Հետաքրքիր Փաստեր

  • Ստեֆան Ցվեյգի ամենասիրելի գրողը եղել է Դոստոևսկին:
  • Ցվեյգն աչքի էր ընկնում նաև դեպի Խորհրադյին միությունն ու ռուսական գրականությունն ունեցած իր համակրանքով: Սակայն 1828 թվականին գալով Ռուսաստան ու մոտիկից ծանոթանալով, թե ինչ է կատարվում միության բյուրոկրատական վերնախավում, նա իր բարյացակամ վերաբերմունքը փոխում է սկեպտիցիզմով:
  • 1942 թվականի փետրվարի 22-ին Ցվեյգն իր կնոջ հետ միասին գնում է ինքնասպանության:
  • 1880 թվականի նոյեմբերի 28-ին է ծնվել նաև Ալեքսանդր Բլոկը` ռուսական պոեզիայի արծաթե դարի ներկայացուցիչը ու սիմվոլիզմի վարպետներից մեկը:
  • 17 տարեկանում Բլոկը սիրահարվում է իրենից 20 տարով մեծ մի կնոջ: Սակայն շուջ 4 տարի անց հենց գրողի նախաձեռնությամբ վերջ է դրվում նրանց հարաբերություններին:
  • 1919 թվականին Բլոկին ձերբակալում են. նրան մեղադրում էին սովետական իշխանության դեմ դավեր նյութելու մեջ: Սակայն 1.5 օր անց մեկ այլ գրող Անատոլի Լունաչարսկու շնորհիվ նրան ազատ են արձակում:
  • Գրողի կինը Դմիտրի Մենդելեևի աղջիկն էր` Լյուբով Մենդելեևան:
  • Ալեքսանդր Բլոկը թուլություն ուներ դեպի գարեջուրն ու պաղպաղակը:
  • 1820 թվականի նոյեմբերի 28-ին է ծնվել գերմանացի փիլիսոփա, մարքսիզմի հիմնադիրներից մեկը` Ֆրիդրիխ Էնգելսը:
  • Էնգելսը տիրապետում էր 12 լեզվի:
  • Փիլիսոփան բավականին մոտ հարաբերությունների մեջ է եղել Կառլ Մարքսի հետ: Եղել է նրա գործընկերը: Այսպես` 1848 թվականին նրանք երկուսով գրում են Կոմունիստական կուսակցությունների մանիֆեստը:
  • Նրան էր պատկանում մանչեսթերյան մի ֆաբրիկա, որտեղ, սակայն մարդիկ աշխատում էին շատ ծանր պայմաններում` օրեկան 13 ժամ, բացի այդ նրանցից գանձվում էին բավականին շատ հարկեր:


Share on Google Plus

About Hanragitak Admin

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment