Աշխարհի ամենաթանկարժեք ջութակները

Երաժշտության ձայնը, որը նմանա է նուրբ հոսանքի մեղեդային հոսում է ունկնդրի ականջում:
Շատ մարդկանց համար երաժշտությունը խաղաղ տրամադրության և հայելային իրականության  հիշողությունն է: Առարկան, որը մարմնավորում է այդ զգացմունքները ջութակն է:

Սակայն, այսօր մարդկանց ոչ թե զարմացնում է գործիքի խաղը, այլ գինը: Այսօր որոշ երաժշտական գործիքներ գնահատվում են միլիոնավոր դոլարներ:

5  Լինզի Սթոփարդի ջութակը- 2,2 մլն դոլար

Լինզի Սթոփարդ, երաժիշտ, հայտնի օսկարակիր գրող Թոմ Սթոփարդի դուստրը:Աղջիկա նոր գործիքները ամբողջովին պատրաստել է դիզայներ Թեո Ֆեննելը 24 կարատ ոսկուց: Գործիքները զարդարված են թանկարժեք քարերով` ադամանդներով, շափյուղաներով և ռուբիններով: 
Սև և սպիտակ գործիքները պատրաստվել են ի պատիվ  Լինզի Սթոփարդի և միասին արժեն 4,4 մլն դոլար, այսինքն առանձին ամեն մեկը 2,2 մլն դոլար:  Ըստ իրենց տիրոջ, արվեստՆ արժե գումար, իսկ էլիտարը արժե ավելի շատ գումար կամ պարզապես անգին է: 
Աշխարհում առաջին ոսկե ջութակները, որոնք զարդարված են ադամանդներով, ռուբիններով և շափյուղաներով ստեղծել է բրիտանացի ոսկերիչ Թեո Ֆեննելը:



Նիկոլո Պագանինիի ջութակը- 5 մլն դոլար

Չորրորդ հորիզոնականում մեծագույն երաժիշտ Նիկոլո Պագանինի գործիքն է, որը դարձավ  անձի և տաղանդի բարելավման շարունակական խորհրդանիշը:
Արժեքը այս երաժշտական գործիքի  վաղուց գաղտնիք է, քանի որ անանուն գնորդը չի ցանկանում, բացահայտի տեղեկատվություններ նույնիսկ այն մասին, որ կա նման գործիք: 
Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց առեղծվածը բացահյատվեց և իմացանք, որ այս գործիքը արժե 5 մլն դոլար:
Այս ջութակը եղել է Նիկոլո Պագանինիի սիրելի գործիքը: Այն պատրաստել է Կարլո Բերգոնզին, մեծ վարպետի աշակերտը: Երաժշտի որդին`Աքիլեսը հոր մահից հետո վաճառում է երաժշտական գործիքը: Որպես հետևանք ջութակը ունեցավ մի շարք երաժիշտ և արիստոկրատ գնորդներ: 
Ավելի քան 35 տարի այն եղել է Ջոն Կորիլյանոի գործիքը, ով անդամակցում էր Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբին:
Վարպետի մահից հետո գործիքը դրվում է Sothebys-ում, որտեղ էլ այն նորից վաճառվում է: Ներկայումս գործիքը պահվում է որոշակի կլիմայական պայմաններում և հատուկ հսկողության տակ, ինչպես նաև ունի 4,5 մլն դոլարանոց ապահովագրություն: 

3 Գվարնիրիի երաժշտական գործիքը- 7 մլն դոլար



Երրորդ տեղում գտնվում է երաժիշտ Գվարնիրիի ջութակը, որը ստեղծել է կատարյալ վարպետը: Նա համարվում է լավագույնը Ստրադիվարյուսի հետ միասին: 
Այս հրաշքը պատրաստել են 1741 թվականին, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս գործիքի հնւթյունն ու արժեքը: Ռուս գործարար Մաքսիմ Վիկտորովը 2008 թվականին գնել է ջութակը վճարելով 3.540.000 ԱՄՆ դոլար, սական մասնագետները ներկայումս գնահատում են ջութակը ավելի քան $ 7 մլն դոլար, որն էլ գործիքի համար ապահովում է երրորդ տեղը ցուցակում:





2  <<Լեդի Բլանտ>> Անտոնիո Ստրադիվարի- 15,89 մլն դոլար

Երկու տարի առաջ հունիսին  Tarisio աճուրդի տանը Ստրադիվարյուսի << Լեդի Բլանտ>> ջութակը վաճառվել է ռեկորդային գնով, ներկայումս այն արժե 15,89 մլն դոլար: Գնորդի նունը անհայտ է, իսկ գումարը ուղարկել են ճապոնիա երկրաշարժի զոհերին օգնելու համար:
<< Լեդի Բլանտի>> վաճառքը հետաքրքրություն արժանացրեց մի շարք կոլեկցիոներների շարքում, ովքեր չէին ուզում առիթը բաց թողնել ջութակը գնելու համար: Այն 30 տարի պատկանել է լորդ Բայրոնի թոռնուհուն լեդի Աննա Բլանտին:
Այս գործիքը 1721 թվականին պատրաստել է Անտոնիո Ստրադիվարին: Այսօր նրա գործիքներից 600 պահպանվել են:

1 Գվարնիրիի <<Վիյոտան>> ջութակը- 18 մլն դոլար

Առաջին հորիզոնականում գտնվում է Գվարնիրիի պատրաստած <<Վիյտան>> ջութակը:
Այս ջութակի իրական եզակիությունը կարող են գնահատել միայն մեծ ջութակահարները: Հենց այս ջութակով էր ժամանակին Նիկոլո Պագանինին նվագում: Ասում են, որ <<Վիյտանը>> իրականում անգին է: Փիթեր Քվինթը, ով նվագել է այս գործիքով պնդում է, որ անհավատալի ուժ և ձայնային որակ:[1]
Share on Google Plus

About H M

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment