսը արդեն նվաճել էր գրեթե ամբողջ Էլլադան: Սակայն անհնար է ժխտել Թերմոպիլում տեղի ունեցած հերոսության կարևորությունը հույների համար, որովհետև հետագայում հենց նրանց օրինակին հետևեցին հազարավոր հույներ:
Օգտագործված հղումներ-1, 2, 3:



Share on Google Plus

About Vahram Toqmajyan

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment