Բևեռափայլ (հյուսիսափայլ)

Բևեռափայլը ամենագեղեցիկբնական լուսային երևույթներից մեկն է բնության մեջ, պատմության ընթացքում հենց այդ փաստի ուժով է այն գրավել շատ մադկանց ուշադրությունը:
Բևեռափայլի մասին հիշատակումներ կարելի է գտնել  Արիստոտելի, Պլինիոսի, Սենեկի և շատ ուրիշ անտիկ փիլիսոփաների գրվածքներում: Հին ժամանակներում մարդիկ հյուսիսփայլը համարում էին, որպես աղետի նախազգուշացում` համաճարակի, սովի և պատերազմի: Հարկ է նշել, այն հետաքրքիր փաստը, որ դա կապված էր համարվում Երուսաղեմի անկման և Հուլիոս Կեսարի մահվան հետ:  Հին ժամանակներում մարդիկ դիտարկել են այս երևույթը, որպես  աստվածների և այլ գերբնական ուժերի զայրույթի դրսեվորում:


Հյուսիսափայլի կամ բևեռափայլի ընթացքում երկինքը երբեմն  կարող կարմրել ինչպես կրակը: Եղել են ժամանակներ, երբ բևեռափայլը ընդունել են, որպես հրդեհ և հրշեջները գնացել են դեպի հյուսիսային հորիզոնի հրդեհի մոտ:
Բևեռափայլը  նաև տեղի է ունենում  հարավային կիսագնդում: Բրիտանացի հետազոտող Ջեյմս Կուկը (1728-1779) այն առաջիններից մեկն էր, ով ոչ միայն տվեց նրանց նկարագրությունը հարավային կիսագնդում, այլ նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ բևեռափայլը առաջանում է բարձր լայնություններում և երկու կիսագնդերում միաժամանակ:
Բևեռափայլի առավել տարածված ձևերից է ամպեր հիշեցնող բծերը: Ավելի ինտենսիվ փայլը ընդունում է ժապավենի ձև, որը նվազեցնում է լարվածությունը լուսարձակուման կետերում:
Բևեռափայլի ձևերը կախված են այն բարձրությունից, որտեղից որ նրանք լուսարձակում են: Ժապավենները ձգվում են արևմուտքից արևելք հազարավու կիլոմետրեր երկարությամբ, վարագույրի նման:
Այս վարագույրի բարձրությունը մի քանի հարյուր կիլոմետր է, իսկ հաստությունը ընդամենը մի քանի հարյուր մետր: Հետաքրքիր փաստ է, որ մենք կարող ենք այդ թափանցիկ վարագույրից այն կողմ տեսնել աստղեը: Ստորին եզրի վարագույրը, սովորաբար բավականին կտրուկ է սահմանված և  հաճախ կարմիր կամ վարդագույն գույնով է լինում, իսկ վերին մասը  աստիճանաբար անհետանում բարձրության վրա:
Բևեռափայլի պայծառությունը բաժանվում է չորս դաի,որոնք էլ իրենց հերթին միմյանցից տարբերվում են 10 անգամ: առաջին դասի լուսավորությունը թույլ է հարդագողի ճանապարհի համեմատությամբ:  Չորրորդ դասի լուսարձակումը կարելի է համեմատել լուսնի լուսավորության հետ:[1]
Share on Google Plus

About H M

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment