Բևեռափայլ


 Այդ գունավոր լույսերըբևեռափայլերը, որոնք բազմաթիվ լեզուներով անվանվում են ավրորա` արևածագի հռոմեական աստծվածուհու անունով, հանդիպում են միայն երկրագնդի հյուսիսային և հարավային բևեռներում: Հյուսիսային բևեռում (Իսլանդիա, Նորվեգիա, Կանադա և այլն) բևեռափայլին անվանում են հյուսիսափայլ։
Համաձայն հին նորվեգացիների առասպելների, հյուսիսափայլը աստվածների ստեղծած կամուրջն էր Երկրի վրա։ Ֆինները կարծում էին, որ երկնքում մի կախարդական աղվես կա, որն իր պոչով է այս գույները սփռում, իսկ բնիկ ամերիկացիներին թվում էր, որ հանգուցյալների հոգիներն են շուրջպար բռնել երկնքում:
Գիտականորեն, այդ երևույթը բացատրվում է այսպեսարեգակի վրա պարբերաբար քամիներ են առաջանում, որոնք արեգակի կողմից բխող լիցքավորված մասնիկների հոսքեր են: Այդ քամիները նաև հասնում են Երկրին, սակայն վերջինս մագնիսական դաշտ ունի (պատկերացնենք, որ Երկիրը մի մեծ մագնիս է), որը թույլ չի տալիս, որ արևային քամու բերած մասնիկները դեպի երկրի ողջ մակերևույթ գան: Մագնիսական դաշտի հետ փոխազդեցության արդյունքում, մասնիկները միայն Երկրի բևեռներին են հասնում, այդ պատճառով էլ միայն այդտեղ են գունավոր լույսեր առաջանում:

Իսկ ինչպե՞ս է, որ Երկրի բևեռներին հասնելուց հետո, արևային քամիների բերած մասնիկներն գունավոր առկայծումներ են առաջացնում:

Արևային քամիները Երկրի մթնոլորտ հասնելուն պես, բախվում են մթնոլորտի կազմում գտնվող թթվածնի կամ ազոտի ատոմներին:
Ինչպես գիտեք կամ չգիտեք, ատոմները կազմված են դրական լիցք ունեցող միջուկից և նրա շուրջ պտտվող բացասական լիցք ունեցող էլեկտրոններից: Երբ արևային քամիների բերած մասնիկները բախվում են էլեկտրոններին, դրանք իրենց հիմնական վիճակից անցնում են գրգռված վիճակի։
Բայց էլեկտրոնը երկար չի կարող գրգռված վիճակում մնալ, քանի որ նա իր հիմնական վիճակին է ձգտում, ուստի նա նորից միջուկին ավելի մոտ շրջանագիծ` իր հիմնական վիճակին է հասնում` ճանապարհին ֆոտոն բաց թողնելով, այսինքն` լույս տալով:

Ստացվում է, որ արեգակնային քամու մասնիկների ազդեցությամբ թթվածնի և ազոտի ատոմները լուսարձակում են:

Ամենատարածված` կանաչ բևեռափայլերը պայմանավորված են թթվածնի ատոմների լուսարձակմամբ: Մթնոլորտի ավելի մեծ բարձրություններում թթվածինը կարմիր լույս է արձակում, իսկ կապույտ և մանուշակագույն լույսերը ազոտի լուսարձակման շնորհիվ են առաջանում:

Լեսթերի համալսարանի աստղագետները Արեգակնային համակարգից դուրս բևեռափայլ են հայտնաբերել:
Բևեռափայլը՝ միջաստղային տարածքում գտնվող լիցքավորված մասնիկների և երկրային մարմնի մթնոլորտի ատոմների բախման արդյունք է: Բացի Երկիր մոլորակից, նման բևեռափայլ նկատվել էր նաև Վեներա և Մարս մոլորակների վրա:
Աշխատանքների շրջանակներում գիտնականներն օգտագործել են Յուպիտերի մթնոլորտում նման երևույթի առաջացման օրինակը: Հետազոտողներն այս օրինակը կատարել էին շագանակագույն «թզուկների» վրա, որոնք գազային հսկայի և աստղի միջանկյալ ձևն են:

Մոդելը գիտնականներին հնարավորություն է տվել հետազոտել «թզուկների» էլեկտրամագնիսային ճառագայթման առանձնահատկությունները: Որպես հետազոտության մոդելի արդյունք, չկայացած աստղերի շուրջ պետք է առաջանան ուժեղ բևեռափայլ: Ըստ գիտնականների՝ սրանք նման հետազոտությունների առաջին արդյունքներն են, որոնք արվել են Արեգակնային համակարգից դուրս:





Աղբյուրներ՝ 
Share on Google Plus

About Sona Sahakyan

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment