Աշխարհի ամենագեղեցիկ շատրվանները

Ազգերի բարեկամության շատրվան

Շատրվանը նախագծվել է ճարտարապետ-նկարիչ Կ. Տ. Թոփուրիձեյի, Վ. Ի. Կլյավինի և մի շարք քանդակագործներ կողմից:
Այն բացվել է 1954 թվականին: Նախնական նախագծում շատրվանը կոչվում էր «գլխավոր շատրվան», իսկ 1953-1954թթ. Նախագծում նաև կոչվում էր «Ոսկե խուրձ»:
Շատրվանի կենտրոնը  մի մեծ ոսկե խուրձ է, որի շուրջ պարում են աղջիկներ, ովքեր խորհրդանշում են ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամությունը: Աղջիկների արձանները պատրաստված են բրոնզից և ոսկեջրված են: Արձանները տասնվեցն էին, հենց այդքան էր շատրվանի կառուցման պահին ԽՍՀՄ-ի կազմում գտնվող երկրների քանակը: Ռուսաստանը կանգնած է կենտրոնում և  նայում է հիմնական դահլիճին, աջ ու ձախ կողմերում համապատասխանաբար լանգնած են Ուկրաինայի և Բելառուսի Հանրապետությունը խորհրդանշող արձանները, ապա մնացածը: [1]



Մոնժուիկի կախարդական շատրվանը Իսպանիայում
Մոնժուիկի կախարդական շատրվանը պատրաստելու համար եկ տարի աշխատել է երեք հազար մարդ: Սա Բարսելոնայի առավել տեսարժան վայրերից մկն է: Ամեն տարի 2.5 միլիոն զբոսաշրջիկ է այցելում, որպեսզի վայելի շատրվանի գեղեցկությունը:
Ինժեներ Կ. Բուրգասի նախաձեռնությամբ Մոնժուիկի շատրվանը կառուցվեց և բացվեց 1929 թվականին: Բայց այն ժամանակ շատրվանի մոտ չկար երաժշտական նվագակցություն, երաժշտությունը հայտնվել է միայն 1992 թվականին: Այդ ժամանակ` 1992 թ. Բարսելոնայում անցկացվում էին օլիմպիական խաղեր:
Մոնժուիկի կախարդական շատրվանը, աշխարհի առաջին շատրվանն է, որտեղ լույսը, ջուրը և երաժտությունը միավորվում են մի դիտարժան ներկայացման մեջ: Նախկինում գործել է ձեռքով երաժշտություն, բայց հիմա համակարգիչների միջոցով ամեն ինչ դարձել է ավտոմատ:
Ամեն տարի սեպտեմբերի վերջին, իրականացվում է լայնածավալ  շոու և հրավառություն: Բայց մյուս օրերին շատրվանը նույնպես գոհացնում այցելուներին, բայց շոուն տևում է մոտ 30 րոպե և նախ ուղեկցվում է դասական, ապա ժամանակակից երաժշտությամբ: [2]


Տրևի շատրվանը Հռոմում

Զբոսաշրջիկները, ովքեր  պատիվ են ունեցել տեսնելայս  մեծագույն արվեստի աշխատանքը, սառել հիացմունքից, խանդավառվելով նրա ցնցող գեղեցկությամբ ու վեհությամբ: Տրևի շատրվանն ամենահայտնի հռոմեական շատրվան է, որը կառուցվել է Բերնինի էսքիզների հիման վրա: Այն  20 մ լայնությամբ և 26 մ բարձրությամբ, զբաղեցնում է գրեթե ողջ տարածքը:
Փոքր տարածքը անընդհատ հիշեցնում է հանդիսատեսով լի ամֆիթատրոն, իսկ շատրվանի կենտրոնում օվկիանոսի աստվածն է, կանգնած երկու ծովային ձիերի վրա: [3]





Share on Google Plus

About H M

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment