Հնագույն եգիպտական
քաղաք Հերակլեոնը
մի ժամանակ եղել է լեգենդ, այդ մասին ժամանակակից
մարդն իմացել է առասպելներից
և հնագույն պատմաբաններից:
Կորած եգիպտական քաղաքը հայտնաբերել է 1200 տարի հետո,
2000 թվականին:
Երբ նրա ավերակները հայտնաբերվել
են ֆրանսիացի
ստորջրյա հնագետ Ֆրանկ Գոդդիոյի կողմից 2000թ.-ին:
Իրականության և լեգենդի մեջ կորած քաղաքը, որը նաև հայտնի է որպես Տոնիս(Thonis) համարում էին առասպել:
Այն ուներ լեգենդար ծագում, շշուկներ էին պտտվում, որ Տրոյացի
Հելենը և Փարիզը եղել են այնտեղ մինչև տրոյական պատերազմների սկիզբը: Նույնիսկ ասվում
է, որ Հերկուլեսը այցելել է այդ քաղաք և ինքն է տվել այդ քաղաքի հստակ անվանումը:
Հին պատմաբաններ Հերոդոտոսը, Դիոդորոսը, և Ստրաբոնը նույնպես
հիշատակել են Հերակլեոնը, որպես լեգենդար քաղաք:
Սակայն, չնայած իր էական ներկայությանը հունական պատմության
մեջ, մինչև դրա բացահայտմը 2000թ.-ին, քաղաքից
ոչ մի հետք չէր հայտնաբերվել:
Այն ծառաել է որպես նավահանգիստ, Հունաստանից դեպի Եգիպտոս
եկող նավերի համար: Այն նաև ունեցել է կրոնական նշանակություն, ամենայն հավանականությամբ իր Ամուն տաճարի շնորհիվ:
Այն անհետացել ավելի քան 1,200 տարի առաջ, հավանաբար խոշոր
երկրաշարժերի և ջրհեղեղների պատճառով, այն թաղված է եղել ավազի և ցեխի մեջ ավելի քան
մեկ հազարամյակ: Այն գտնվել է Ալեքսանդրիա քաղաքի մոտ և 13 տարվա պեղումներից հետո
այնտեղ հայտնաբերվել են մի շարք օբեկտներ:
- Ավելի քան 60 նավեր, որոնք թաղված են հաստ ավազային շերտի տակ ծովում:
- Ոսկե մետաղադրամներ և կշեռքներ պատրաստված բրոնզից և քարից:
- Խոշոր և փոքր արձաններ:
- Հին հունական և եգիպտական փորագրված քարե սալիկներ:
- Մի քանի փոքր կրաքարե սարկոֆագ:
- Ավելի քան 700 նավերի խարիսխ:[1]
0 comments:
Post a Comment