Հռոմի կոլիզեումը

Կոլիզեումի պատմությունը սկսվում է 68 թվականից, երբ  Պրետորիական գվարդիայի դավաճանությունը և սենատի դատապարտումից հետո Ներոն կայսրը ինքնասպանություն գործեց:
Ներոնի մահից հետո սկսվեց քաղաքացիական պատերազմ, որը տևեց 18 տարի և ավարտվեց 69 թվականին: Պատերազմում հաղթանակ տարավ Տիտոս Ֆլավիոս Վեսպասիանոսը, որի օրոք էլ սկսվեց Կոլիզեումի շինարարությունը: Կոլիզեումի շինարարությունը սկսվել է 71թ.-ին Իսրայելում հաղթանակներ տանելուց հետո։ Այն տևեց 8 տար` 72-80թթ.: [1]
Չնայած նրա, որ այսօր մենք կարղ ենք տեսնել միայն Կոլիզեումի ավերակները, այն անկասկած վկայում է հին Հռոմի զարգացած ճարտարապետության մասին: Սկզբում այս հոյակապ շենքը կոչվել է «Ֆլավիոսների ամֆիթատրոն»: Որը կապված է եղել իր հիմնադրի`Տիտոս Ֆլավիոս Վեսպասիանոսի անվան հետ: Ի դեպ, նախկինում Կոլիզեումի տեղում կանգնած է եղել Ներոնի Ոսկե պալատը:
Դժվար է հավատալ, բայց Կոլիզեումում կարող էին միևնույն ժամանակ գտնվել 50 հազար հանդիսատես: Նրա բարձրությունը մոտ 44 մետր է: Իսկ արենան, որը կառուցվել էր ավազից և փայտից ուներ 79 մ երկարություն և 49 մետր լայնություն: Հանդիսատեսներին պաշտպանում էր բարձր ցանցերը, ամբիոնի երկայնքով մեկ կանգնած:
Կոլիզեումն ուներ 76 մուտք հանդիսատեսի համար և 4 մուտք նախտեսված հատուկ հյուրերի համար` կայսեր, իր շրջապատի, ազնվականների և գլադիատորների: Ամֆիթատրոնի տեղերը բաշխվում էր հանդիսատեսին ըստ սոցիալական կարգավիճակի: Առաջին երեք հարկերը նախատեսված էին ազնվականների, իսկ չորրորդից սկսած` հասարակ քաղաքացիների համար:
Ամբիոնի ու արենայի ներքևում գտնվում էին ստորգետնյա սենյակներ նախատեսված գլադիատորների համար:
Հսկայական Կոլիզեումը համարվում է Հռոմի խորհրդանիշը, նրա նկարը նունիսկ պատկերված է 5 դրամանոցի վրա: [2]
Ի դեպ, Կոլիզեյը որտեղ սպանվել է ավելի քան կես միլիոն մարդ և երկու անգամ ավելի շատ կենդանի այժմ դրաձել է կյանքի ամար պայքարի խորհրդանիշ: Սովորաբար Կոլիզեումը գիշերները լուսավորում էին սպիտակ գույնով, բայց երբ ինչ-որ մեկը մահապատժի էր ենթարկվում, ապա լույսերի գույնը փոխում էին դեղին:
Փոլ ՄաքՔարթնին առաջին ռոկ երաժիշտն էր, ով արժանացել էր Կոլիզեումում համերգ տալու պատվին: Համերգին կարողացան ներկա գտնվել ընդամենը 400 հանդիսատես, ովքեր կարողացլ էին տոմսերը ձեռ բերել աճուրդի ժամանակ:[3]

Share on Google Plus

About H M

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment