
Տեսախցիկների հայտնաբերվելու մասին կան տարբեր վարկածներ, բայց ամենատարածված վարկածն այն է, որ 1800-ական թվականներին մի երեխա ցանկացել է սառեցնել ժամանակը, եւ ֆիքսել այն: Ահա այդպես, 1820 թվականին, Ժոզեֆ Նիսեֆոր Նյեպսը կարողացավ ֆիքսել պահը: Նա վերցրեց մի սենյակ, որտեղ կար պատուհան, ամբողջովին փակեց սենյակը լույսից եւ մի փոքրիկ շրջանակ արեց պատուհանի վրա: Այդպես նա ամբողջ տեսարանը, որը բացվում էր այդ փոքրիկ շրջանակից, հակադարձ պատկերվեց պատուհանի դիմացի պատի վրա: Սակայն պահը պետք էր նաեւ ֆիքսել եւ, որպես ֆիքասատոր, օգտագործեց ասֆալտե լաք: Ահա այդպես ստեղծվեց այսօրվա տեսախցիկների նախատիպը: Հաջորդ հայտանգործումը եղավ 1865 թվականին գիտնական Սետտոնի կողմից, ով հայտնագործեց ապակե օբյեկտիվը: Այդ հայտանգործության շնորհիվ նկարները ավելի լավ որակ ձեռք բերեցին:
Մեզ բոլորիս հայտնի է «Kodak» ֆոտոժապավենը. նրա հայտնագործումը նույնպես կատարեց մեծ հեղաշրջում տեսախցիկների պատմության մեջ: Այն ստեղծվել է Լյումեր եղբայրների կողմից 1904 թվականին: Նրանք օգտագործում էին հատուկ ֆոտոժապավեններ եւ դրանց շնորհիվ կարողանում էին ստեղծել գունավոր լուսանկարներ: Երեւի բոլորս էլ մեզ հարցրել ենք՝ ինչու «Kodak»: Բան այն է, որ Լյումեր եղբայրները տեսախցիկի նկարելու ձայնը նմանացրել են «Kodak» բառին եւ այդտեղից էլ եկել է ընկերության անվանումը:
Առաջին անգամ տեսախցիկ արտադրվել է 1925 թվականին, որտեղ օգտագործվում էր 35 մմ երկարությամբ կինոժապավեն: Այն նկարում էր մեծ տեսարաններ եւ դրա շնորհիվ այն համարվեց դարի լավագույն հայտանգործությունը: Այդ տեսախցիկները արտադրում էր «Leica» ընկերությունը, որը երկար ժամանակ համարվում էր լավագույն տեսախցիկներ արտադրող ընկերությունը:
Այս հայտնագործումը կատարվեց 1963 թվականին, եւ այդ հայտնագործումից հետո բոլոր ընկերությունները սկսեցին աշխատել թվային տեսախցիկների ուղղությամբ, որը մենք այսօր օգտագործում ենք: Եւ այդպես առաջին թվային տեսախցիկը առաջացել է 1974 թվականին, նրա առաջին նկարը եղել է աստղային երկինքը, իսկ 1980 թվականից սկսվել է ակտիվ արտադրվել վիդեոկամերաները, որոնք մենք օգտագործում ենք գրեթե ամեն օր: Այսօր տեսախցիկների ամենահայտնի ընկերություներն են «Nikon»-ը եւ «Canon»-ը:
Նրանք օրեցօր ստեղծում են նոր տեսախցիկներ, որոնք նկարում են ավելի պարզ եւ հստակ: Այսօր նրանց նպատակն է ստեղծել իրականությանը ավելի մոտիկ գույներ նկարներում: Ընդամենը մեկուկես դար պահանջվեց մարդուն, որպեսի նա կարողանա ֆիքսել կարեւոր իրադարձությունները կամ գեղեցիկ տեսարանները: Եւ այսօր տեսախցիկը հասանելի է բոլորիս եւ նրա շնորհիվ մենք կարող ենք իսկական լուսանկարչական գլուխգործոցներ:
Ահա առաջին լուսանկարների մի քանի օրինակներ՝
1) Գագիկ Շամշյանի առաջին գործը`
2) 1840 թվականի փետրվարի 10, Վիկտորիյա թագուհու եւ թագաժառանգ Ալբերտի հարսանիքը՝
3) Կրեմլ 1852 թվական
4) Սանկտ-Պետերբուրգ 1852 թվական
5) Այս նկարում երեւում է քարե կամուրջ որը կարուցվել է 17 դարում եւ քանդվելու է 1857 թվականին:
6) Կրեմլը ներսից 1852 թվական:
7)Հռոմեական պանթեոն որը գոյություն ունի ավելի քան 2000 տարի: 1853 թվական՝
8)Իսպանական հրապարակը Հռոմում 1855 թվական՝
9) Եգիպտոս 1859 թվական
10) Բրյուգե 1853 թվական՝
Աղբյուրներ՝
http://trinixy.ru/78043-samye-pervye-v-mire-snimki-31-foto.html
http://www.marcoins.ru/istoria-fotoapparata.htm
http://trinixy.ru/78043-samye-pervye-v-mire-snimki-31-foto.html
http://www.marcoins.ru/istoria-fotoapparata.htm
0 comments:
Post a Comment