Ցին թրծակավե ռազմիկներ. Չինաստան




1974 թ.՝ գյուղացիների կողմից ջրհոր փորելու ժամանակ, հայտնաբերված ավելի քան 8000 թրծակավե ռազմիկների՝ իրական չափերով պատրաստված ֆիգուրները թաղվել են ավելի քան 2000 տարի առաջ ցին դինաստիայի առաջին կայսեր կողմից Չինաստանի հին չորս մեծ մայրաքաղաքներից մեկի՝ Շանսի նահանգի Սիան քաղաքի մոտակայքում։
Ցին Շի Հուադին, ում վիճակված էր լինել ողջ Չինաստանի առաջին կայսրը, իշխանության եկավ մ.թ.ա. 246-ին՝ 13 տարեկան հասակում, և գրեթե անմիջապես հրամայեց սկսել իր դամբարանի համար կայսերական պահակախմբի ֆիգուրների ստեղծման աշխատանքները, որոնք հնարավոր է, որ տևել են շուրջ 11 տարի, իսկ աշխատանքներում ներգրավված աշխատողների թիվն ամենայն հավանակությամբ հասել է 700.000-ի։

 Ենթադրվում է, որ զինվորական տարբեր աստիճաններ ունեցող ռազմիկների և նրանց ձիերի ֆիգուրները պատրաստվել են նույն կերպ, ինչ ժամանակակից մասսայական արտադրության ապրանքները, որովհետև յուրաքանչյուր ֆիգուր պատրաստված է ոչ թե մի կտոր աղյուսից, այլ մի քանի մասից, որոնք միացվել են թրծվելուց հետո։ Սակայն ռազմիկների զարմանալի առանձնահատկությունն այն է, որ նրանցից յուրաքանչյուրն ունի անհատական, ասես կենդանի դեմք՝ պատրաստված վարպետ արհեստավորի կողմից։ Սկզբում թաղված ֆիգուրները կրել են իսկական զինվորական հագուստ ու զենք (որ հետագայում գողացվել է) և դասավորված են եղել ճակատամարտի համար՝ ըստ իրենցից զինվորական աստիճանների։ Կայսեր հետ նրանց թաղել էին այն նպատակով, որ նրանք օգնեն կայսերը հաղթել և իշխել անդրշիրիմյան  աշխարհում։
Share on Google Plus

About Unknown

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

1 comments: