Կոլիզեումի պատմությունը սկսվում է 68 թվականից, երբ Պրետորիական գվարդիայի դավաճանությունը և սենատի
դատապարտումից հետո Ներոն կայսրը ինքնասպանություն գործեց:
Ներոնի մահից հետո սկսվեց
քաղաքացիական պատերազմ, որը տևեց 18 տարի և ավարտվեց 69 թվականին: Պատերազմում հաղթանակ
տարավ Տիտոս Ֆլավիոս Վեսպասիանոսը, որի օրոք էլ սկսվեց Կոլիզեումի շինարարությունը:
Կոլիզեումի շինարարությունը սկսվել է 71թ.-ին Իսրայելում հաղթանակներ տանելուց հետո։
Այն տևեց 8 տար` 72-80թթ.: [1]
Չնայած նրա, որ այսօր մենք կարղ ենք տեսնել միայն Կոլիզեումի
ավերակները, այն անկասկած վկայում է հին Հռոմի զարգացած ճարտարապետության մասին: Սկզբում
այս հոյակապ շենքը կոչվել է «Ֆլավիոսների ամֆիթատրոն»: Որը կապված է եղել իր հիմնադրի`Տիտոս Ֆլավիոս Վեսպասիանոսի անվան հետ: Ի
դեպ, նախկինում Կոլիզեումի տեղում կանգնած է եղել Ներոնի Ոսկե պալատը:
Դժվար է հավատալ, բայց Կոլիզեումում կարող էին միևնույն ժամանակ
գտնվել 50 հազար հանդիսատես: Նրա բարձրությունը մոտ 44 մետր է: Իսկ արենան, որը կառուցվել
էր ավազից և փայտից ուներ 79 մ երկարություն և 49 մետր լայնություն: Հանդիսատեսներին
պաշտպանում էր բարձր ցանցերը, ամբիոնի երկայնքով մեկ կանգնած:
Կոլիզեումն ուներ 76 մուտք հանդիսատեսի համար և 4 մուտք նախտեսված
հատուկ հյուրերի համար` կայսեր, իր շրջապատի, ազնվականների և գլադիատորների: Ամֆիթատրոնի
տեղերը բաշխվում էր հանդիսատեսին ըստ սոցիալական կարգավիճակի: Առաջին երեք հարկերը
նախատեսված էին ազնվականների, իսկ չորրորդից սկսած` հասարակ քաղաքացիների համար:
Ամբիոնի ու արենայի ներքևում գտնվում էին ստորգետնյա սենյակներ
նախատեսված գլադիատորների համար:
Հսկայական Կոլիզեումը համարվում է Հռոմի խորհրդանիշը, նրա նկարը
նունիսկ պատկերված է 5 դրամանոցի վրա: [2]
Ի դեպ, Կոլիզեյը որտեղ սպանվել է ավելի քան կես միլիոն մարդ
և երկու անգամ ավելի շատ կենդանի այժմ դրաձել է կյանքի ամար պայքարի խորհրդանիշ: Սովորաբար
Կոլիզեումը գիշերները լուսավորում էին սպիտակ գույնով, բայց երբ ինչ-որ մեկը մահապատժի
էր ենթարկվում, ապա լույսերի գույնը փոխում էին դեղին:
Փոլ ՄաքՔարթնին առաջին ռոկ երաժիշտն էր, ով արժանացել էր Կոլիզեումում
համերգ տալու պատվին: Համերգին կարողացան ներկա գտնվել ընդամենը 400 հանդիսատես, ովքեր
կարողացլ էին տոմսերը ձեռ բերել աճուրդի ժամանակ:[3]
0 comments:
Post a Comment