Հետաքրքիր փաստեր թագավորների և թագուհիների մասին


1.Լյուդովիկոս 14-րդի պատվին է անվանակոչվել Ամերիկայի Լուիզիանա նահանգը:
2.Լյուդովիկոս 14-րդը պատանի տարիքից զբաղվել է բալետով և կառավարման ընթացքում մեծ ուշադրություն է դարձրել պարային ներկայացումների բեմադրմանը:
3.Թեմզայի վրա գտնվող բոլոր կարապները պատկանում էին Էլիզաբեթ 2-րդին: Թագավորական իշխանությունը նրանց նկատմամբ սեփականություն հաստատել էր դեռևս 12-րդ դարից:
4.Էլիզաբեթ 2րդի կարգախոսն էր Dieu et Mon Droit》, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում էր աստված ու իմ իրավունքը:
5.Միակ անգլիացի արքան, որը կրել է Մեծտիտղոսըեղել է Ալֆրեդ Մեծը, ով կառավարել է 871-889 թվականներին:
6.Ամենաբարձրահասակ անգլիացի արքան եղել է Էդվարդ 4-րդ, ում հասակը 191սմ էր:
7.Ամենաերկարը, ով իշխել է Բրիտանիայում եղել Վիկտորիա թագուհին, ով իշխել է 63 տարի 7 ամիս:
8.Հենրի Ութերորդ թագավորի գահաժառանգը` Էդվարդ Վեցերորդը թագադրվել է 9 տարեկանում:
9.Անգլիայի Աննա թագուհին այնքան գեր էր, որ հազիվ էր տեղավորվում գահի մեջ:
10.Անգլիայի Ռիչարդ Առյուծասիրտը ոչ մի անգլերեն բառ չգիտեր, իսկ նրա մայրենի լեզուն ֆրանսերենն էր:
11.Առաջին աշխարհամարտի ժամանակ Բրիտանիայի, Գերմանիայի և Ռուսաստանի թագավորները զարմիկներ էին:
12.Ռյուրիկյան արքայատոհմը, որոնցից հատկապես հայտնի էր Իվան Ահեղը ուներ վիկինգյան արմատներ:
13.Շվեդական թագավոր Գուստավ Երրորդը մի անգամ որոշեց ստուգել, թե որն է ավելի վտանգավոր մարդու համար` թեյը, թե՞ սուրճը: Դրա համար նա վերցրեց երկու զույգ եղբայրների, որոնք պետք է մահապատժի ենթարկվեին: Առաջինին երեք օր տալիս էին միայն թեյ, իսկ մյուսին` սուրճ: Ինքը՚` թագավորը մահացավ մինչև փորձարկման ավարտը: Իսկ զույգերից առաջինը մահացավ թեյ խմող եղբայրը 83 տարեկան հասակում:
14.Անգլիացի թագուհի Եղիսաբեթ Առաջինը ճաղատանում է 29 տարեկանում` ջրծաղիկով հիվանդանալուց հետո:
15.Ռուսաստանի Եղիսաբեթ թագուհին ուներ 3000 զգեստ:
16.Լյուդովիկոս 14-րդ ուտում էր չորս աման ապուր , մի ամբողջ տապակած փասիան, երկու մեծ կտոր խոզապուխտ, գառան միս, աղցան, թխվածք, մգեր և եփած հավկիթ:
17.Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան իր պատրաստած թույները ստուգում էր ստրուկների վրա:
18.Հնդկաստանի կայսր Ակբարը շախմատային քարերի փոխարեն օգտագործում էր պարուհիներին, իսկ որպես խաղատախտակ ծառայում էր նրա այգին:
19.Իվան Ահեղը հարսնախոս ուղարկեց Եղիսաբեթ 1-ինի մոտ, բայց մերժում ստացավ:
20.Լյուդովիկոս 14-րդ ամեն տարի լվանում էր տասներկու աղքատների ոտքերը, սրբում էր ու համբուրում:
21.Երբ Ֆրանսիայի թագավորը մահամերձ էր լինում, նրա սիրուհուն աքսորում էին պալատից, քանի որ թագավորը պետք է կյանքից հեռանար առանց մեղքի:
22.Մեծ Հանիբալը մահացավ` ընդունելով  թույն, երբ իմացավ, որ հրեաները եկել են իրեն սպանելու:
23.Ներոնը ամուսնացել է իր ծառայի` Սկորուսի հետ, որը տղամարդ էր:
24.Գերմանիայի թագուհի Աննա Բուրգուդուհին առաջին կինն էր աշխարհում, ով իր հարսանիքին (1477թ.) ադամանդե մատանի նվեր ստացավ:
25.Օմանի թագուհի Ռանիան ժամանակակից աշխարհի ամենաերիտասարդ թագուհին է, նա թագադրվել է 29 տարեկանում:
26.Ամենից քիչ բրիտանական գահի վրա եղել է լեդի Ջեյն Գրեյը, նա Անգլիայի թագուհին է եղել 1553թ.-ի հուլիսի 10-ից նույն թվականի հուլիսի 19-ը` ընդամենը 9 օր: Ինչից հետո նրան գլխատել էր իշխանությունն ուզուրպացնելու մեղադրանքով:
27.Բրիտանիայի Վիկտորիա թագուհին (1819-1901) նորմալ չէր տիրապետում անգլերեն լեզվին, քանի որ մանկուց գերմաներեն էր խոսում: Նա 9 երեխա և 34 թոռ ուներ, սակայն փոքր երեխաներին չէր սիրում և չէր խնամում:
28.Պատմության մեջ ամենաանկառավարելին ու դաժանը եղել է Մադագասկարի Ռանովելա թագուհին: Նա գլխատում էր իր այն հպատակներին, ում տեսնում էր երազում:
29.1357թ-ին, Պորտուգալիայի թագուհի է դառնում մահացած կին: Արքայադուստր Ինես դե Կաստրոն արքայազն Պեդրոյի երկրորդ կինն էր, սակայն արքայազնի հայրը` թագավոր Ալֆոնսո Հպարտն ատում էր որդու կնոջը, քանի որ վերջինս ազնվական ծագում չուներ: Ալֆոնսոն հրամայում է սպանել Ինեսին և նրա երեխաներին: Հոր մահվանից հետո արդեն թագավոր դարձած Պեդրոն ստիպում է դագաղից հանել իր մահացած կնոջ աճյունը և Պորտուգալիայի թագուհի ճանաչել նրան:
30.Հորդանանի թագուհին կարդացել է Հարրի Փոթերի մասին բոլոր գրքերը և շատ լավ գիտի, թե ինչեր են սիրում իր երեխաները:


Share on Google Plus

About Hanragitak Admin

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment