Ադոլֆ Հիտլերի իրական վերաբերմունքը հայոց ցեղասպանության վերաբերյալ


Այս հոդվածով ցանկանում եմ ներկայացնել Հիտլերի վերաբերմունքը հայոց ցեղասպանության և հայերի նկատմամբ:Ի դեպ,  նշեմ, որ Հիտլերը ինձ համար, անկախ ամեն ինչից,  մնում է մի անհատ, որը իր բնածին տաղանդով, իր ոգով կարողացավ փոխել պատմության ընթացքը: Շատ հոդվածներ եմ կարդացել, որտեղ նշվում է, որ Հիտլերը  հօգուտ հայերի է խոսել հայոց ցեղասպանության մասին. փորձեմ լուսաբանել, որ դա այդպես չէ: Հոդվածի սկզբում նախ ներկայացնեմ նրա կյանքը,  հետո՝  նրա գործած ցեղասպանությունները և  վերաբերմունքը  հայերի նկատմամբ:

Ադոլֆ Հիտլերը ծնվել է1889թ ապրիլի 20-ին Ավստրիայի Բրաունաու Ինա քաղաքում, մաքսատան ծառայողի ընտանիքում:1932 թվականին ընտրություններում Ադոլֆի կուսակցությունն հաղթեց՝ հավաքելով ձայների մեծամասնությամբ:1933թ Հիտլերը դարձավ Գերմանիայի ռայխսկանցլեր: 1934թ միավորեց ռայխսկանցլերի և նախագահի պաշտոնները:

Ադոլֆ Հիտլեր հայոց ցեղասպանության մասին խոսել է 1939 թվականի օգոստոսի 29-ին Օբերզալբերգ քաղաքում Լեհաստան մտնելու նախօրեին: Նա իր գեներալներին կոչ էր անում սպանել անխնա թե' կին, թե' երեխա՝ չմտածելով հասարակական կարծիքի մասին: Երբ նրա գեներալներից մեկն ասել է, որ ցեղասպանություն կլինի, Հիտլերը պատասխանել է..«Ո՞վ է այսօր  հիշում հայերի բնաջնջման մասին»: Հիտլերը հայերին համարում էր հրեական ծագում ունեցող և դրա համար ցանկանում էր հայերին ոչինչացնել: Բայց սրան հակառակ՝  Մուսոլինի սիրում էր հայերին: Մուսոլինին Իտալիա հրավիրեց մի շարք հայագետների, ովքեր գրեցին «Հայերը՝ արիացիներ» աշխատությունը:

Նշեմ նաև, որ գերմանացիները հայերին կոտորելու գործում հետ չեն մնացել.երբ թուրքերը չէին կարողանում որևէ բերդ գրավել, որը պաշտպանում էին հայերը, նրանք կանչում էին գերմանացիներին,  և վերջիններս   հրանոթի կամ գնդացիրի օգտագործմամբ ոչինչացնում էին հայերին:

Հ. Գ. Հոդվածս կարդալուց հետո ուզում եմ, որ  չմտածեք, թե ատում եմ գերմանացիներին, ո՛ չ, ընդհակառակը, գերմանացիներն օժտված են  բարձր հատկանիշներով, որ մեզ՝ հայերիս չէր խանգարի: Բայց, ինչևէ, պետք չէ մոռանալ նրանց կողմից իրականացված ցեղասպանությունը:

———————————

1․ 11 համաշխարհային պատմություն 
2․ http://tirar-travel.com/blog/?p=3058

Պատրաստեց՝ Էրիկ Նիկողոսյանը
Share on Google Plus

About Sona Sahakyan

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment