Գոծնականորեն տիկնիկները ծնվել են մարդկանց հետ միասին: Սկսած հնագույն ժամանակներից, այդ կավից, փայտից, քարից, խոտից և այլ նյութերից պատրաստված
մարմինները եղել են մադկանց կյանքի մի մասը:
Ամենահին տիկնիկը հայտնաբերվել
է Չեխիայում: Ըստ փորձագետների այն 30-35 հազար տարեկան է: Ամենահին տիկնիկների արտադրությունը պատկանում
է հույներին: Հին Հունաստանում տիկնիկները պատրաստվում էին կավից և մեղրամոմից
և ներկվում վառ գույներով: Տոնակատարությունների համար փղոսկրից թանկարժեք տիկնիկներ
էին պատրաստում, որոնք հասանելի էին ոչ բոլորին:[1]
Հին Եգիպտոսում նույնպես պատրաստվել
են տիրկնիկներ մ. թ. ա. 20-րդ դարում: Հին Եգիպտական տիկնիկները
ունեցել են իրական մազեր, շարժական ոտքեր և ձեռքեր, հագուստ և գլխարկներ`մեղրամոմից:
·
Հենց այդպիսի
տիկնիկներով էր խաղում թագուհի Կլեոպատրան: Նա ուներ տիկնիկների մի մեծ հավաքածու և
նրանց համար պատվիրում էր հագուստներ` տոնակատարությունների համար:
·
Հին Հունաստանում
աղջիկները խաղում էին տիկնիկներով մինչև ամուսնանալը: Իրենց հարսանիքների ընթացքում
աղջիկները իրենց տիկնիկները հագուստի հետ միասին նվիրում էին Հերա, Արտեմիս և Աֆրոդիտե
աստվածուհիներին:
·
Ռուսական «տիկնիկ»
բառը գալիս է հունարեն «kiklos» (շրջան) բառից: Հին սլավոնների տիկնիկները չունէին
դեմք: այդպիսի տիկնիկները մատչելի չէին տիեզերքի չար ուժերին և չէին կարող վնասել երեխային:
·
Ֆրանսիացիները
հորինել են նորաձև տիկնիկներ: Առաջին նորաձև տիկնիկներին անվանում էին Պանդորա և իսկական
արվեստի գործեր էին:
·
Աշխարհի ամենաթանկարժեք
Բարբի տիկնիկը` զարդարված իրական ադամանդներով վաճառվել է 100 հազար եվրոյով: [2]
0 comments:
Post a Comment