Աստղերի ծովը Վաադհու կղզում

Երկրի վրա կան տեղեր և երևույթներ, որոնք դիտելուց հետո ստեղծվում է զգացմունք, կարծես թե գտնվում ես այլ մոլորակի վրա:

Մեկը այդ առավել անսովոր վայրերից համարվում է Վաադհու կղզում Կենսալուսարձակումը:  Կենսալուսարձակումը մի երևույթ է, որի ընթացքում կենդանի օրգանիզմները արտաֆրում են լույս: Դրա ընթացքում քիմիական էներգիան վերածվում է լույսի էներգիայի: Վաադհուն` Մալդիվներ, հենց այն վայրն է, որտեղից կարող էք հիանալ այդ երևույթով: Իզու չէ, որ Մալդիվները անվանում են ‹‹երկինք երկրի վրա››:
Վաադհու կղզին ամեն տարի հրապուրում է զբոսաշրջիկներին իր հիպնոտիկ լույսերով: Ալիքները վառ շողում են միլիարդավոր կենդանի օրգանիզմների շնորհիվ: Փայլուն վառ կապույտ ջուրը նման է հայելու, որն արտացոլում է հարավային երկնքի գիշերային աստղերը: Այս երևույթի բանալին պարզ է. Հարցը ֆիտոպլանկտոնի`ծովային օրգանիզմների, մեջ է:
Ըստ գիտնականների, ծովային օրգանիզմներն ընդունակ են կենսալուսարձակման: Երբ այդ օրգանիզմները հավաքվում են միասին, նույնիսկ տիեզերքից կարելի է տեսնել ինչպես է օվկիանոսային մակերեսը ծածկվում կապույտ լույսով:
Դա դիտելու ամենանպաստավոր ժամանակը ծովային օրգանիզմների բազմացման սեզոնն է: Միայնակ բջիջների թիվն այնպես է ավելանում , որ ջուրը դառնում է ֆանտաստիկ վառ կապույտ: [1]

Share on Google Plus

About H M

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment