Ամբուազ
Դարերի ընթացքում այս ամրոցը
եղել է և թագավորական նստավայր և բանտ և նույնիսկ
կոճակի գործարան: Այստեղ կրթվել են թագաժառանգները, հրադադրներ են կնքվել և կազմակերպվել
են հոյակապ ընդունելություններ:
Մեծ արվեստագետ Լեոնարդո դա Վինչին գտել է իր խաղաղությունը
Ամբուազում, նրա գերեզմանը գտնվում է փոքրիկ Սուրբ Հուբերտ մատուռում:

Այսօր, այդ խորհրդավոր թունելներում
ամռանը կազմակերպվում է «պատմությունը կուլիսներում» էքսկուրսիան: Այն ներառում է ոչ
միայն այց ծառայողական տարածքներ, այլ նարև այցելություն բանտ: Դրանցից մեկում 1661թ.-ի դեկտեմբերին պահվում էր Նիկոլայ Ֆուկեն (1615-1680),
Լուի XIV ֆինանսների նախարարը: Նշանաոր բանտարկեալներից մեկը եղել է Դարտանյանը (1611
/ 15-1673), ով դարձավ «Երեք հրացանակիրների» հերոսի նախատիպը:
Clos Lucé
Ամրոցի մութ այգիների խորքերում
թաքնված են Լեոնարդո դա Վինչիյի հսկայական նկարները, անցյալի ստվերների նման, որոնք
հիշեցնում են մեզ, որ Clos Lucé-ին փառք է բերել հենց այս հայտնի արվեստագետն ու գյուտարարը:
Նա եկել է Ֆրանսիա Ֆրանցիսկ I-ի հրավերով և այսեղ է անցկացրել իր կյանքի վերջին երեք
տարիները: Իր հետ Լեոնարդոն բերել երեք գեղանկար, այդ թվում հայտնի «Մոնա Լիզան»:
Clos Lucé-ում դա Վինչին թագավորի
հետ ունեցել է փիլիսոփայական քննարկումներ և սեղծել է տեխնիկական զվարճանքներ թագավորի
համար: Օրինակ` մեխանիկական առյուծ, որի բերանից շուշաններ էին դուրս գալիս: Նկարչի
գործնական կյանքի մասին պատմում է նկարչի փոքրիկ ցուցահանդեսը: Երկրորդ հարկում Լեոնարդոյի
ննջարանն է, որտեղ էլ ցուցադրված են նրա նախագծերի մոդելները: Ժամանակակիցները դիտում
են դա, որպես բարդ ֆանտազիա և չեն հավատում դրանց իրկանացմանը:
Բլուա
Սա Լուարայի
ամենամեծ ամրոցներից մեկն է: Հոյակապ ընդունելություններ և տոնակատարություններ, դավադրություններով,
ինտրիգների և նույնիսկ դաժան սպանություններով լի ամրոց: Այն եղել է սիրված նստավայրը
թագավոր Լյուդովիկոս XIV- ի և Ֆրանցիսկոս I-ի համար:
1499 թվականին այսեղ է եղել Բորջան Կեսարի հարսանիքը: Ըստ լեգենդի, Եկատերինա դե Մեդիչին
այստեղ պահում էր թույն:
1588 թվականին այստեղ Հենրի
III թագավոր հրամանով սպանվում են իր քաղաքական ընդդիմախոսները` դուքս Հենրին և նրա
եղբայր կարդինալը: Նրանց դիակները այրել են և մոխիրը ցրել ամբողջ Լուարով մեկ:
Անցյալի հիշողությունները պահպանվել
են այս ամրոցի տարբեր կորպուսներում: Վերածնունդի դարաշրջանը ներկայացնում է Ֆրենսիս
I-ի (1515-1520) կորպուսը, շենքի ճակատը զարդարում են հայտնի պարուրաձեւ աստիճանները:
Կլասիցիզմը` Գաստոն Օռլեանցու կորպուսը կառուցել
էՖրանսուա Մանսարը 1635-1638 թվականներին իր
եղբայրը թագավոր Լուի XIII-ի համար:
Ամրոցի գեղեցիկ այգիները, որոնք
ստեղծվել են վերածննդի ընթացքում հիմա հիշեցնում են ջերմոցների: Մի ժամանակ ձմռանը
այդտեղ ծաղկում էին լիմոնի և նարինջի ծառեր: Մերիմեն, ով հայտնի է, որպես «Կարմեն»
վեպի հեղինակ, ընդգրկել է Բլուան Ֆրանսիայի պատմական ժառանգության շարքում` երկրորդը,
Վերսալից հետո:
Շենոնսո (Château de
Chenonceau)

Ամրոցը շրջափակված էր Շեր գետով: Որպեսի կարողանանք հասնել հակառակ
ափ Դիանա դե Պուատեն 1547թ.-ին հրամայեց կառուցել քարե կամուրջ:
Ամրոցի ևս մեկ հայտնի սեփականատերերից
է եղել Մադամ Դյուփին:
Այսօր, ամրոցի այգու լաբիրնէոսը
վերականգնվել է, որը ստեղծվել էր Եկատերինայի հրամանով: [1]
0 comments:
Post a Comment