Հոնկոնգը մի փոքր պահակակետ էր, երբ բրիտանացիներն այն գրավեցին Չինաստանի հետ առաջին օփիումային պատերազմի (1839-1842 թթ.) ժամանակ՝ հիմնականում դրա մեծ ու ծածկված նավահանգստի պատճառով։ Այսօր այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր չորս երկնաքերները՝ Միջազգային ֆինանսական երկրորդ կենտրոնը (1245 ոտնաչափ/415 մ), Կենտրոնական պլազան (1122 ոտնաչափ/374 մ), Չինաստանի բանկի աշտարակը (1,101 ոտնաչափ/367 մ) և Կենտրոնը (1,038 ոտնաչափ/346 մ)։ Կոուլունում հանվեցին երկնաքերների բարձրության սահմանափակումները մոտակա օդակայանը փակելուց հետո և այժմ կառուցվուն են է՛լ ավելի բարձր երկնաքերներ, այդ թվում՝ Միջազգային առևտրային կենտրոնը, որը դառնալու է Հոնկոնգի ամենաբարձր շենքը (և չորրորդն աշխարհում) շինարարության ավարտից հետո՝ 2010 թ.։ Ցամաքի յուրացման ծրագրերի շարունակումը նշանակում է, որ ապագա երկնաքերները անխուսափելի են, սակայն դրանք լինելու են նավահանգստի չափերի փոքրացման հաշվին։ Այնուամենայնիվ, նավահանգիստը շարունակում է մնալ աշխարհի ամենածանրաբեռնվածներից մեկը, որի ծառայություններից օգտվում են մոտավորապես 220.000 օվկիանոսային ու գետային փոխադրամիջոցներ։
Խորհրդանշական «Աստղ» ծովային ընկերությունը, որը փոխադրումներ է կատարում Կոուլունի և Հոնկոնգի միջև սկսած 1888 թ., ուղևորներին առաջարկում է նավահանգստի և հորիզոնի զարմանահրաշ բնապատկերը։
Բեռնանավերը, ջանկերը, սամպաները և զբոսանավերը լողում են Հոնկոնգի «Վիկտորիա» նավահանգստով, որը հայտնի է իր շքեղ համայնապատկերի և հորիզոնի շնորհիվ։
0 comments:
Post a Comment