Արյունոտ լճակը

Արյունոտ լճակը գտնվում է Ճապոնիայում, այն ստացել է իր անունը շնորհիվ ջրի մեջ մեծ քանակությամբ երկաթի օքսիդի,որը լճակին տալիս է արյան պես կարմիր երանգ:

Արյունոտ լճակը Ճապոնիայի ամենահին զբոսայգիներից մեկն է, հագեցած տաք աղբյուրներով, որը գտնվում է երկրի հարավ-արևմուտքում, Բեպպու քաղաքում:

Ջրի գույնը կախված է եղանակային պայմաններից: Կարմիր կամ նարնջագույն արևոտ եղանակի ժամանակ, իսկ ամպամած օրերին լճակը վառ կարմիր գույն է դառնում: Առավել ահարկու Բնանկարներ կարելի է դիտարկել ամպրոպի ժամանակ. ջուրը իրոք, որ արյան է նմանվում:Լճակ սահմանակից է խորդուբորդ կանաչ բուսականության, որը ի տարբերություն ջրի և գոլորշու ստեղծում է հետաքրքիր տեսարաններ:

Արյունոտ լճակի մասին հազարամյա պատմությունը  շղարշված է բազմաթիվ լեգենդներից, որոնցից մեկը ասում է, այդ ջրի մեջ են գտնվում մեղսավորների հոգիները: Սակայն դրա մեջ չկա տրամաբանություն: ճապոներեն լճակի անունը նշանակում է «դժոխք», իսկ բառացիորեն «բարկանալ»: Ջրի ջերմաստիճանը  + 78 ° C է:
Լճակը  մեկն է Ճապոնիայի հիմնական զբոսաշրջային վայրերից:[1]



Share on Google Plus

About H M

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment