Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների մոռացված հուշարձանները

Ի հիշատակ երկրորդ համաշխարհային պատերազմում կռված հերոսների Հարավսլավիայում  1960-70 ական թվականներին տեղադրել են  հսկայական ֆուտուրիստական հուշակոթողներ:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նրանք լքեվեցին, իսկ այժմ նման են ֆանտաստիկ ֆիլմի դեկորացիայի: 

Մի օր, բելգիացի լուսանկարիչ Յան Կեմպենաուրսի (Jan Kempenaers) ձեռքում հայտնվում է մի արվեստի հանրագիտարան, որում գրված էր Spomenik հուշարձանի մասին, որը տեղատրված է Հարավսլավիայի տարածքում: Ընթերցելով ավելին, նա իմացավ, որ անցյալ դարում այդտեղ կային ավելի շատ հուշարձաններ, որոնք հիմա ավերվել են:
1980-ականներին այդ քանդակներին այցելում էին միլիոնավոր մարդիկ: Շատ հաճախ «հայրենասիրական դաստիարակության»  նպատակով կազմակերպում էին շրջագայություններ պիոներների համար: Ցավոք Խորհրդային միության փլուզումից հետո այդ հուշարձանները լքվեցին և կորցրեցին իրենց խորհրդանշական իմաստը:
Իր աշխատանքներում լուսանկարիչը ցույց է տալիս, թե ինչպես են հսկայական քանդակները ինտեգրվել  իրենց շրջապատող միջավայրին: Մի ժամանակ նրանց տեղադրել էին հիշելու համար, իսկ հիմա հուշարձանները մոռացվել են:

 Իր ճանապարհորդությունից հետո,Յան Կեմպենաուրսը հրատարկել է մի գիրք, որը վերնագրված է «Սփոմենիկ: Պատմության ավարտը» («Spomenik: The End of History»): Նա այդ գրքի մեջ տեղադրել է հսկայական հուշարձանների լուսանկարները: Մի կողմից դրանք քանդված քանդակներ են, որոնք նկարագրում են անցած դարաշրջանի պատմության մի մասը: Բայց, մյուս կողմից այդ հուշարձանները դեռ ունեն էներգիա և ուժ, որը նրանց մեջ ներդրել են այդ ժամանակի առաջատար քանդակագործները:[1]

Share on Google Plus

About H M

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment