Իննօրյա թագուհին

Խելացի և քմահաճ բնույթը

Ջեյն Գրեյը եղել է Հենրիխ Գրեյի`Դորսետի մարկիզի և լեդի Ֆրենսիզ Բրենտոնի դուստրը: Ինչպես նաև նա Հենրիխ VII-ի ծոռնուհին էր մորական կողմից, բայց թագուhի դառնալ նա չէր պատրաստվում. գահի շատ թեքնածուներ կանգնած  էին նրա դիմաց:
Եվ նա չէր էլ ուզում կառավարել: Նրանն չէին հետաքրքրում քաղաքական ինտրիգները: Ջեյնը կարողացավ դառնալ իր ժամանակի ամենակրթված կանանցից մեկը: Լատիներեն, հուներեն, ֆրանսերեն և իտալերեն նա սովորում էր դեռ մանկուց, հետագայում նա այս ցուցակը ավելացրեց նաև իտալերենով: Ջեյնին դա քիչ թվաց, և նա սկսեց սովորել հին բաբելոներեն, հին հրեական և արաբական լեզուներ: Կարդալը աղջկա շատ քիչ զվաճանքներից մեկն էր: Գրող-հումանիստ Ռոջեր Աշեմը 1550 թվականին այցելեց Գրեյների տուն, գտավ նրան Պլատոնի «Ֆեդոն»-ի բնագիրը կարդալիս: Խիստ դաստիարակություն ունենալով` նա գրեթե չէր մասնակցում իր անձնական կյանքին, նա ժամանակ առ ժամանակ ճնշված էր զգում հայրական տանը: Աշեմը նրան նկարագրում էր կարդացած և իմաստուն, բայց քմահաճ, կտրուկ և գոռոզ:

Գիտակցությունը կորցրած թագուհին

Հզոր աշխարհները իրենց ազդեցություններն են ունեցել խելացի և տաղանդավոր աղջկա վրա: Սկզբում Ջեյնի խնամակալը`Թոմաս Սեյմուռը, ուզում էր նրան ամուսնացնել իր զարմիկի` Էդուարդ VI թագավորի, նրա հասակակցի հետ: Նրա ամուսնական պլանին խանգարեց նրա ձերբակալությունը ` պետական հեղաշրջում նսխապատրաստելու մեղադրանքով և մահապատիժը:
Հետո Ջեյնը իր կամքով դարձավ Ջոն Դադլիի`Նորթումբերլենդի դուքսի,  Էդուարդ VI-ի խնամակալի հաղթաթուղթը: Նա իմանալով թագավորի թույլ առողջության մասին, նա փաստացիորեն ստիպում է Ջեյնին ամուսնանալ իր որդու հետ: Հետո խնամակալը հոգ տարավ այն մասին, որ մեռնող թագավորը ջնջի գահի ժառանգությանը վերաբերվող այն ակտը ըստ որի, նրա քույրերը՝ Մարիան և Էլիզաբեթը, որոնք ճանաչվել էին Հենրիխ VIII-ի կողմից համարվում են Էդուարդի ժառանգները. նրանք համարվում էին ապօրինի: Գահի ժառանգորդ հայտարարեցին Ջեյնին, որպես անգլիկան եկեղեցու կողմնակիցԼեդի Ջեյնը ուշագնաց եղավ իմանալով, որ այժմ նա համարվում է գահի ժառանգորդ: Ժամանակ պետք եկավ, մինչև նրան համոզեցին ընդունել թագը: Երբ նրան ի վերջո համոզեցին նա կանգնեց լորդերի առաջ և ասաց, որ-«Եթե իրեն է վիճակված  կառավարել, ապա նա խնդրում է աստծու օրհնությունը երկրի կառավարման և իր ժողովրդի շահի համար»:
Հուլիսի 10-ին, Էդուարդի մահից 4 օր հետո Ջեյնը Գրեյ Դադլին թագադրվեց որպես թագուհի:

Թյուդորների դինաստիայի անեծքը

Մեր հերոսուհին ծնվել է բարեփոխման ժամանակաշրջանում: Այդ ժամանակաշրջանը համարվում է Մառախլապատ Ալբիոնի ամենալուսավար շրջաններից մեկը: Իսկ դրան սկիզբ դրեց Հենրիխ VIII-ի և Հռոմի պապի վեճը: Կաթոլիկ եկեղեցու գլխավորը չէր ուզում ընդունել նրա և իր կնոջ` Եկատերինա Արագոնացիի ամուսնալուծությունը: Հոգևորականը նեղացավ, երբ 1534 թվականին պառլամենտը որոշեց, որ անգլիական եկեղեցին այլևս չի ենթարկվելու պապին: Այսինքն այդ  բաժանումը ոչ միայն կրոնական էր, այլև քաղաքական: Բայց այն երկրի վրա լավ ազդեցություն ունեցավ: Բարգավաճման ժամանակշրջանում երկիրը ձեռք բերեց մի շարք հողեր և  միջոցներ: Անգլիան դարձավ ծովերի տիրուհի: Բայց միևնույն ժամանակ Անգլիայում  մրցակցություն և անկայունություն էր տիրում: Իսկ ղեկավարող Թյուդորների տոհմը ճգնաժամի մեջ էր: Ասում էին, որ դրա պատճառը դարձել է` Հենրիխ VII-ի կողմից հրկիզված վհուկի անեծքը: Այդ իսկ պատճառով էլ, թագավորական ընտանիքում հազվադեպ էր ծնվում արու զավակ, իսկ եթե ծնվում էր, ապա նրանք մահանում էին մինչև չափահաս դառնալը: Այդպես Հենրիխ VII-ի 3 արու զավակներից կենդանի մնաց միայն մեծը`Հենրիխ VIII-ը: Հաջորդ սերունդներում պատմությունը կրկնվեց:  Հորը հաջորդեց որդին` Էդուարդը, ով մահացավ թագադրումից հետո՝ 16 տարեկան հասակում: Արական սեռի գահաժառանգի բացակայությունը դարձավ 1553 թվականին ճգնաժամի և մեր հերոսուհու մահվան պատճառը:

Ջեյնի կարճ կառավարումը

Օր առաջին: Ընթրիքից հետո, երբ Ջեյնը գնաց իր սենյակ, լորդ Վինչեստերը նրան տարավ թագավորական ադամանդներ և թագը, որը նրան հարմար էր: Այդ ժամանակ Վինչեստերը հարցրեց, թե երբ է նա մյուս թագը պատվիրելու:
-Ում համա՞ր,-հարցրեց աղջիկը:
-Ձեր ամուսնու, Լորդ Գիրֆորլդի,-պատսխանեց մարկիզը:
-Թագը, խաղալիք չէ աղջիկների և տղաների համար,- ասաց 17-ամյա Լեդի Ջեյնը:
Նա չէր կարող ամուսնուն թագավոր դարձնել. դրա  իրավունքը ուներ միայն պառլամենտը: Լորդ Գիլֆորդը, ով այդ խոսակցությանը ներկա էր, դուրս եկավ սենյակից արցունքները աչքերին:
Օր երկրորդ: Վատ լուրեր եկան արևելյան կոմսություններից: Ջեյնի զորքերը չէին կարողացել ձերբակալել Մարիային՝ համար մեկ մրցակցին գահի համար: Դավաճան Առունդելի շնորհիվ, իմացվեց որ Մարիան թաքնվում է Բավեն գետի ամրոցի մոտ և իրեն հռչակել է թագուհի և նամակներ էր գրում կոմսերին և ժողովրդին իր կողմը գրավելով նրանց:
Օր երրորդ: Ջեյնը իմացավ, որ Մարիային, ով իրեն հնազանդ կաթոլիկ էր ներկայացնում , օգնության են շտապում մի շարք դաշնակիցներ՝ հիմնականում ազնվականներ և հասարակ մարդիկ, դժգոհ էին միայն արիստոկրատները: Արիստոկրատները Ջեյնի կողմից էին:
Օր չորորդ: Լորդ Ջոն Դադլին զորք էր հավաքում Մարիայի դեմ պատերազմելու համար:
Օր հինգերորդ:  Դադլին հանդիսավորությամբ դուրս եկավ Լոնդոնից` որպես  առաջին ջոկատի հրամանատար` կազմված 600 հոգուց, շատ զենքերով և փայլուն շտաբով: Մարիան նախնտրեց փախչել և մեկ օվա ընթացքում հաղթահարեց 20 մղոն: Ճանապարհին նա քիչ էր մնում գերի ընկներ թշնամի ջոկատին, բայց նրա մի քանի խոսքը բավական եղավ, որ զինվորներին գրավի իր կողմը: Շատ պատվավոր պալատականներ հենց նույն օրը անցան թագուհի Մարիայի կողմը:
Օր վեցերորդ: Որքան Լորդ Դադլին խորանում էր դեպի արևմտյան Անգլիա, այնքան ավելի էր ուժեղանում տեղացիների դիմադրությունը: Մի շարք նավեր, որոնց ուղարկել էին Մարիային ձերբակալելու անցան նրա կողմը, և նրան զենք ու սնունդ էին մատակարարում: Դադլին մարդիկ ուղարկեց Լոնդոն նոր զինվորների համար, ինքն էլ առաջ գնալով հասավ մինչև Քեմբրիջ:
Օր յոթերորդ: Կոմսեր Արունդելը և Պեմբուրկը, որոնց Ջեյնը համարում էր « հավատարիմ և սիրելի զարմիկներ», Լոնդոնում գաղտնի իշխանափոխություն էին պատրաստում Մարիայի օգտին: Լորդերը լքեցին Ջեյնին, ինչպես առնետները սուզվող նավը:
Օր ութերորդ: Թագավորական խորհրդում անհամաձայնություն էր: Անգլիան նույնպես կիսվել էր: Ջեյնին խղճում էին, բայց և այնպես ժողովրդի մեծ մասը կանգնած էր Մարիայի կողքին:
Օր իններորդ: Ջեյնից հրաժարվեցին թագավորական խորհուրդը և բանակը: Նա մնաց մի քանի հավատարիմ ուժերի հետ: Լորդ Գրեյը մտավ դահլիճ, որտեղ Ջեյնը միայնակ նստած էր գահին և ասաց.
-         Վեր կաց զավակս. սա քո տեղը չէ: Խելոք աղջիկը անմիջապես հնազանդվեց:

Մահապտիժը

Անգլիական գահին բազմեց Մարիա Թյուդորը` որպես Մարիա I-ին: Ջեյնը, նրա սկերարը, ամուսինը և մյուս կողմնակիցները բանտարկված էին: Դուքս Նորտումբերլենդին գլխատեցին 1553 թվականի օգոստոսի 22-ին: Նրա որդին Գիլֆորդը , ով կնոջ հետ բանտարկված էր կողքի խցում, պատի վրա փորագրեց նրա անունը: Թագուհի Մարիան չէր ջանում գլխատել իր անհաջող մրցակցին: Բայց ոչ բարեկամական զգացմունքներից, այլ նա ցանկանում Ջեյնին վերադարձնել կաթոլիկ ուղղությանը, որը մեծ քաղաքական հաղթանակ կլիներ: Բայց Ջեյնը մնաց անփոփոխ: Այդ ժամանակ Մարիան հրամայեց նրա գլխատման թաղամասի անունը ամրացնել նրա խցի կողքին:
1544 թվականի փետրվարի 12-ին Ջեյնին տարան կառափնարան: Ամբողջությամբ սև հագնված նա հեշտությամբ բարձրացավ հարթակ և դիմեց հավաքված ամբոխին` աղոթարանը ձեռքում բռնած.
-Բարի մարդիկ, ես եկել եմ այստեղ մահանալու: Դավադրությունը ընդդեմ թագուհու անօրինական էր, բայց այն ինձ համար չէր կատարվել, ես դա չէի ցանկանում: Հանդիսավորությամբ հայտարարում եմ, որ ես ամեղ եմ Աստծո առաջ: Իսկ հիմա բարի մարդիկ` իմ կյանքի վերջին րոպեներին խնդրում եմ ինձ մի լքեք ձեր աղոթքներով:
Նա ծնկի եկավ: Ջեյնը կարդաց սաղմոսը, հանեց քողը և ինքն իր աչքերը կապեց սպիտակ թաշկինակով: Դահիճը` տեսնելով դա, նրա ոտքերի առաջ ընկավ աղաչելով ներել այն ամենի համար ինչ նա պետք է աներ: Նա փորձեց հանգստացնել դահիճին, իսկ հետո բարձրաձայն ասաց.
-Խնդրում եմ ձեզ, արագ ավարտեք`գլուխը փայտին դնելով դիմեց դեպի երկինք,- Աստված իմ, քեզ եմ հանձնում իմ հոգին:

Մարիա I-ը կառավարեց ընդամենը հինգ տարի, բայց այս տարիների ընթացքում թշնամիների դեմ մղած պայքարի արդյունքում հասցնեց ստանալ Արյունարբու մականունը: Եվ «Արյունոտ Մերի» կոկտելի սիրահարները անգամ չգիտեն էլ, թե ում պատվին է այն ստացել իր անվանումը: Միգուցե նյութի կարդալուց հետո, ինչ որ մեկը այդ խմիչքով բաժակ կբարձացնի՝ հիշելով Լեդի Ջեյնին՝ քաղաքական խաղի անմեղ զոհին: 

Նյութի աղբյուր
Тайны XX века. Забытые имена.
Share on Google Plus

About R M

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment