Հնդկաստանի հետաքրքիր վայրերը

Հնդկաստանի դարպասները

Այս 42 մետրանոց կամարը կառուցվել է ի հիշատակ զոհված հնդկացի զինվորների, այն համարվում է գաղութային ժառանգություն:
Կողքին, ինչպես որ սպասվում էր վառվում է հավերժական կրակը և թաղված են անհայտ զինվորները: Դարպասներից նախագահական նստավայր տանում է Rajpath պողոտան, որտեղ էլ լինում են մի շարք շքերթներ և տոնակատարություններ: Երեկոյան դարպասները և պողոտան գեղեցիկ լուսավորված են:[1]

Քութուբ-Մինար

Համարվում է աշխարհի ամենաբարձրահասակ աղյուսյա մինարեթը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն: 70 մետր բարձրությամբ աղյուսե աշտարակը սկսեցին կառուցել է XII դարում Հնդկաստանի առաջին մուսուլման կառավարիչը` Քութուբ ութ-Դին Այբեկը:
Ընդհանուր առմամբ Քութուբ-Մինարը  կառուցվել են գրեթե 200 տարի, շինարարությունը միայն ավարտվել 1368թ.-ին:[2]

 Birla Mandir 


Birla Mandir-ը Հնդկաստանի ամենահայտնի տաճարներից մեկն է, այն նվիրված է Վինշու և Լակշիմ աստվածներին: Սա մի մեծ համալիր է որը, բաղկացած է գեղեցիկ ու բարեկարգ տարածքից և այգուց: Ավելի քան հարյուր վարպետներ մասնակցել են տեղական աստվածների արձանների և Հինդու դիցաբանության տեսարանների արտադրությանը: Սա լավ տեղ է Հինդուիզմի հետ ծանոթանալու համար, հատկապես որ տաճարում սիրալիր են ցանկացած կրոնի ներկայացուցիչների հետ: Այցելության լավագույն օրը ուրբաթ օրն է` Լակշիմ աստծու օրը:[3]

Թաջ Մահալ

Այս գլուխգործոցը ճանաչվել է ժամանակակից  աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, այն խորհրդանշում է մաքուր և երկար սերը: Շահ Ջահանի և նրա կնոջ Մումթազ Մահալի սիրո: Նրա մահից հետո Ջահանը կառուցեց այս մեծ գերեզմանը, որտեղ էլ հետագայում թաղվեց նաև ինքը: Թաջ Մահալը հատկապես գեղեցիկ է առավոյան, արշալույսի ժամանակ, որը կարելի է տեսնել հյուրանոցների, հյուրատների պաուհաններից: Յուրաքանչյուր տարի դամբարան այցելում է մոտ 5 մլն մարդ: Օտարերկրացիների համար տոմսերը բավականին թանկ է (750 ռուբլի): Ուրբաթ օրերին Թաջ Մահալը փակ է:[4] 

Համեմունքների պլանտացիաները 

Հնդկաստանը ծննդավայրն է մի մեծ շարք համեմունքների, որոնցից շատերը նախկինում վաճառվում էին ոսկով: Հենց դրա համար էր Կոլումբոսը արշավում Հնդկասան, որի արդյունքում էլ հատնաբերվեց Ամերիկան:
Գոայում աճում են բազմաթիվ ցրված տնկարկների` մեխակ, դարչին, հիլ, վանիլին, սև պղպեղ և շատ ուրիշներ, ինչպես նաև էկզոտիկ և մեզ ծանոթ համեմունքներ:[5]
Share on Google Plus

About H M

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment