Ազգերի բարեկամության շատրվան
Շատրվանը նախագծվել է ճարտարապետ-նկարիչ Կ. Տ.
Թոփուրիձեյի, Վ. Ի. Կլյավինի և մի շարք քանդակագործներ կողմից:
Այն բացվել է 1954
թվականին: Նախնական նախագծում շատրվանը կոչվում էր «գլխավոր շատրվան», իսկ 1953-1954թթ.
Նախագծում նաև կոչվում էր «Ոսկե խուրձ»:
Շատրվանի կենտրոնը մի մեծ ոսկե խուրձ է, որի շուրջ պարում են
աղջիկներ, ովքեր խորհրդանշում են ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամությունը: Աղջիկների
արձանները պատրաստված են բրոնզից և ոսկեջրված են: Արձանները տասնվեցն էին, հենց
այդքան էր շատրվանի կառուցման պահին ԽՍՀՄ-ի կազմում գտնվող երկրների քանակը: Ռուսաստանը
կանգնած է կենտրոնում և նայում է հիմնական
դահլիճին, աջ ու ձախ կողմերում համապատասխանաբար լանգնած են Ուկրաինայի և Բելառուսի
Հանրապետությունը խորհրդանշող արձանները, ապա մնացածը: [1]

Մոնժուիկի կախարդական շատրվանը
Իսպանիայում
Մոնժուիկի կախարդական շատրվանը պատրաստելու համար եկ տարի
աշխատել է երեք հազար մարդ: Սա Բարսելոնայի առավել տեսարժան վայրերից մկն է: Ամեն տարի 2.5 միլիոն զբոսաշրջիկ է այցելում, որպեսզի վայելի շատրվանի գեղեցկությունը:
Ինժեներ Կ. Բուրգասի նախաձեռնությամբ
Մոնժուիկի շատրվանը կառուցվեց և բացվեց 1929 թվականին: Բայց այն ժամանակ շատրվանի մոտ
չկար երաժշտական նվագակցություն, երաժշտությունը հայտնվել է միայն 1992 թվականին: Այդ
ժամանակ` 1992 թ. Բարսելոնայում անցկացվում էին օլիմպիական խաղեր:
Մոնժուիկի կախարդական շատրվանը, աշխարհի առաջին շատրվանն է, որտեղ լույսը,
ջուրը և երաժտությունը միավորվում են մի դիտարժան ներկայացման մեջ: Նախկինում
գործել է ձեռքով երաժշտություն, բայց հիմա համակարգիչների միջոցով ամեն ինչ դարձել
է ավտոմատ:
Ամեն տարի սեպտեմբերի վերջին, իրականացվում է լայնածավալ շոու և հրավառություն: Բայց մյուս օրերին շատրվանը
նույնպես գոհացնում այցելուներին, բայց շոուն տևում է մոտ 30 րոպե և նախ ուղեկցվում
է դասական, ապա ժամանակակից երաժշտությամբ: [2]
Տրևի շատրվանը Հռոմում
Զբոսաշրջիկները, ովքեր պատիվ են ունեցել տեսնելայս մեծագույն արվեստի աշխատանքը, սառել հիացմունքից,
խանդավառվելով նրա ցնցող գեղեցկությամբ ու վեհությամբ: Տրևի շատրվանն ամենահայտնի
հռոմեական շատրվան է, որը կառուցվել է Բերնինի էսքիզների հիման վրա: Այն 20 մ լայնությամբ և 26 մ բարձրությամբ, զբաղեցնում
է գրեթե ողջ տարածքը:
Փոքր տարածքը անընդհատ հիշեցնում է հանդիսատեսով լի
ամֆիթատրոն, իսկ շատրվանի կենտրոնում օվկիանոսի աստվածն է, կանգնած երկու ծովային
ձիերի վրա: [3]
0 comments:
Post a Comment