Սոֆիայի տաճար. Թուրքիա

Ստամբուլում գտնվող` իր գմբեթով քաջ հայտնի Սոֆիայի տաճարը («Սուրբ իմաստության եկեղեցին») VI դարի բյուզանդական ճարտարապետության գլուխգործոցն է: 
Ի սկզբանե կառուցվելով որպես քրիստոնեական եկեղեցի կայսր Հուստինիանոս I-ի պատվերով` այն վերածվեց մզկիթի 1453թ., իսկ 1935թ. վերածվեց Այա Սոֆիա թանգարանի:

Եկեղեցու շինարարության համար կայսրը օգտագործեց չորս վիթխարի կորնթոսյան սյուներ, որոնք բերվել էին թալանված Բաալբեկից (Լիբանան): Սակայն Սոֆիա տաճարի ամենամեծ հրաշալիքը դրա գրեթե 168 ոտնաչափ (56մ) բարձրությամբ և 93 ոտնաչափ (31մ) տրամագծով գմբեթն է, որի տեղադրումը ճարտարապետական ափշեցուցիչ սխրագործություն էր այդ ժամանակի համար: Գմբեթի ներքևում քառասուն կամարավոր պատուհանների և գմբեթը պահող 4 կամարների առագաստների շարքի համակցումը այնպիսի տպավորություն է թողնում,ասես գմբեթը լողում է: Գմբեթը մեծացնում էր շինության խորհրդավորությունը և եկեղեցու կարևորությունը` որպես բյուզանդական շրջանի արևելյան քրիստոնեության կենտրոնի, քանի դեռ թուրքերը չէին վերափոխել այն:


Տաճարի պաշտոնական օծումը տեղի ունեցավ 537թ-ի դեկտեմբերի 27 - ին Կոստանդնուպոլսի պատրիարք Մենասի կողմից: Ըստ ավանդության, ոտք դնելով տաճար, Հուստինիանոսն ասել է. «Սողոմոն, ես գերազանցեցի քեզ», վկայակոչելով հանրահայտ Երուսաղեմի տաճարը: Եկեղեցական անձնակազմը Հուստինիանոսի օրոք հասնում էր 525 հոգու, իսկ Հերակլի օրոք՝ 600-ի: Տաճարի կարիքները հոգալու համար հարկեր էին հավաքվում մի շարք առևտրային կազմակերպություններից ու արհեստավորական միություններից: Եկեղեցին չհասցրեց երկար հիացնել իր շքեղությամբ: Շինարարության ավարտից տարիներ անց երկրաշարժից ավերվեց տաճարի արևելյան մասը: Ավելի ուշ՝ 989 թ-ին, տաճարը ենթարկվեց նոր երկրաշարժի, և այս անգամ փլուզվեց գմբեթը: Շենքն ամրացնելու նպատակով կառուցվեցին պահող սյուներ, որոնք զգալիորեն ազդեցին տաճարի արտաքին տեսքի վրա: Գմբեթը վերականգնելու համար հրավիրվեց հայ հայտնի ճարտարապետ Տրդատը, որի գլուխգործոցն է համարվում Անիի Մայր տաճարը: Մեծ հմտության շնորհիվ Տրդատը ոչ միայն հիանալի կատարեց իր աշխատանքը, այլև դարձրեց գմբեթն ավելի բարձր, գեղեցիկ ու ամուր: Եկեղեցին չափազանց թանկ հարդարանք ուներ մինչև 1204թ-ի Խաչակրաց արշավանքի հետևանքով Կոստանդնուպոլսի թալանումը:

1453թ-ին , Կոստանդնուպոլիսը նվաճած սուլթան Մեհմեդ II Սուրբ Սոֆիայի տաճարը վերածեց մզկիթի: Ավելացվեցին չորս մինարեթներ, որմնանկարներն ու խճանկարները ծածկվեցին ծեփամածիկով, և տաճարը կոչվեց Այա Սոֆիա: Քանի որ տաճարը կառուցված էր քրիստոնեական ավանդույթների համաձայն՝ խորանը դեպի արևելք, մահմեդականները ստիպված եղան հարմարեցնել այն իրենց պահանջներին և տեղադրեցին միհրաբը տաճարի հարավ-արևելյան անկյունում՝ դեպի Մեքքա ուղղությամբ: 1847թ-ին տաճարը գտնվում էր փլուզման վտանգի տակ, և սուլթան Աբդուլ-Մեջիդի հանձնարարականով եղբայր ճարտարապետներ Ջուզեպպե և Գասպար Ֆոսսատիները սկսեցին վերանորոգման աշխատանքներ, որոնք տևեցին մոտ երկու տարի: 1935թ-ին Աթաթուրքը Այա Սոֆիան հռչակեց թանգարան: Որմնանկարներն ու խճանկարները վերջապես ազատություն ստացան գրեթե հինգ դար իրենց ծածկող շերտից:

Ի տարբերություն արտաքին պարզ տեսքի` Սոֆիայի տաճարի ներքին պատերը ծածկված են մարմարյա գունավոր սալաքարերով:

Խոշոր պատմական արժեք են ներկայացնում մարմարե սալիկների վրայի ռունական  արձանագրությունները: Բազմաթիվ իսլամական տարրեր են ավելացվել եկեղեցում. մարմարե շատրվաններ, դեկորատիվ տարրեր և մեծ չորս օվալաձև վահանակներ` Ղուրանից վերցված մեջբերումներով: 


Աղբյուրներ` 1. http://www.building.am/arm/page.php?id=266 
                        2. Մարկ Տրոմանի «Աշխարհի Հրաշալիքները» գիրք. 
Share on Google Plus

About Unknown

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment