Սուտ

Ի՞նչ է սուտը: Ի՞նչու ենք մենք ստում: Ի՞նչպես կարելի է հասկանալ երբ է մարդը ստում:

Սուտը դա իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա է, որը մենք հաճախ փորձում ենք ներկայացնել որպես ճիշտ: Նախ սկսենք նրանից, որ բոլորս էլ քիչ թե շատ ստում ենք, ամենաքիչը օրը մեկ անգամ : Ի դեպ կանայք ավելի լավ են ստում քան տղամարդիկ, բայց ի տարբերություն կանանց տղամարդիկ կարող են ավելի լուրջ սուտ ասել:
Երկար ժամանակ մարդիկ կարծում էին, որ մարդը աչքերը <<հոգու հայելին են>>, բայց վերջերս կատարված գիտափորձի արդյունքում պարզվեց, որ դա այդպես չէ: Ասում են իբրև սուտ խոսելիս մարդու աչքերը <<փախչոմ են այսու այն կողմ>>: Գիտափորձի ժամանակ մի քանի տարբեր մարդ ասել են ճշմարտությունը, իսկ մյուսները ստել: Տեսագրության մեջ մի քանի անգամ նայել են և, ստողների և, ճիշտը ասողների աչքերի մեջ, արդյունքում պարզվեց որ նրանք բոլորնե էլ հաճախակի շարժում են աչքերը:
Մարդիկ հաճախ կարող են ստել նույնիսկ իրենք իրենց: 2011 թվականի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ մարդը խաբեությամբ ճիշտ է գրում թեստերի պատասխաննրը, ապա նա սկսում է գերագնահատել իր մտավոր հնարավորությունները: Արդյունքում ստացվում է, որ մարդիկ խաբում են նաև իրենք իրենց:
Պարզելու համար ստում են մարդիկ թե ոչ, մշակվել են շատ եղանակներ: Օրինակ` <<ճշմարտության շիճուկը>> և ստի դետեկտորը:
Այսպես կոչված <<ճշմարտության շիճուկը>>, որը մենք տեսել ենք շատ ֆիլմերում չի կարող ստիպել մարդկանց բացել իրենց սիրտը: Սա թմրանյութ է, որը կարող է ստիպել մարդկանց հայտնել որոշակի ինֆորմացիա, բայց այդ ինֆորմացիան չենք կարող վստահ ասել ճիշտ է, թե ոչ կամ նրա ո՞ր մասն է ճիշտ:
Կամ օրինակ՝ Ճապոնիայում կասկածելի հանցագործությունը բացահայտում են՝ բրինձի օգնությամբ։ Հանցագործը պետք է բերանի մեջ պահի բրիձի կույտը և լսի իր մեղադրանքը։ Եթե բրինձը բերանում մնա չոր,ապա մեղանդրանքը հաստատվում է։
Հին Հնդկաստանում՝ երբ մեղադրյալին ասում էին կտրուկ մեղադրանքներ, ապա մեղադրյալը պետք է արտաբերեր մտքում առաջին եկած բառերը և միևնույն ժամանակ հարվածեր վահանին : Օրենքի համաձայն կտրուկ մեղադրանքների ժամանակ հարվածի ձայնը լինում էր ուժգին։
Աֆրիկայում Գուշակները առաջարկում էին մեղադրյալին՝ ձեռքին վերցնել թոչնի ձու, քանի որ ձևի մակերևույթը շատ նուրբ էր, անգամ թույլ սեղմելու դեպքում կկոտրվեր։ Մեղադրյալնեին ստիպում էին ձուն փոխանցել մեկը մյուսին, ենթադրվում էր, որ մեղավորը չէր կարող պահել ձուն և կկոտրվեր նրա ձեռքում։

Ստի դետեկտոր (Պոլիգրաֆ)

Պոլիգրաֆը բժշկական-կենսաբանական սարք է, որը նախատեսված է մի քանի
ֆիզիոլոգիական ցուցանիշների միաժամանակյա արձանագրման համար:
Այն նաև ստուգում է նաև անցյալում տեղի ունեցած երևույթների հետ կապված հիշողություները։
Գիտնակաները հայտարարում են, որ յուրաքանչյուր ոք ունի ստելու իր պատճառները, սակայն սուտը նաև կարող է հանգեցնել՝ մի շարք հիվանդություների (առանց պատճառ ստելուն):
Առաջին ստի դետեկտորը, որը անվանում էին <<Հիդրոսֆիգմոմետոր>> , սկսել է օգտագործել քրեագետ Չեզարե Լոմբրոսոն: 1890-ական թվակններին, նա այդ սարքի միջոցով չափում էր կասկածյալների արյան ճնշումը, երբ նրանք հարցաքննվում էին մեղադրողների կողմից: Լոմբրոսոն պնդում էր, որ որպեսզի հասկանանք արդյոք ստում է կասկածյալը պետք է նրան գործի հետ կապված և կապ չունեցող լուսանկարներ ցույց տանք: Երբ նա տեսներ հանցագործության հետ կապված լուսանկար, ապա նրա սրտի աշխատանքը կարագանար: Նա այդ ընթացքում ֆիքսում էր կասկածյալի պուլսի աշխատանքը և արյան ճնշումը:
Ժամանակակից ստի դետեկտորի նախատիպը մշկակել է Կալիֆորնիայի ոստիկանության աշխատակից Ջոն Լարսոնը 1920-ական թվականներին:
Որոշ դատարաններ ստի դետեկտորի վկայությունը ընդունում են որպես ապացույց, բայց ամբողջությամբ հենվել դրանց վրա չի կարելի: Ի դեպ, բոլոր ստի դետեկտորները հիմնված են մարդու սթրեսային և անհանգիստ նշանների վրա, բայց լավ ստողների մոտ դրանք կարող են չլինել, դրանից հետևություն, որ տվյալ սարքի միջոցով ստեղծված տեղեկությունը չի կարելի համարել օբեկտիվ: Այժմ փորձում են ստեղծել այլ սկզբունքով աշխատող ստի դետեկտորներ:
Որոշ գիտնականներ փորձում են ստեղծել մի սարք, որպեսզի հայտնաբերեն սուտ վկայությանը ուղեղի մագնիսական ռեզոնանսայի Պատկերում (МРТ), բայց առաջընթաց այս մեթոդում նույնպես չկա:

Ինչպես ժեստերի օգնությամբ հասկանալ արդյոք ստում է մարդը

Երբ մարդը ստում է նրա մոտ քիչ թե շատ առաջանում է հուզմունք, մենք կարող ենք դա նկատել զրուցակցի ձայնի տեսքի կամ շարժումների փոփոխության մեջ: Իսկ երբեմն մարդիկ ստելիս արագանում կամ դանդաղեցնում են խոսքը, կամ էլ ձգում այն: Ձայնը կարող է դողալ, որոշ մարդիկ սկսում են կակազել:
Կամ որպեսզի հասկանանք ստում է մարդը, թե ոչ պետք է ուշադրություն դարձնենք նրա ժպիտին: Հաճախ կեղծ տեղեկություն տալուց մարդու դեմքին թեթևակի ժպիտ է հայտնվում: Բայց հնարավոր է, որ մարդը բնավորությամբ ուրախ մարդ է և դա նրա ոճի մեջ է: Մարդիկ հաճախ ժպտում են սուտ խոսելիս, որպեսզի թաքցնեն իրենց հերքին հուզմունքը:
Ժեստերը կարող են պատճառ հանդիսանալ, որ մենք կասկածի տակ առնենք մեզ հասած տեղեկությունը: Ըստ ամերիկացի գիտնական Ալան Պիզայի, մարդիկ հաճախ կարող են իրենց զրուցակցին մոլորության մեջ գցել, խոսելու ընթացքում.
* Ձեռքերով դեմքին կպչելով
* Շրթունքներին կպչելով
* Քթին կպչելով
* Աչքերը փախցնելով
* Պարանոցի շղթան քաշելով
Եկեք փորձենք հասկանալ, արդյոք մենք կարող ենք հասկանալ ստում է մեր զրուցակիցը, թե ոչ: Իմ կարծիքով, դրա համար նախ հարկավոր է լավ ճանաչել զրուցակցին: Կան մարդիկ ովքեր հուզական են, ժպտերես, կամ չեն սիրում խոսելու ընթացքում զրուցակցի աչքերի մեջ նայել: Հաճախ չիմանալով մարդու բնավորությունը մեզ կարող է թվալ թե մեզ ստում են: Իսկ եթե մենք վաղուց ենք ճանաչում ինչ-որ մեկին և ծանոթ ենք նրա բնավորությանը, մենք կարող ենք խոսելու ընթացքում ուշադրություն դարձնել նրա պահվածքին: Եթե նա անում է իրեն ոչ բնորոշ ինչ-որ բան , ապա նոր կարող ենք ենթադրել որ մեզ ստում են:

Աղբյուրները` http://sobesednik.ru/psychology/20130512-mimika-i-zhesty-lzhi-10-priznakov http://psyfactor.org/lib/polygraph-2.htm http://www.publy.ru/post/5945 http://www.dasaran.am/apps/wiki/view/id/7065


Նյութը պատրաստեց Հռիփսիմե Մելիքյանը
Share on Google Plus

About H M

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment