Հետաքրքիր փաստեր Պիզայի աշտարակի մասին

Պիզայի աշտարակը հայտնի է որպես «ընկնող աշտարակ»:
Այն գտնվում է Իտալիայում, Պիզա քաղաքում համարվում է Սանտա Մարիա Ասունտայի տաճարի զանգակատունը: Աաշտարակը սկսում է թեքվել դեռևս շինարարության ընթացքում 1173 թ.:
1.      Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմիջումները տևել են բավականին երկար: Շինարարությունը կայաել է 1173-1360 թթ.: Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսվեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով, որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը, կամ էլ աշտարակի հիմքը հուսալի էի եղել:
2.      Այդ ժամանակից ի վեր աշտարակը չի վերակառուցվել, այն թեքված էր 5,5 աստիճան դեպի հարավ: Այս պահին աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:
3.      «Ընկնող աշտարակի» հեղինակն էր Բոնանո Պիզանոն։ Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առաջին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը լքել է քաղաքը:
4.      Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութ հարկանի տան հետ: Իտալիայի այս գրավիչ աշտարակը կշռում է 14.453 տոննա:
5.      Կա մի լեգենդ, ըստ որի Պիզայի աշտարակում իր փորձերն է արել Գալիլեոն: Ասում են, որ գիտնականը կանգնում էր վերևի հարկում և տարեր իրեր էր գցում ներքև: Նա փորձում էր ապացուցլ, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:
6.       Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի ևկլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:
7.      Աշտարակն ունի յոթ զանգ և նրանց բոլորի վրա էլ սահմանված է յոթ երաժշտական նոտաները: Ամբողջ աշխարում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն ունի Պիզայի աշտարակը:
8.      Աշտարակի կեսը կառուցել են 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսեց մասնակցել է շինարարությանը 1275 թվականից: Նա կարողացել է ավարտել միայն հինգերորդ հարկը:Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն աարտել է Անդրեա Պիսանոն 1350 թ. և նա աշտարակի վերևում տեղադրել աշխարահռչակ զանգակատունը:[1]

Share on Google Plus

About H M

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment