Իրավահաջորդության զուգահեռներ(1 և 3 հանրապետություններ)













Ներածություն

Ընտրել եմ  այս թեման, քանի որ ցանկանում եմ այս հոդվածով ներկայացնել առաջին և երրորդ հանրապետությունների զուգահեռները: Մինչ 11-րդ դասարանի պատմության դասագիրքը ուսումնասիրելը մտածում էի, որ երրորդ հանրապետությունը ավելի լավ վիճակում է,  քան առաջին հանրապետությունը: Բայց ուսումնասիրելուց հետո հասկացա, որ առաջին հանրապետությունը ուներ առավելություններ և չէր զիջում և՛ տնտեսապես, և՛ ռազմականապես, և՛ դեմոգրաֆիական առումով:

Սկզբից կպատմեմ երկուսի մասին, թե երբ են ստեղծվել, ինչպիսի պայմաններ են ունեցել, հետո էլ կանցկացնեմ զուգահեռներ:

Առաջին հանրապետությունը ստեղծվեց 1918թ մայիսի 28-ին, իսկ Անտանտի դաշինքի կողմից ճանաչվեց 1920 հունվարի 19-ին: Վերջինիս իշխանությունը եղել է մեծամասնությամբ Հայ Հեղափոխական Դաշնակցության ձեռքում: Ունեցել է չորս վարչապետ: Առաջինը եղել է Հովհաննես Քաջազնունին, երկրորդը՝ Ալեքսանդր Խատիսյանը, երրորդ՝ Համո Օհանջանյան, իսկ վերջում՝ Սիմոն Վրացյան:

Երրորդը հանրապետությունը ստեղծվեց 1991թ սեպտեմբերի 21-ին: Սկզբում իշխանությունը ՀՀՇ-ի ձեռքում էր հետո գահին բազմեց ՀՀկ-ն: Ունեցել է երեք նախագահ: Առաջին նախագահն էր Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, երրորդը՝ Սերժ Սարգսյան:Սկզբում կառավարման ձևը նախագահական էր, հետո դարձրին կիսանախագահական, իսկ 2015թ դեկտեմբերի 6-ից դարձրին խորհրդարանական պետություն:




                                                  Փաստական          Զուգահեռներ


Առաջին հանրապետություն                                                 Երրորդ հանրապետություն               

 բնակչություն-2.000.000                                                         բնակչություն-2.700.000 

 կուսակցություններ -8                                                            կուսակցություններ-79

 սովյալներ-500.000                                                                    սովյալներ-760.000

 տարածքը-70.000կմ²                                                                 տարածքը-29.743կմ²

 որբ երախաներ-40.000                                                             որբ երախաներ-1000 

 բանակ-40.000                                                                             բանակ-46.450

զրահագնացք-2                                                                           զրահագնացք-0

ռազմանավ-1                                                                                ռազմանավ-0

ավիաջոկատ-1                                                                              ավիաջոկատ-1 

Հանքեր-Ալավերդու,Քաջարանի                                               Հանքեր-Քաջարանի





                                                                Զուգահեռներ

Առաջին հանրապետության ժամանակ վարչապետները տնից աշխատանքի էին գնում ոտքով, իսկ հիմա պատգամավորից սկսած մինչև նախագահ բոլորը ունեն ծառայողական մեքենա, որ իր արժեքով տատանվում է 30.000 դոլլաից մինչ 50.000 դոլլար:

Արամ Մանուկյանը միշտ գտնվում էր ժողովրդին մոտ և դրա պատճառով վարակվեց բծավոր տիֆ հիվանդությամբ: Կան ապացույցներ, որ նա կարող էր գումար ծախսել և բուժվել, բայց չարեց, քանի որ այդ գումարը աղքատներին պետք էր:

Սրան հակառակ՝ Սերժ Սարգսյանը ծախսում է ահռելի գումարներ ցողունային բջիջներ ստանալու համար (այս պրոցեսը երիտասարդանալու համար է):

Արամ Մանուկյանի ընտանիքը այնքան աղքատ էր, որ նրա կինը նամակ է գրում կառավարությանը, որ իրենց տրամադրեն մի քանի գրամ ձեթ, մի քանի գրամ ոսպ և այլն:

Հովհաննես Քաջազնունին վերարկուի գումար չուներ, որ գնար ԱՄՆ և օգնություն խնդրեր:Նրան գումար տվեցին պետբյուջեից, որ կարողանար գնել վերարկուն, բայց նա խոստացավ` վերադառնալուն պես գումարը աշխատավարձից ետ կվերադարձնի:Նրա որդին զոհվեց հենց կռվի դաշտում:
Հիմա ամեն մի պաշտոնյայի հագին կա աշխարհի ամենաթանկ ընկերության կոստյում:

Առաջին հանրապետության ժամանակ երկիրը ստիբողաբար ներգրավեցին Ռուսաստանի կազմի մեջ, իշխանությանը հակառակ (1920 դեկտեմբերի 2): Իսկ անկախանալուց հետո (1991 թ. սեպտբերի 21) իշխանությունը իր անկախությունը վաճառեց Ռուսաստանին ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի անդամ դառնալով (1991 թ. դեեկտեմբերի 26, 1992 թ. մայիսի 15), իսկ 2015թ. հունվարի 1-ին Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միություն անդամ, որով ավելի կորցրեց իր անկախությունը:

Շատ մարդիկ կարդալով այս զուգահեռները կասեն, որ այն ժամանակ ուրիշ էր իրավիճակը՝ աղքատություն, սով, բայց նայելով զուգահեռները՝  հասկանում ենք, որ նույն իրավիճակն է, և պատմությունը շարունակվում է:
ԵՎ այս իրավիճակում ներկայիս ղեկավարները պիտի վարվեն այնպես, ինչպես Առաջին հանրապետության օրոք:



Վերջաբան

Ինչպես ասում են՝ պատմությունը կրկնվում է, և այս դեպքը բացառություն չէ: Շատերը, ցանկանալով բարձրացնել երրորդ հանրապետությանը, ասում են, որ առաջին հանրապետության ժամանակ կառավարիչնեը բարի են եղել, դրա համար էլ այդ հանրապետությունը երկու տարի մնաց, իսկ այս հանրապետությունը՝  արդեն 25 տարի: Բայց եկեք չմոռանանք, որ այդ երկու տարիների ընթացքում մենք եղել ենք անկախ, ազատ պետություն: Ամփոփելով կասեմ, որ գնալով մեր երկիրը հասնում է անդունդի եզրին և թե՛ տնտեսապես, թե՛ դեմոգրաֆիապես նմանվում առաջին հանրապետությանը:

_______________________

1. 11 դասրանի պատմության դասագիրք:
2. 12 դասրանի պատմության դասագիրք:
3. https://hy.wikipedia.org/wiki/Հայաստանի_Հանրապետություն_(1918-1920)
4. https://hy.wikipedia.org/wiki/Հայաստան

Պատրաստեց՝ Էրիկ Նիկողոսյանը
Share on Google Plus

About Sona Sahakyan

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment