Անմահություն

Անմահություն, ֆիզիկական և հոգևոր կյանք, որը չի ավարտվում, կամ որքան անհրաժեշտ է շարունակվում է:

Խոսելով անմահության մասին ֆիզիկական առում առումով, նկատի ունենք կենսաբանական անմահություն, այսինքն  անհատական մահ տեղի չի ունենում օնտոգենեզի վերջին փուլում:
Իսկ հոգևոր անմահությանը`  կրոնական, փիլիսոփայական, խորհրդավոր ու Էզոտերիկ իմաստով, ենթադրում է մարդու  հավերժական գոյությունը անհատական  հոգու ձևով:
Առանձին կրոնը և փիլիսոփայությունը դատում էին անմահությունը, համարելով դա Աստծո հատկանիշ:

Անմահությունը դիցաբանության մեջ
       Անմահության դեղը, մի նյութ էր, որը երկարացնում էր մարդու կյանքը, անորոշ ժամանակով: Առասպելներում և ավանդություններում մարդիկ անմահության դեղը համարում էին աստվածների <<ուտելիք>>: Օրինակ` Հին Հունաստանում աստվածները ճաշակում էին ամբրոսիա իսկ Եգիպտոսում աստվածները  խմում էին հավերժության ջուրը:

       Անմահության դեղը փնտրել են ալքիմիկոսները:
       Ճիշտ է ոչ մի ալքիմիկոսի չի հաջողվել գտնել անմահության դեղը, բայց փորձեր կատարելիս նրանք արել են մի շարք այլ հայտնագործություններ:[1]
      
Լիկյոր
      Լիկյորը պատրաստել են փորձելով գտնել անմահության դեղը:Լիկյորը իրենից ներկայացնում է սպիրտային ըմպելիք: Լիկյորի արտադրությունը սկսվել է դեռ Միջնադարից, երբ մտածողներն ու գիտնակնները փորձել են գտնել «Կյանքի և անմահության դեղը»: Այն հանտնի է եղել իր բուժիչ հատկություններով: Դա հանգեցրեց նրան, որ լիկյորի արտադրությամբ սկսեն լուրջ զբաղվել: Լիկյորը օգտագործվել և օգտագործվում է ոչ միայն որպես ըմպելիք, այլ նաև որպես քաղցրավենիքի բաղադրիչ: Հայտնի է լիկյորների մոտ 50-ից ավել տեսակներ:
       Շատ գիտնականներ կարծում են, որ գիտությունը կարող է լուծել մարդու մահվան հարցը:
       Ժամանակակից գիտությունը գնում է մի քանի ճանապարհով մարդու ֆիզիկական անմահության հարցը լուծելու համար: Ներկայումս այս հետազոտությունների մեծ մասը ուղղված է ծերուցյան խնդրի լուծման վրա: [2]

Share on Google Plus

About H M

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment