Բևեռափայլը ամենագեղեցիկ, բնական լուսային երևույթներից մեկն է բնության մեջ, պատմության
ընթացքում հենց այդ փաստի ուժով է այն գրավել շատ մադկանց ուշադրությունը:

Հյուսիսափայլի կամ բևեռափայլի ընթացքում երկինքը երբեմն կարող կարմրել ինչպես կրակը: Եղել են ժամանակներ, երբ բևեռափայլը ընդունել են, որպես հրդեհ և հրշեջները գնացել են դեպի հյուսիսային հորիզոնի հրդեհի մոտ:
Բևեռափայլը նաև տեղի է ունենում հարավային կիսագնդում: Բրիտանացի հետազոտող Ջեյմս
Կուկը (1728-1779) այն առաջիններից մեկն էր, ով ոչ միայն տվեց նրանց նկարագրությունը
հարավային կիսագնդում, այլ նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ բևեռափայլը
առաջանում է բարձր լայնություններում և երկու կիսագնդերում միաժամանակ:
Բևեռափայլի առավել տարածված
ձևերից է ամպեր հիշեցնող բծերը: Ավելի ինտենսիվ փայլը ընդունում
է ժապավենի ձև, որը նվազեցնում է լարվածությունը լուսարձակուման կետերում:
Բևեռափայլի ձևերը կախված են
այն բարձրությունից, որտեղից որ նրանք լուսարձակում են: Ժապավենները ձգվում են արևմուտքից
արևելք հազարավու կիլոմետրեր երկարությամբ, վարագույրի նման:
Այս վարագույրի բարձրությունը
մի քանի հարյուր կիլոմետր է, իսկ հաստությունը ընդամենը մի քանի հարյուր մետր: Հետաքրքիր
փաստ է, որ մենք կարող ենք այդ թափանցիկ վարագույրից այն կողմ տեսնել աստղեը: Ստորին եզրի վարագույրը, սովորաբար բավականին կտրուկ է սահմանված
և հաճախ կարմիր կամ վարդագույն գույնով է լինում,
իսկ վերին մասը աստիճանաբար անհետանում բարձրության
վրա:
Բևեռափայլի պայծառությունը
բաժանվում է չորս դաի,որոնք էլ իրենց հերթին միմյանցից տարբերվում են 10 անգամ: առաջին
դասի լուսավորությունը թույլ է հարդագողի ճանապարհի համեմատությամբ: Չորրորդ դասի լուսարձակումը կարելի է համեմատել
լուսնի լուսավորության հետ:[1]
0 comments:
Post a Comment