Հերակլեոն (Heracleion)

Հնագույն եգիպտական քաղաք Հերակլեոնը մի ժամանակ եղել է լեգենդ, այդ մասին ժամանակակից մարդն իմացել է առասպելներից և հնագույն պատմաբաններից:
Կորած եգիպտական քաղաքը հայտնաբերել է 1200 տարի հետո, 2000 թվականին:
Երբ նրա ավերակները հայտնաբերվել են ֆրանսիացի ստորջրյա հնագետ Ֆրանկ Գոդդիոյի կողմից 2000թ.-ին:
Իրականության և լեգենդի մեջ կորած քաղաքը, որը  նաև հայտնի է որպես Տոնիս(Thonis) համարում էին առասպել:
Այն ուներ լեգենդար ծագում, շշուկներ էին պտտվում, որ Տրոյացի Հելենը և Փարիզը եղել են այնտեղ մինչև տրոյական պատերազմների սկիզբը: Նույնիսկ ասվում է, որ Հերկուլեսը այցելել է այդ քաղաք և ինքն է տվել այդ քաղաքի հստակ անվանումը:
Հին պատմաբաններ Հերոդոտոսը, Դիոդորոսը, և Ստրաբոնը նույնպես հիշատակել են  Հերակլեոնը, որպես լեգենդար քաղաք:
Սակայն, չնայած իր էական ներկայությանը հունական պատմության մեջ, մինչև դրա բացահայտմը  2000թ.-ին, քաղաքից ոչ մի հետք չէր հայտնաբերվել:
Այն ծառաել է որպես նավահանգիստ, Հունաստանից դեպի Եգիպտոս եկող նավերի համար: Այն նաև ունեցել է կրոնական նշանակություն,  ամենայն հավանականությամբ իր Ամուն տաճարի շնորհիվ:
Այն անհետացել ավելի քան 1,200 տարի առաջ, հավանաբար խոշոր երկրաշարժերի և ջրհեղեղների պատճառով, այն թաղված է եղել ավազի և ցեխի մեջ ավելի քան մեկ հազարամյակ: Այն գտնվել է Ալեքսանդրիա քաղաքի մոտ և 13 տարվա պեղումներից հետո այնտեղ հայտնաբերվել են մի շարք օբեկտներ:
  • Ավելի քան 60 նավեր, որոնք թաղված են հաստ ավազային շերտի տակ ծովում:
  • Ոսկե մետաղադրամներ և կշեռքներ պատրաստված բրոնզից և քարից:
  • Խոշոր և փոքր արձաններ:
  • Հին հունական և եգիպտական փորագրված քարե սալիկներ:
  • Մի քանի փոքր կրաքարե սարկոֆագ:
  • Ավելի քան 700 նավերի խարիսխ:[1]


Share on Google Plus

About H M

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment