Բուրգեր: Նմանություններ և տարբերություններ

Եվ մայաները և եգիպտացիները կառուցել են իրենց բուրգերը, որպես հուշարձաններ իրենց մշակույթի և քաղաքակրթության:

Մայաները կառուցել են տաճարներ և բուրգեր ի պատիվ իրենց աստվածների և  առաջնորդների: Մեծամասամբ բուրգերը եղել են իրենց աստվածներին նվիրված տաճարներ, չնայած երբեմն նրանք իրենց առաջնորդներին թաղել են այդտեղ, բայց անկախ ամեն ինչից տաճարը միշտ եղել է բուրգի գագաթին: Մայաների բուրգերը միայն դամբարաններ չէին` եգիպտական բուրգերի նման:
Եգիպտացիները նույնպես ունեցել են տաճարներ, բայց դրանք եղել են բուրգերի մոտ կամ կողքին, ծիսական ծառայությունների համար, բայց դրանք երբեք չեն եղել բուրգերի ծայրին:
   
Մայաները օգտագործել են իրենց տաճարները, որպես պաշտամունքի և զոհաբերությունների վայր, հենց այդ պատճառով էլ եգիպտացիները չեն օգտագործել բուրգերը դրա համար, քանի որ կարծում էին, որ իրենց փարավոնները պետք է խաղաղ և հանգիստ լինեն անդրաշխարում, իսկ ծեսերը և զոհաբերությունները նրանց շիրիմի մոտ կարող է խանգարել նրանց:

Եգիպտացիները և մայաները պատահական չեն ընտրել իրենց բուրգերի դիրքը: Նրանք ունեցել են կոնկրետ պատճառ: Եգիպտացիները կառուցել են դրանք համարյա կողմնացույցի նման, իսկ մայաները կառուցել են այնպես, որ երբ նայում ես հարավ տեսնում ես թե ինչպես է արևը ծագում արևելքից և գնում արևմուտք:

Մայաները օգտագործել են իրենց տաճարները, որպես պաշտամունքի և զոհաբերությունների վայր, հենց այդ պատճառով էլ եգիպտացիները չեն օգտագործել բուրգերը դրա համար, քանի որ կարծում էին, որ իրենց փարավոնները պետք է խաղաղ և հանգիստ լինեն անդրաշխարում, իսկ ծեսերը և զոհաբերությունները նրանց շիրիմի մոտ կարող է խանգարել նրանց:
Եգիպտացիները և մայաները պատահական չեն ընտրել իրենց բուրգերի դիրքը: Նրանք ունեցել են կոնկրետ պատճառ: Եգիպտացիները կառուցել են դրանք համարյա կողմնացույցի նման, իսկ մայաները կառուցել են այնպես, որ երբ նայում ես հարավ տեսնում ես թե ինչպես է արևը ծագում արևելքից և գնում արևմուտք:[1]

Կենտրոնական Ամերիկայում հայտնաբերված մայաների բուրգերը պարզվում է, որ ունեն երկվորյակներ ինդոնեզական Յավա կղզու վրա: Յավայի կենտրոնում գտնվող Լավու սարի ստորոտին է գտնվում Սուկուխ բուրգը, որն իրենից ներկայացնում է զարմանալի մի տաճար՝ քարե ստելլայով ու աստիճանաձև բուրգով: Այն գրեթե մեկին-մեկ կրկնում է Տիկալի մերձակայքում գտնվող Վաշկտուն տեղանքում հայտնաբերված մայաների բուրգերի ձևը: [2]

Թաքնված Կապը
Չնայած որ շատ դարեր են անցել Եգիպտոսի և Մեքսիկայի բուրգերի կառուցումից, ինչ-որ կապ կա այդ բուրգերը կառուցող մարդկանց միջև: Պատմություններ են շրջանառվում այն մասին, որ այլերկրացիները տվել են այդ գիտելիքներ եգիպտացիներին և մայաներին, բայց դրանք միյայն պատմություններ են և չունեն գիտական ապացույցներ:Որոշ աղբյուրներ պնդում են, որ այդ հնագույն շտեմարաններում պահվում են հատուկ բյուրեղներ, որոնք ժամանակակիչ համակարգչային կրիչների պես, իրենց մեջ հսկայական ծավալի տեղեկություններ են պահում:[3]
Share on Google Plus

About Unknown

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment