Երաժշտության ձայնը, որը նմանա է նուրբ հոսանքի մեղեդային հոսում է ունկնդրի ականջում:
Շատ մարդկանց համար երաժշտությունը խաղաղ տրամադրության և հայելային իրականության հիշողությունն է: Առարկան, որը մարմնավորում է այդ զգացմունքները ջութակն է:
Սակայն, այսօր մարդկանց ոչ թե զարմացնում է գործիքի խաղը, այլ գինը: Այսօր որոշ երաժշտական գործիքներ գնահատվում են միլիոնավոր դոլարներ:
5 Լինզի Սթոփարդի ջութակը- 2,2 մլն դոլար
Լինզի Սթոփարդ, երաժիշտ, հայտնի օսկարակիր գրող Թոմ Սթոփարդի դուստրը:Աղջիկա նոր գործիքները ամբողջովին պատրաստել է դիզայներ Թեո Ֆեննելը 24 կարատ ոսկուց: Գործիքները զարդարված են թանկարժեք քարերով` ադամանդներով, շափյուղաներով և ռուբիններով:
Սև և սպիտակ գործիքները պատրաստվել են ի պատիվ Լինզի Սթոփարդի և միասին արժեն 4,4 մլն դոլար, այսինքն առանձին ամեն մեկը 2,2 մլն դոլար: Ըստ իրենց տիրոջ, արվեստՆ արժե գումար, իսկ էլիտարը արժե ավելի շատ գումար կամ պարզապես անգին է:
Աշխարհում առաջին ոսկե ջութակները, որոնք զարդարված են ադամանդներով, ռուբիններով և շափյուղաներով ստեղծել է բրիտանացի ոսկերիչ Թեո Ֆեննելը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiZS-5L5U-SneCCOmpwb84LFjO-xKQjipP7JAhaoMM2fYTnJDSjZdVTRf7y19cifsT5ASHlw5ideJKcG568oDHw90wuIPDRtDLQfqdKe8FMNLfqR7flPvZDJpYvxRyJ8f0vWMAVuTdPZEY/s1600/%25D0%25A1%25D0%25BA%25D1%2580%25D0%25B8%25D0%25BF%25D0%25BA%25D0%25B0-%25D0%259D%25D0%25B8%25D0%25BA%25D0%25BA%25D0%25BE%25D0%25BB%25D0%25BE-%25D0%259F%25D0%25B0%25D0%25B3%25D0%25B0%25D0%25BD%25D0%25B8%25D0%25BD%25D0%25B8-172x300.jpg)
4 Նիկոլո Պագանինիի ջութակը- 5 մլն դոլար
Չորրորդ հորիզոնականում մեծագույն երաժիշտ Նիկոլո Պագանինի գործիքն է, որը դարձավ անձի և տաղանդի բարելավման շարունակական խորհրդանիշը:
Արժեքը այս երաժշտական գործիքի վաղուց գաղտնիք է, քանի որ անանուն գնորդը չի ցանկանում, բացահայտի տեղեկատվություններ նույնիսկ այն մասին, որ կա նման գործիք:
Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց առեղծվածը բացահյատվեց և իմացանք, որ այս գործիքը արժե 5 մլն դոլար:
Այս ջութակը եղել է Նիկոլո Պագանինիի սիրելի գործիքը: Այն պատրաստել է Կարլո Բերգոնզին, մեծ վարպետի աշակերտը: Երաժշտի որդին`Աքիլեսը հոր մահից հետո վաճառում է երաժշտական գործիքը: Որպես հետևանք ջութակը ունեցավ մի շարք երաժիշտ և արիստոկրատ գնորդներ:
Ավելի քան 35 տարի այն եղել է Ջոն Կորիլյանոի գործիքը, ով անդամակցում էր Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբին:
Վարպետի մահից հետո գործիքը դրվում է Sothebys-ում, որտեղ էլ այն նորից վաճառվում է: Ներկայումս գործիքը պահվում է որոշակի կլիմայական պայմաններում և հատուկ հսկողության տակ, ինչպես նաև ունի 4,5 մլն դոլարանոց ապահովագրություն:
3 Գվարնիրիի երաժշտական գործիքը- 7 մլն դոլար
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgHIKFQOCVgSPEyXJikA2E3I_2tRrmvlEMwFr7lzQFN1gGlSogImKvzHa8bpV3NSm2AgWm38p_7mAk3d7SskeQhjxsUf4GgdTWWpfp0Ok-9Go7pFexJb3Mqsmz1Zwx2DoWY7JsPNZAnG8k/s1600/%25D0%25A1%25D0%25BA%25D1%2580%25D0%25B8%25D0%25BF%25D0%25BA%25D0%25B0-%25D0%2593%25D0%25B2%25D0%25B0%25D1%2580%25D0%25BD%25D0%25B5%25D1%2580%25D0%25B8-157x300.jpg)
Երրորդ տեղում գտնվում է երաժիշտ Գվարնիրիի ջութակը, որը ստեղծել է կատարյալ վարպետը: Նա համարվում է լավագույնը Ստրադիվարյուսի հետ միասին:
Այս հրաշքը պատրաստել են 1741 թվականին, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս գործիքի հնւթյունն ու արժեքը: Ռուս գործարար Մաքսիմ Վիկտորովը 2008 թվականին գնել է ջութակը վճարելով 3.540.000 ԱՄՆ դոլար, սական մասնագետները ներկայումս գնահատում են ջութակը ավելի քան $ 7 մլն դոլար, որն էլ գործիքի համար ապահովում է երրորդ տեղը ցուցակում:
2 <<Լեդի Բլանտ>> Անտոնիո Ստրադիվարի- 15,89 մլն դոլար
Երկու տարի առաջ հունիսին Tarisio աճուրդի տանը Ստրադիվարյուսի << Լեդի Բլանտ>> ջութակը վաճառվել է ռեկորդային գնով, ներկայումս այն արժե 15,89 մլն դոլար: Գնորդի նունը անհայտ է, իսկ գումարը ուղարկել են ճապոնիա երկրաշարժի զոհերին օգնելու համար:
<< Լեդի Բլանտի>> վաճառքը հետաքրքրություն արժանացրեց մի շարք կոլեկցիոներների շարքում, ովքեր չէին ուզում առիթը բաց թողնել ջութակը գնելու համար: Այն 30 տարի պատկանել է լորդ Բայրոնի թոռնուհուն լեդի Աննա Բլանտին:
Այս գործիքը 1721 թվականին պատրաստել է Անտոնիո Ստրադիվարին: Այսօր նրա գործիքներից 600 պահպանվել են:
1 Գվարնիրիի <<Վիյոտան>> ջութակը- 18 մլն դոլար
Առաջին հորիզոնականում գտնվում է Գվարնիրիի պատրաստած <<Վիյտան>> ջութակը:
Այս ջութակի իրական եզակիությունը կարող են գնահատել միայն մեծ ջութակահարները: Հենց այս ջութակով էր ժամանակին Նիկոլո Պագանինին նվագում: Ասում են, որ <<Վիյտանը>> իրականում անգին է: Փիթեր Քվինթը, ով նվագել է այս գործիքով պնդում է, որ անհավատալի ուժ և ձայնային որակ:[1]
0 comments:
Post a Comment