Ըստ լեգենդի, Բարսելոնան հիմնել է հունական դիցաբանության հերոս Հերկուլեսը և վերականգնվել է մ.թ.ա. 3-րդ դարում, այն վերականգնել է Համիլկար Բարսան (Hamilcar Barca), ում անունով էլ քաղաքը կոչվեց Բարսինո:
Այսօր Բարսելոնան Իսպանիայի երկրորդ ամենամեծ քաղաքն է իր բնակչությամբ և տասներորդը Եվրոմիությունում:
Կատալոնայի մայրաքաղաքը գտնվում է Միջերկրական ծովի ափին: Ինչպես շատ Եվրոպական քաղաքները, այնպես էլ Բարսելոնան կազմված է հին քաղաքից, այդ թվում նոր քաղաքի Գոտիկներ թաղամասից` կառուցված XIX դարում և ժամանակակից շրջաններից:
Բարսելոնայի գլխավոր տեսարժան վայրերը գտնվում են քաղաքի կենտրոնում: Բլրի վրա, որը գտնվում է նավահանգստի մոտ, դուք կարող եք այցելել հինավուրց բերդը (1640 թ.), բաց երկնքի տակ գտնվող թանգարան, որը հայտնի է որպես «իսպանական գյուղ», ազգային արվեստի թանգարան:
Սուրբ ընտանիքի եկեղեցին
Սուրբ ընտանիքի եկեղեցին գտնվում է Բարսելոնյի Էշամպել քաղաքում և պատկանում է հանճար ճարտարապետ Անտոնիո Գուադիի ժամանակաշրջանին: Տաճարի կառուցումը սկսվել է 1882 թվականին: Բոլոր աշխատանքների համար վճարել են մասնավոր նվիրատվությունների շնորհիվ:
Թերևս դա է պատճառը, որ Սուրբ ընտանիքի եկեղեցին կառուցվել է ավելի քան մեկ դար: 1882-1926 թվականներին այն գտնվում էր Գուադիի ղեկավարության ներքո: 1926 թվականից սկսված տաճարի պատասխանատվությունը փոխանցվել է այլ հայտնի ճարտարապետներին: Եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել միայն XXI դարում: Սուրբ ընտանիքի եկեեցին կառուցվել է լատինակն խաչի տեսքով: Եկեղեցու զանգակատունը ունի ավազե ամրոցի տեսք:
Սանտա Մարիա դել Մար եկեղեի
Սուրբ Մարիամի եկեղեցին ծովում, գտնվում է La Riebel թաղամասում, որն էլ գտնվում է Հին քաղաքում: Գոթական շենքերը կառուցվել են XIX դարի կեսերին, որի ժամանակ ծովային առևտուրը ծաղկում էր Կատալոնայում: Սանտա Մարիա դել Մարը, առանձնանում է իր մաքուր ճարտարապետական ոճով և խիստ հավատարիմ է միջնադայան ավանդական կանոններին: Օրինակ` ռաֆինացված, առաջին հայացքից վիտրաժներ հիշեցնող արևմտյան ճակատի ապակիները և դրանք պատկանում են գոթական ոճին:
Torre Agbar
34 հականի երկնաքերը, որը գտնվում Գլորիանս-Կատալենսում ստացել է իր անունը իր սեփականատիրոջից` <<Ագբար ընկերությունից>>: Շքեղ շենքի կառուցումը, որը իրարտաքին տեսքով հիշեցնում է տիեզերանավի ավարտվել է 2005 թվականին: Շենքի ճակատի եզակիությունը կապված է հատուկ սարքավորումների հետ: Արտաքինից երկնաքերը պատված է հատուկ լուսարձակող մետաղով, որոնք շարժվում են կախված ջերմաստիճանից: Torre Agbar-ը ունի լուսարձակման 16 մլն տարբերակ;
Կատալոնական թանգարանի ամրոցը
Palau de la Música Catalana-ն Կատալոնիայի Մոդեռալիզմի առավել նշանավոր ներկայացուցիչն է: Բարսելոնայի այս հայտնի համերգասրահը կառուցել է ճարտարապեռ Lluis Domenech Montaner XX դարի սկզբին: Կատալոնիայի թանգարանի պալատը միակն է Եվրոպայում, որտեղ աշխատում է բնական լուսավորումը: Պալատի ճակատը ունի իսպական և արաբական մշակությաին տարեր:
"La Pedrera" տունը
Ի դեպ, Բարսելոնայի անսովոր տունը կառուցվել է XX դարի սկզբին ճարտարապետ Անտոնիո Գաուդիի կողմից, որը կոչվում է "La Pedrera": «Pedrera» կամ «քարհանք» անունը շենքը ստացել է իր անունը տեղացիների կողմից, ովքեր սկզբուն չէին ընդունում մոտեռիզմը որպես արվեստի ձև:
Տարօրինակ կառուցվածքը բոլորովին զուրկ ուղիղ գծերից, բարսելոնացիները ընկալում էին որպես ինչ-որ սարսափելի բան: Մինչդեռ, La Pedrera եզակի է ոչ միայն դրսում, այլ ներսում: Նրա ներսում աշխատում է բնական օդափոխիչ, իսկ ներքին սենյակները տեղափոխվում ըստ սեփականատիրոջ հայեցողության:
Ոսկորների տունը կամ Բալիոյի տունը
Բնակելի շենքը կառուցվել է 1877 թվականին Էշամպել թաղամասում Ամալե տան կողքին: Տունը անվանում են ոսկորների տուն, քանի որ ունի անսովոր ճարտարապետական ձև: Ինչպես «La Pedrera»-ն, այնպես էլ այս շենքում չկան ուղիղ գծեր: Ընդհանուր տեսքով այն վիշապի մեջքի է նմանվում, պատշգամբները գանգեր են հիշեցնում, իսկ ճաղերը` ոսկորներ: Բալիոյի տունը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgLqo-pxWGfpil8tg0Qh2wlTgin4osg90rlXiaR80o6khpGrVVmH_c36C1gCO7zuEUZlaokPuVdl7yO-MbViDj3xb9hBwi59DE-nzXH2mu9wsmU4iaKHtAmVZgBJa-RwjlgnTA4bo0LirA/s400/pavillion-ludvig-mies-van-der-rohe-1.jpg)
Լյուդովիգ Միս վան դե Ռոի տաղավարը
Գերմանացի ճարտարապետ Լյուդվիգ Միս վան դեր Ռոյը մեկն է մոեռիզմի միջազգային ոճով առաջատար ներկայացուցիչներից , որը ձևավորվել է XX դարի 30-60-ական թվականին: Բարսելոնայի տաղավարը կառուցել է 80-ականներին: Կիսաթափանցիկ շենքի բաղկացած է ապակուց և տարբեր տեսակի մարմարիներից: Մասնավորապես այնտեղ ցուցադրվել է ճարտարապետ և քանդակագործ Գեորգ Քոլբիին առավել հայտնի աշխատանքները և Բարսելոնայի ամբիոնը:[1]
0 comments:
Post a Comment