Բերմունդյան եռանկյունու գաղտնիքը

Այսօր Բերմունդյան եռանկյունին հաճախ անվանում են երկրի ամենավտանգավոր և ամենաանկանոն մասը, այդտեղ նավերը, ինքնաթիռները և մարդիկ կորում են անհետ:

Այն գտնվում է Բերմուդյան կղզիների, Ֆլորիդայի և Պորտո Ռիկոյի սահմանների միջև:
Թեպետ այդ աշխարհագրական տարածքը շատ լավ ուսումնասիրված է և այն էապես չի տարբերվում մնացած աշխարհագրական տարածքներից, բայց հենց այստեղ են տարիներ շարունակ տարօրինակ հանգամանքներում անհետ կորել մարդիկ, նավեր և ինքնաթիռներ: Անգամ ամենաիրատես մարդիկ այստեղ միստիկ որոշակի երևույթների առկայություն են տեսնում:
«Բերմունդյան եռանկյունի» անվանման հեղինակը համարվում է Վինսենթ Գադիսը, ով 1964 թվականին հրատարակեց «Բերմունդյան մահացու եռանկյունի հոդվածը»:[1]
Ավստրալացի գտնականներ  Ջոզեֆ Մոնագանին  և Դավիթ Մայիսան Մելբուրնի համալսարանից փորձել են բացահայտել այդ գաղտնիքը: Առեղծվածային անհետացումների պատճառը բնական գազն է` մեթանը:
Քննելով , որոշ վտանգավոր տարածքներ օվկիանոսի հատակից, գտել են հին ժայթքումների վայրը համակենտրոնցաված մեթանի հիդրատներով: Ըստ գիտնականների, այդ մեթանը արձակվել է օվկիանոսի հատակի բնական ճաքերից և վերածվում է մեծ գազային պղպջակների, որոնքք հետո բարձրանում են ջրի մակերես և այնտեղ պայթում: հետո գազը սկսում է բարձրանալ օդ և փոխել օդի խտությունը: Ցանկացած նավ ընկնելով մեթանի հսկայական  պղպջակի մեջ կորցնում է իր լողունակությունը և սուզվում օվկիանոսի հատակը: Դրա հետևանքով ինքնաթիռները կորցնում են հավասարակշռությունն ու անցնում օվկիանոսի հատակը:
Սակայն իրականում ինչպես են մեթանի պղպջակները  բարձրանում օվկիանոսի մակերևույթ` օվկիանոսի խորքից, մնում է առեղծված: Իսկ ըստ որոշ արխիվների Բերմունդյան եռանկյունում վերջին 500 տարիների ընթացքում չի եղել գազի արտանետումներ, կամ էլ  դրա մասին չեն գրառումներ չեն եղել:
Նաև ենթադրվում է, որ Բերմուդյան եռանկյունու գտնվելու վայրը, կորցրած Ատլանտիդա քաղաքի գտնվելու վայրն է: Ըստ լեգենդի, նրանք որպես էներգիայի աղբյուր օգտագործել են բյուրեղներ: Որոնք էլ ալիքներ ուղարկելով օվկիանոսի խորքերից պատճառում են խափանումներ նավերի և ինքնաթիռների համար: [2]
Share on Google Plus

About Vahram Toqmajyan

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment