Արաբական թերակղզին բեդվիններից մինչև միլիարդատերեր


Արդեն մեկ տարի ինչ ուսումնասիրում եմ Արաբական թերակղզին և նրա բնակիչներին: Այդ ընթացքում պարզեցի, որ այս թերակղզու բնակիչներն ունեցել են բավականին հետաքրքիր սոցիալական զարգացում: Հատկապես մոտիվացիա հանդիսացավ այն, որ մի քանի տարում արաբները փոքրիկ գյուղերից սկսեցին ապրել մեգապոլիսներում: Այս նյութի մեջ կփորձեմ ներկայացնել մի շարք փաստական տվայլներ թերակղզու և դրա իշխողների մասին:


Նախ և առաջ կուզեի ներկայացնել, թե որտեղ են ապրում արաբները այսինքն իրենց թերակղզին: Տարածքը` 3 237 500 քառակուսի կմ էբնակչությունը` ավելի քան 77 միլիոն մարդ: Թերակղզու  դերը հատկապես մեծացավ19-րդ դարիընթացքում։ Հայտնաբերվում են «սև ոսկու»` նավթիև «կապույտ վառելիքի»`բնական գազի հսկայական պաշարներ։
Արաբական թերակղզում և Պարսից ծոցիավազանում տեղակայված է նավթի համաշխարհային պաշարների 2/3-ը, բնական գազի պաշարների գրեթե կեսը։ Կան նաև մետաղների օգտակար հանածոների հանքավայրեր։
Թերակղզու և հարակից կղզիների վրա են տեղակայված Սաուդյան Արաբիան, Եմենը,Օմանը,Արաբական Միացյալ Էմիրությունները,Կատարը,Բահրեյնը,Քուվեյթը։
1981թվականինԵմենիցբացի թերակղզու պետությունները հիմնում ենՊարսից ծոցի տնտեսական համագործակցության խորհրդիմեջ որի մեջ, սակայն, չի մտնում Եմենը։ 
Արաբական թերակղզին սեմական ժողովուրդներիհայրենիքն է։ Ք.ա. 4-3-րդ հազարամյակներից սկսած այդ ժողովուրդների մեծ մասը տեղափոխվել է «Բարեբեր Մահիկի» տարածաշրջան՝ՄիջագետքուՄիջերկրական ծովիարևելյան ափ։ Նրանց մի հատված հաստատվել է Հաբեշական բարձրավանդակում` Եթովպիա։

Սեմական ծողովուրները հիմնել են այնպիսի պետություններ, ինչպիսիք են Շումերը,ԱքքադըԲաբելոնիան, Փյունիկիան,  Ասորեստանը,  ԱսորիքիևՄիջագետքի հռչակավոր քաղաք-պետությունները։ Ժամանակակից Սիրիայի ու Հորդանանի տարածքներում են գտնվումՆաբատեայիուՊալմիրայիհելլենիստական ոճով կառուցված քաղաքները: Այսօր չնչին բեկորներ մնացել են այդ պետություններից, ժողովուրդների մեծ մասը ձուլվել է։ Այս երկրների մեծ մաս գրավել է մեր թագավոր Տիգրան Մեծը

«
Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններն անողոքաբար քանդում և հողին են հավասարեցնում հնագույն հուշարձանները Սիրիայում և Իրաքում։ Սպառնալիքի տակ է գտնվում նաև Լիբանանի համաշխարհային մշակութային ժառանգությունը։

Հնագույն վանքեր, հաղթանակի կամարներ, ամֆիթատրոններ՝ սիրիական Պալմիրան, որի ավերակները գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո, ուշ անտիկ շրջանի ամենանշանակալի քաղաքներից է Մերձավոր Արևելքում։ Այժմ նրան սպառնում է ոչնչացումը ԻՊ-ի ահաբեկիչների կողմից«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները գրեթե հողին են հավասարեցրել իրաքյան հնագույն Հաթրա քաղաքը, որը հարուստ էր պարթևական ժամանակաշրջանի հուշարձաններով:

Զենքի միջոցով ահաբեկիչները ոչնչացրել են քաղաքից մնացած կիսավեր մշակութային հուշարձանները:

Հաթրան ներառված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում՝ իր բացառիկ հելլենիստական և հունահռոմեական ավանդույթնեի ու ճարտարապետական յուրահատուկ կոթողների շնորհիվ, որոնք ներառում էին հելլենիստական դարաշրջանի տարրեր ու հունահռոմեական ավանդույթներ:


Արաբական թերակղզին դարեր շարունակ բանկեցված է եղել տասնյակ ազգերով ու ազգություններով, ցեղերով ու ցեղային միություններով։ Սակայն գերիշխողը եղել և մնում ենարաբները, որոնք իրենց են ձուլել շատ էթնիկ խմբեր։Արաբական ցեղերըհայտնի էին երկու խոշոր խմբերով՝ հյուսիսային, որի հիմնադիրնԱդնաննէր, և հարավային, որի հիմնադիրն էրԿահտանը։ Հայտնի էին առյուծի որդիներ,)՝ արծվի որդիներ, , և այլ ցեղերը Արաբները բնակվում էին հիմնականում ծովափնյա շրջաններում, ինչպես նաև անապատներով ու տափաստաններով մեկ ցրված կանաչ կղզյակներում՝ օազիսներում։ Հատկապես մեծաքանակ էր բնակչությունը հարավային Արաբիայում՝ Եմենում։

Հյուսիսային ու Կենտրոնական Արաբիայի բնակչությունը ևս զբաղվում էր նստակյաց հողագործությամբ։ Նպաստավոր էին ոչ միայնՅամամայիևԵմենի ոռոգովի տարածքները, այլևՆաջդիսարահարթի, Բահրեյնի դաշտավայրի ուՀիջազիլեռնային օազիսները։ Նստակյաց ցեղերը ստեղծել էին քաղաք-պետություններ՝ շաաբաներ որոնք հունական պոլիսներ էին հիշեցնում։ Դրանք իրենց ազդեցությունը տարածում էին նաև շրջակա գյուղերի վրա՝ նպաստելով դրանց զարգացմանը։6-րդ դարումշաաբաների, ինչպես նաև Եմենում ձևավորված թագավորությունների թուլացումն ու անկումը բացասաբար անդրադարձավ սոցիալական, տնտեսական ու քաղաքական կյանքի վրա։ ՊատճառըՄերձավոր ԱրևելքումևՀռոմեական կայսրությունումտիրող փոփոխություններն էին, որոնք հանգեցրին հին՝ նախնադարյան ու ստրկատիրական կարգերի վերջնական վերացմանն ու նոր հասարակարգի ստեղծմանը։Արևելքիժողովուրդները թևակոխեցին ավատատիրության դարաշրջան, որը տևեց 1,2-1,5 հազարամյակ։ Նախաիսլամական շրջանում՝6-7-րդ դարերիթերակղզու բնակչության 4-4,5 միլիոնը նստակյացներ էին, իսկ 2,5-3 միլիոն մարդ զբաղվում էր քոչվոր կամ կիսաքոչվոր անասնապահությամբհողագործությունը պատվազրկություն համարելով։

Նախաիսլամական շրջանի ցեղային համակարգն ունի մոտ երկու հազարամյա պատմություն։ Արաբական ցեղերը ունեին հիմնական անդամներ, որոնք իրար հետ կապված էին արյունակցական կապով, և երկրորդական անդամներ, որոնք պատերազմում հաղթված ցեղերի ստրկացված անդամներն էին կամ թույլ տոհմերի հնազանդ անդամները։ Բեդուինները զբաղվում էին քոչվոր անասնապահությամբ ու մասամբ հարձակումներով։ Արաբական թերակղզու հիմնական փոխադրամիջոցը, կենդանական սնունդի, հագուստի ապահովողն ու հարստության չափանիշը հարյուրավոր տարիներ եղել և մնում էուղտը։
Արաբներ, սեմական ծագմամբ ազգ։ Խոսում ենարաբերենև բնակվում ենՄերձավոր ԱրևելքումուՀյուսիսային Աֆրիկայում։ Դավանում ենիսլամ։
Արաբների նախնիները Արաբական թերակղզում ապրող զանազան բեդուինական ցեղերն էին։Նախաիսլամական Արաբիայումնրանք դարձել էին երկրամասի ամենահզոր ուժը։ Միջնադարումարաբական ցեղերի տեղաշարժըարդյունք  էր իսլամական պետության ստեղծման։


Ինչպես նշեցի սկզբում արաբական թերակղու դեր բարձրացավ այն ժամանակ երբ հայտնաբերվեց նավթը և գազը: Երբ նավթը հայտնաբերվեց եվրոպացիները ցանկանալով յուրացնել  դա, եկան արաբական թերակղզի, բայց չհաջողեցին: Նրանց հաջողվեց նավթահորեր վերցնել Մերձավոր Արևելքի մի քանի երկրում: Արաբական թերակղզու  չորս երկիր ունի բարձր դիրք համաշխարհային նավթի պահուստի ցանկում: Սաուդյան Արաբիան գտնվում է երկրորդ, Քուվեյթը հինգերորդ, Արաբական Միացյալ Էմիրությունը վեցերորդ, իսկ Քաթարը տասներեքերորդ: Գազի առումով տասնյակի մեջ կա Քաթարը և Սաուդյան Արաբիան: Քաթարը այստեղ երկրորդն է, իսկ Սաուդյան Արաբիան ութերորդը: Այս բոլոր երկրներում չկա դեմոկրատիա այդ իսկ պատճառով բոլոր նավթահանքերը կամ՛ պատկանում են այդ երկրի միապետին, կամ ինչ-որ մի բարձրաստիճան պաշտոնյաի: Նրանք նավթից ստացած գումարը վերցնում են և ներդրում Եվրոպայի ինչ-որ մի ընկերությունում: Նաև կան դեպքեր, որ իրենք են կազմակերպություն ստեղծում և դարձնում դրանք համաշխարհային նշանակության:
Այժմ տանք մի քանի մարդկանց անուններ ովքեր իրենց բնական պաշարների շնորհիվ դարձել են միլիարդատերեր: Մուհամեդ բին Ռաշիդ ալ Մակտում, կամ Շեյխ ՄուհամեդըՄԱԷ-իվարչապետ և փոխնախագահ,Դուբայի Էմիրությանղեկավարը։ Նրա իսկ գլխավորությամբ գյուղաքաղաք Դուբայը  դարձավ աշխարհում ամենահայտնիներից, որպես ժամանցի և հանգստի քաղաք: Նրա կարողությունը 4 միլիարդ դոլար է: Նրան է պատկանում նաև «Ֆլայ Էմիրատը», աշխարհում ամենամեծ ձիերի ախոռը և աշխարհում հայտնի մի քանի այլ վայրեր Դուբայում: Խալիֆա բին Զայեդ ալ Նահյան Միացյալ Արաբական Էմիրություններինախագահ, Աբու Դաբիիէմիր: Աբու Դաբի-ում է գտնվում  ԱՄԷ նավթի 80%: Իր հորից է ժառանգել իր կարողության մեծ մասը` մոտ տասնհինգ միլիարդ դոլար: Իր ընտանիքի կարողությունը հարյուր հիսուն միլիարդ դոլար: Ունի նաև մի կազմակերպություն Abu Dhabi Investment Authority որի կապիտալը հասնում է մոտավորապես ութ հարյուր յոթանասունհինգ միլիարդ դոլարի: Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդ, Սաուդյան ԱրաբիայիԹագավորն է դարձել իր մեծ եղբոր՝Աբդուլլահ Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդիմահից հետո։ Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը, որպեսՍաուդյան Արաբիայինոր արքա 30 միլիարդ ԱՄՆ դոլարբաժանեցՍաուդյան Արաբիայիբնակիչներին պարգևների տեսքով։
Նրա հրամանով բոլոր պետական ծառայողները, թոշակառուները և ուսանողները ստացել են երկու ամսվա վճարներ։ Բացի այդ նա մարեց 500 000 պարտքատերերի պարտքերը։ Ունի Սաուդյան Արաբիաում նավթահանքեր և գազի հանքեր



Թե ինչ տվեց այս հոդվածը ինձ, դժվար է ասել, որովհետև ես մինչև այս հոդվածը շատ բան գիտեի արաբների մասին: Բայց շատ բաներ կան,որ այստեղից սովորեցի հատկապես թե արաբների նախնիները ինչով են սնվել, ինչով են հաց պատրաստել, ինչ կենդանու կաշվով են կարել իրենց զգեստների մի մասը: Նայելով արաբներին հասկանում ենք, որ արաբները այդ քան էլ արարչագործ ազգ չեն, բայց քանի, որ նրանց մոտ հայտնաբերվեց այնպիսի մի ռեսուրս, որ աշխարհում շատ քչերը ունեն, նրանք հարստացան: Արևմուտքը հիմա ձևացնում, թե մտածում է արևելքի ճակատագրով, բայց դա միայն թվում է առաջին հայացքից: Իրականում եթե նայենք, մինչև նավթը հայտնաբերվելը Եվրոպային չէր հետաքրքրում Արաբական թերակղզին,նրանք դրան վերաբերվում էին ընդամենը որպես անապատի կտորի:

Հղումներ` 1, 2, 3, 4, 5:

Նյութը կազմեց Էրիկ Նիկողոսյանը
Share on Google Plus

About Unknown

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment