Հալիկառնասի դամբարանը

Հալիկառնասի դամբարանը աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն է:
Ժամանակակից Թուրքիայի տուրիստական կենտրոնը`Բոդրումը մ. թ. ա. Երրորդ դարի կեսին հայտնի էր, որպես Հալիկառնաս`Կարիայի մայրաքաղաքը: Մ. թ. ա. 377-353 թթ. ընթացքում այնտեղ կառավարում էր Մավսոլ թագավորը:
Մավսոլ թագավորի օրոք կուտակվել է հսկայական գումար, որը արքան որոշեց օգտագործել շատ հետաքրքիր ձևով: Նա որոշեց կառուցել մի կառույց` գերեզման, իր և իր կնոջ`Արտեմիսի համար, ով նարև նրա քույրն էր: Մավսոլը չէր ուզում սահմանափակվել հասարակ գերեզմանով, նա որոշեց կառուցել մի մեծ շենք, որի դարեր շարունակ կհիշեցներ իր մասին: Մավսոլը մեծ ջանք ու գումար ներդնելով շինարարության մեջ, ցանկանում էր, որ հազար տարի հետո էլ հիշեն իր հարստության և հզորության մասին:
Բայց ցավոք, Մավսոլին վիճակված չէր տեսնել շենքի վերջնական ձևը, նա մահացել է մինչև հիմնական շինարարական աշխատանքների ավարտը: Հետագա շինարարական աշխատանքները ղեկավարել է նրա կինը`Արտեմիսը: Երբ գերեզմանի շինարարությունը ավարտվում է, Մավսոլ թագավորի մնացորդները տեղափոխվում են այնտեղ և ի պատիվ նրա շենքը կաչում են Մասոլեում (դամբարան):
Դամբարանը ուներ հասարակ ուղղանկյունաձև ուրագիծ, որում էլ գտնվում էր գերեզմանասենյակը: Այդ սենյակում տեղադրված էին երկու ոսկե աճյունակալ, որի մեջ գտնվում էր Մավսոլ թագավորի և Արտեմիս թագուհու փոշին: Մուտքը գերեզմանի հսկում են երկու շքեղ և ոսկեզօծ առյուծներ:Գերեզմանը ստորգետնյա է և նրա վրա կառուցված է հունական ոճով եկեղեցի: Դամբարանի գագաթին ոսկե կառք կար, որը տանում էին ձիերը: Կառքը կառավարում էին թագավորի և թագուհու ոսկե արձանները: Մավսոլի ցանկությունը կատարվեց,  տասնութ հարյուրամյակ նրան հիշել են իր մեծությամբ, իսկ հետո դամբարանը քանդվեց երկրաշարժերի պատճառով:[1]



Share on Google Plus

About H M

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment