Աշխարհի ամենամեծ քարանձավը

Աշխարհի ամենամեծ քարանձավը համարվում է Շոնդոնգ քարանձավը, որը գտնվում է Վիետնամում:
Այս «մեծ» քարանձավը հայտնաբերվել է պատահաբար վիետնամցի ֆերմեր Հո Հանի կողմից 1991 թ.: Որպեսզի այն ամբողջությամբ տեսնեք, ձեզ համար հարկավոր է մի քանի օր։
Շոնդոնգն ունի 9 կմ երկարություն, 200 մ բարձրություն և 150 մ լայնություն։ Ընդհանուր ծավալը փաստացի  38.5 մլն մ³ է: Չնայած որ, այն հարտնաբերվել է 1991 թ. ջրի կտրուկ հոսքը թույլ չի տվել այն ուսումնասիրել ներսից: Հովարդ Լիմբերթը մի խումբ գիտնականների գլխավորությամբ հաջողվել է ամբողջությամբ ուսումնասիրել քարանձավը, որից հետո էլ նրանք բացեցին քարանձավը հանրության համար: Նախկինում տեղացիները մշտապես վախեցել են քարանձավից դրանից եկող ձայների պատճառով։ Այդ ձայները գալիս են քարանձավի ներսում հոսող գետից։
«Hang Sơn Đoòng» վիետնամերենից թարգմանաբար նշանակում է «լեռնային գետի քարանձավ»: Քարանձավում իրոք գետ է հոսում, որը անձրևոտ սեզոնին հեղեղում է քարանձավը: Բացի այդ, այն ունի իր սեփական ջունգլիները, մթնոլորտը և նույնիսկ իրական ամպեր, որոնք ձևավորվել են ջերմաստիճանի մեծ տարբերության շնորհիվ:
Շոնդոնգը տպավորիչ է ոչ միայն իր չափսերով, այստեղ կան 70մ բարձրությամբ հսկայական պտկաքարեր:
Շոնդոնգի Ֆլորան և Ֆաունան գյուտ է ցանկացած գիտնականի համար: Քարանձավի տարածքում աճում է հազվագյուտ տեսակի բույսեր և նույնիսկ մի շարք նոր տեսակներ:
2013 թվականի օգոստին Շոնդոնգ մեկնեց առաջին զբոսաշրջիկների խումբը: Այս ճանապարհորդությունը արժե 3000 դոլար: Այն փակ է սեպտեմբերից մարտ ընկած ժամանակահատվապում, քանի որ անձրևների զեզոնն է և դրա ընթացքում քարանձավի մի մասը հեղեղված է: [1]




Share on Google Plus

About H M

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment