Աշխարհի ամենամեծ ժայռերը

Ուլուրու 

Ուլուրուն, որը գտնվում է Ավստրալիայում համարում է այդտեղի առավել զարմանալի և տեսարժան վայրերից մեկը, այն չի կառուցվել մարդու ձեռքով և հայտնվել է բնության «երևակայության» շնորհիվ:
Ուլուրուն գտնվում է Ավստրալիայի կենտրոնում և տարեկան գրավում է կես միլիոն զբոսաշրջիկների ուշադրությունը:
Ժայռը, որը 700 միլիոն տարեկան է նման է փղի: Ուլուրու լեռը, ոչ միայն վեճի առարկա է մի շարք երկրաբանների և պատմաբանների համար, այն նաև բազմաթիվ լեգենդների ու միֆերի աղբյուր է: Ժայռը գտնվում է անապատում, բայց նրա մոտակայքում ապրել են և ապրում են մարդիկ: Ուլուրույի ժայռապատկերները թույլ են տալիս գիտնականներին եզրակացնել, որ  Ավստրալիայում ավելի քան 10.000 տարի առաջ ապրել են աբորիգենները: Ուլուրույից մի փոքր այն կողմ կա սառը և մաքուր ջրի աղբյուր: Որն էլ օգնել է աբորիգեններին գոյատևել այդպիսի պայմաններում: [1]

Էլ Պենյոն դե Գուատապեն

Էլ Պենյոն դե Գուատապեն (El Peñón de Guatapé)  աշխարհի ամենամեծ ժայռերից մեկն է, իր մեծությամբ զիջում է Ավստրալիայում գտնվող Ուլուրու ժայռին:
Օբեկտը գտնվում է Կոլումբիայում` Անտիոկիայի տարածքում: Պետք է նշել, որ սկզբում այն ծառայել, որպես պաշտամունքի վայր տեղաբնիկների համար: Հիմա այն հանդիսանում է տեղական ուղենիշ: Զբոսաշրջիկները հնարավորություն ունեն բարձրանալ մինչև 220 մ հատուկ սանդուղքով, որը նման է կանանց կորսետի: Աշխարհի այս հսկա քարը 70 միլիոն տարեկան է: [2]
Share on Google Plus

About H M

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment